«ՀՀ-ն կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձության առաջ»․ Լավրով

«ՀՀ-ն կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձության առաջ»․ Լավրով

Հայաստանն անցնում է ընտրության փորձություն՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության միջև։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Известия-ին տված հարցազրույցում։

«Այսօր հարևան Հայաստանը նույնպես անցնում է եվրոմիութենական այդ կաղապարի՝ «կամ-կամ, ընտրեք» փորձությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ի ասուլիսում այս թեմայով շատ մանրամասն խոսել է․ Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի և ընտրություն կատարի՝ ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ միանալ ԵՄ-ին։ Մենք կհարգենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն, սակայն թող այդ ընտրությունը կատարվի։ Հայ ղեկավարները, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասում է. «Մենք հանրաքվե կհայտարարենք միայն այն ժամանակ, երբ հարցը կտրուկ դրվի»: Իսկ դա ի՞նչ է նշանակում։ Պարոն Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ բաց էր թողնում խաղաղության աղավնին, հայտարարել էր. «Ես չեմ կարող Հայաստանին ստիպել գնալ այս կամ այն ուղղությամբ, ես պարտավոր եմ առաջարկել այլընտրանք, իսկ որոշումը կկայացնի ժողովուրդը, բայց ես ցույց եմ տալիս այդ այլընտրանքները»։ Եթե դա այդպես է, ապա պետք է ցույց տալ այդ այլընտրանքները և հանրաքվե հայտարարել։ Իսկ եթե Երևանը ելնում է նրանից, որ, ինչպես վերջերս ասել է ղեկավարներից մեկը՝ «հանրաքվե կհայտարարենք միայն այն ժամանակ, երբ արդեն վերջնականապես պետք է պատասխան տալ Եվրոմիությանը», ապա դա այնքան էլ ժողովրդավարական չէ, ես կասեի։ Արդեն ընդունվել է օրենք՝ Հայաստանի՝ դեպի Եվրոպական միություն պաշտոնական շարժման մեկնարկի մասին։ Եթե նման օրենք կա, նշանակում է՝ դու արդեն ինքդ ես հարցը կտրուկ դրել, այդ դեպքում եկեք պատասխանատվություն կրենք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին»,- նշել է նա։

Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի և ևս վեց անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով…

«Հրապարակ». «Պիլոտկան փոխել է»` միացել հեղափոխականներին

Սեւանի բնակիչները զարմացել են, որ Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին քարտուղար Սուսաննա Խաչատրյանը Սեւանում նախընտրական քարոզչություն անող Նիկոլ Փաշինյանին գրկաբաց եւ անափ ուրախությամբ դիմավորել է` ողջագուրվել նրա հետ։ Սեւանցիներն ասում են, որ այդ կնոջ «լավ ապրելու» լավագույն շրջանը եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները, հիմա ջերմ ողջագուրվում է Նիկոլ Փաշինյանի հետ, նրա ասում՝ «ցավդ տանեմ»։

Ս․ Խաչատրյանը խորհրդային տարիներից եղել է ղեկավար պաշտոններում՝ Սեւանի քաղխորհրդի գործկոմի քարտուղար, հետո՝ 1990-ականների երկրորդ կեսին, 2000-ականներին՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար։ Նախկիններից ամենանախկին Սուսաննա Խաչատրյանը, սեւանցիների խոսքով` «պիլոտկան փոխել է», անցել հեղափոխականների կողմը:

13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան

13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան

2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր դատախազները, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ:

Մասնավորապես՝

2026 թվականի հունիսի 5-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 8 քրեական վարույթ՝ 31 անձի վերաբերյալ:

Դրանք են՝

* 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
     * 3 դրվագ ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
     * բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
     * ընտրակաշառք տալու, 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի և խմբով ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
     * ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
     * ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, * ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 5 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
     * ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
     * ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

