Փաշինյանը Գյումրում տիրող իրավիճակն անձնական ողբերգություն է համարում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում տիրող իրավիճակն իր համար անձնական ողբերգություն է համարում։ Այս մասին նա հայտարարել է հունիսի 11-ի ճեպազրույցի ժամանակ։

Գյումրիում հնարավոր արտահերթ տեղական ընտրությունների մասին հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ իրավական հարցը դեռ քննարկվում է, սակայն ինքը, առանց դրան սպասելու, անձնական պատասխանատվություն է ստանձնում քաղաքի բարեկարգման համար։ Այնտեղ, որտեղ ՏԻՄ-ը (տեղական ինքնակառավարման մարմինները) խոչընդոտներ կստեղծի, կառավարությունը շրջանցող ուղիներ կգտնի քաղաքում իրավիճակը բարելավելու համար։ «Ինձ համար սա անձնական ողբերգություն է։ Ինչպե՞ս կարող է իմ կողմից ղեկավարվող երկրում քաղաքն այսպիսի վիճակում լինել»,- զարմացել է Փաշինյանը։

Նրան հիշեցրել են, որ երկրում բազմաթիվ քաղաքներ կան նման վիճակում։ Փաշինյանը համաձայն չի եղել այս դիտարկմանը՝ վստահեցնելով, որ մյուս քաղաքներում, այնուամենայնիվ, ինչ-որ բան արվում է, և համայնքապետերի ընդդիմադիր հայացքները կապ չունեն դրա հետ։

«Գյումրու իշխանությունները զբաղված էին սաբոտաժով։ Կան այլ քաղաքներ ևս, որոնք ունեն ընդդիմադիր ղեկավարներ. նրանք ծաղկում են՝ օգտվելով սուբվենցիոն ծրագրերից։ Գյումրիում կոռուպցիա է ու սաբոտաժ, և դա արվում է նրա համար, որ հետո մեղադրեն վարչապետին»,- դժգոհել է Փաշինյանը։

Նա շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկած գյումրեցիներին և խոստացել է էլ ավելի հաճախ այցելել քաղաք։

Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության Հակակոռուպցիոն կոմիտե․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության Հակակոռուպցիոն կոմիտե․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փլուզվել է Ողջի գետի հարակից բետոնե պատնեշը․ ճանապարհը միակողմանի փակ է

Փլուզվել է Ողջի գետի հարակից բետոնե պատնեշը․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։…

Բագրատ սրբազանի գործով դատական նիստը

Շարունակվում է «18 արդարների» գործով դատական նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Հիշեցնենք, որ ամբաստանյալների թվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանն ու մյուս մեղադրյալները մեղադրվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Ընդ որում, մեղադրանքի կողմը հիմնվում է հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների և ինչ-որ գրավոր «ապացույցների» վրա, որոնք որևէ փորձաքննություն չեն անցել։

Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի վրա նախատեսված հարվածները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի վրա նախատեսված հարվածները։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԱՄՆ-ն այս գիշեր շատ ուժգին հարվածներ կհասցնի Իրանին։

«Ոչ շատ հեռու ապագայում ինչ-որ պահի մենք կգրավենք Խարգ կղզին և նավթային ենթակառուցվածքների այլ կետեր՝ ստանձնելով նրանց նավթի և գազի շուկաների ամբողջական վերահսկողությունը, ինչպես արել ենք Վենեսուելայի դեպքում, ինչը հրաշալի է աշխատում և՛ Վենեսուելայի, և՛ ԱՄՆ-ի համար»,- գրել է Թրամփը:

«Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ»․ Իվետա Տոնոյան

«Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ»․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հատնում է․ «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների գործընկերներից՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված արտահայտություններն ու մեղադրանքները մեկնաբանելու խնդրանքով, ստիպված եմ արձագանքել։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում ձևավորվել է այնպիսի անառողջ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ասել կամ գրել այն, ինչ ցանկանում է՝ առանց պատասխանատվության զգացման։ Սակայն առնվազն տարօրինակ և անընդունելի է, երբ այդ գործելակերպը որդեգրում է երկրի վարչապետը։
     Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն և այլ քաղաքական ուժեր զբաղված են ընտրությունների արդյունքների վիճարկման, վերահաշվարկների և յուրաքանչյուր քաղաքացու քվեի պաշտպանման գործընթացներով՝ փորձելով վերականգնել արդարությունը, երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ։
     Ի վերջո, ի՞նչն է պետք հերքել։
     Ստոյկա տալու վերաբերյալ արտահայտությո՞ւնը, իշխանության հետ գործարքի գնալու մասին խոսակցությո՞ւնը, որը ինչ-որ մեկը շրջանառության մեջ էր նախօրեին դրել, ու ես արդեն հերքել եմ, բայց ասօր արդեն հասել է վարչապետի բրիֆինգի ժամանակ քննարկմանը։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արտաքին աշխարհի հետ ունեցած կապե՞րը, որոնց մասին ամբողջ աշխարհն է տեղյակ։ Այո՛, մենք ունենք միջազգային լայն և բաց համագործակցություն, և երբևէ չենք թաքցրել դա։ ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ մեր գործընկերային հարաբերությունները, պաշտոնական հանդիպումները և փոխադարձ այցերը բազմիցս հրապարակայնորեն ներկայացվել են։ ԲՀԿ-ն հանդիսանում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների ընտանիքի անդամ՝ իրականացնելով տարբեր ծրագրեր և փոխադարձ այցեր։ Շատ լավ հարաբերություններ ունենք արաբական աշխարհի մի շարք քաղաքական, հասարակական և գործարար շրջանակների հետ, ինչի մասին տեղյակ են բոլորը։ ԱՄՆ տարբեր ազդեցիկ շրջանակների հետ ունենք գործընկերային կապեր և համագործակցության ծրագրեր, որոնց մասին ևս հրապարակային խոսել ենք։
     Հիմա ի վերջո ի՞նչը հերքեմ կամ մեկնաբանեմ»։

Այս տարվա հունվար–մայիսին զբոսաշրջիկների թիվն ավելացել է 19.3 տոկոսով. Սա ռեկորդային ցուցանիշ է. փոխնախարար

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստան է այցելել 825 384 զբոսաշրջիկ, որը 2025–ի նույն ժամանակահատվածի համեմատ 19.3% ավելի բարձր ցուցանիշ է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 11–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

«Բացի այդ, եթե մենք համեմատում ենք նախորդող վեց տարիների նույն ժամանակահատվածի հետ, ապա սա ամենաբարձր ցուցանիշն է զբոսաշրջիկների թվաքանակի առումով»,–ասաց նա։