Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան

2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր դատախազները, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ․ հայտնում է Դատախազությունը։

Մասնավորապես՝

2026 թվականի հունիսի 5-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 8 քրեական վարույթ՝ 31 անձի վերաբերյալ:

Դրանք են՝

  • 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • 3 դրվագ ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք տալու, 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի և խմբով ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 5 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

2026 թվականի հունիսի 5-ի դրությամբ, դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել Քննչական կոմիտեում քննված՝ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 9 անձի վերաբերյալ:

Դրանք են՝

  • խմբի կազմում նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու սպառնալիքով ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ շանտաժի միջոցով, հավաքին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • շանտաժի միջոցով, հավաքին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը կազմակերպելու համար մեղադրվող 4 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել ԲՀԿ-ի երեք պատգամավորի թեկնածուի ազատազրկելու վերաբերյալ

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել ԲՀԿ-ի երեք պատգամավորի թեկնածուի՝ Գարուշ Մարզեցյանի, Էդգար Բոջուկյանի ու Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել են ԿԸՀ–ից։

Միջնորդությունը ԿԸՀ է ուղարկել գլխավոր Դատախազությունը։

Մեղադրանք է առաջադրվել Տիրան Խաչատրյանին

Այսօր առավոտից ՔԿ-ն եւ Հակակոռուպցիոն կոմիտեն ընդդիմադիրների է բռնում։ Գրել էինք, որ կալանավորվեց Պետգույքի կառավարման նախկին պետ Արման Սահակյանը, այլ քրվարույթով Արմեն Աշոտյանի, Գագիկ Խաչատրյանի որդու եւ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ ձերբակալելու որոշում է կայացվել։

Տեղեկացանք նաեւ, մեղադրանք է առաջադրվել գեներալ֊լեյտենանտ Տիրան Խաչատչրանին, որն ընդդիմադիր գործունեություն է ծավալում։

ԲՀԿ-ի 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի․ԿԸՀ

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել ԲՀԿ-ի 3 պատգամավորի թեկնածուի՝ Գարուշ Մարզեցյանի, Էդգար Բոջուկյանի ու Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ։

Միջնորդությունը Գլխավոր դատախազությունն էր ուղարկել ԿԸՀ․ ABC Media-ին տեղեկացրին ԿԸՀ-ից։

«Մեղադրանք է առաջադրվել Տիրան Խաչատրյանին». Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրականացվող քաղաքական ռեպրեսիաների համատեքստում հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, իբրև թե 2023թ. սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար:
     Ընդ որում` 3 տարի շարունակ (2023թվականից նախաձեռնված վարույթով) որևէ գործողություն չկատարելուց հետո, օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ»:

Արման Սահակյանը կալանավորվեց – Հրապարակ

Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին մեզ հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ավելի վաղ, մեզ ՀԿԿ֊ից հայտնել էին. «Երեկ ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը` ենթադրաբար ընտակաշառք տալ կամ ստանալու մեղադրանքով»։

Նշենք, որ իրավապահները ընտրություններից 2 օր առաջ առավել մեծ թափով «բռնելու» գործողություններ են անում ընդդիմադիրների նկատմամբ։

Մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան

Իրականացվող քաղաքական ռեպրեսիաների համատեքստում հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, իբրև թե 2023թ. սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում` 3 տարի շարունակ (2023թվականից նախաձեռնված վարույթով) որևէ գործողություն չկատարելուց հետո, օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ»։