2026 թվականի հունիսի 5-ի դրությամբ, դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել Քննչական կոմիտեում քննված՝ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 9 անձի վերաբերյալ:

Դրանք են՝

* խմբի կազմում նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու սպառնալիքով ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
     * հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
     * ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ շանտաժի միջոցով, հավաքին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
     * շանտաժի միջոցով, հավաքին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
     * հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը կազմակերպելու համար մեղադրվող 4 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

Մեղադրանք է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան

Իրականացվող քաղաքական ռեպրեսիաների համատեքստում հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, իբրև թե 2023թ. սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար․ այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Ընդ որում` 3 տարի շարունակ (2023թվականից նախաձեռնված վարույթով) որևէ գործողություն չկատարելուց հետո, օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ»,- գրել է փաստաբանը։

Օվերչուկ․ ԵՄ-ին Հայաստանի ձգտման հետ կապված կոլիզիային պետք է աշխատանքային մոտեցում ցուցաբերել

ԵԱՏՄ անդամ Հայաստանի՝ ԵՄ ձգտման շարժման հետ կապված կոլիզիան աշխատանքային իրավիճակ է ներկայացնում, և դրան պետք է աշխատանքային մոտեցում ցուցաբերել։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակում։

Նրա խոսքով, եթե խոսենք ԵԱՏՄ իրավունքի մասին, ապա այն այսօր չի նախատեսում որևէ պետության բացառումը կամ ԵԱՏՄ անդամի մասնակցության կասեցումը միության աշխատանքներում։ «Սա այն հարցն է, որը պետք է ուսումնասիրվի զուտ իրավական տեսանկյունից, որովհետև այսօր մենք բախվել ենք որոշակի իրավական կոլիզիայի, և այն պետք է քննարկվի։ Դրան նույնպես պետք է շատ հանգիստ վերաբերվել, մենք հանգիստ կաշխատենք։ Ի դեպ, կարծում եմ, որ հայերն էլ կմասնակցեն այս աշխատանքին, որովհետև նրանք նույնպես, որպես Եվրասիական տնտեսական միության մասնակիցներ, հասկանում են, որ ԵԱՏՄ իրավունքում կան որոշ բացեր, որոնք պետք է լրացվեն։ Սա բնական աշխատանքային իրավիճակ է», – նշել է Օվերչուկը։

«Բայց, կրկին, մեզ շատ է մտահոգում եվրաձգտման այդ շարժումը, որը, մեր կարծիքով, պոտենցիալ առումով շատ է վնասում թե՛ Հայաստանին, թե՛ Եվրասիական միությանը, թե՛ մեր երկրների բիզնեսին, որոնք այսօր գտնվում են անորոշության վիճակում. իսկ ի՞նչ անել։ Ահա, ըստ էության, ամբողջ հարցը։ Սա աշխատանքային իրավիճակ է, և դրան պետք է աշխատանքային մոտեցում ցուցաբերել», – ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը – ABCMEDIA

Վաղ առավոտյան ձերբակալվել է ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ շուրջ 200 մլն դրամ արժողությամբ գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։

ABC Media-ի տեղեկություններով՝ ՔԿ-ն որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի, որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, Բրյուսովի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Այվազյանի, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և Հարություն Թադևոսյանի ձերբակալման համար։

Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը – ABCMEDIA

Վաղ առավոտյան ձերբակալվել է ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ շուրջ 200 մլն դրամ արժողությամբ գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։

ABC Media-ի տեղեկություններով՝ ՔԿ-ն որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի, որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, Բրյուսովի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Այվազյանի, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և Հարություն Թադևոսյանի ձերբակալման համար։

«Բանավեճում պարտությունից հետո ռեժիմն անցել է բռնելու պլանին». Էդուարդ Շարմազանով


ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Արմենին ձերբակալում են։ Երեկվա բանավեճի պարտությունից հետո ռեժիմն անցել է բռնելու պլանին»: