Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները

Կառավարության այսօրվա՝ հունիսի 4–ի որոշմամբ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է վերանայել ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները՝ դրանք համապատասխանեցնելով թվային գործիքների կիրառման, գնահատման արդիական մեթոդների և կրթության կառավարման համակարգի թվայնացման ժամանակակից պահանջներին։

Միաժամանակ նախատեսվում է վերաիմաստավորել տարածքային մակարդակում գործող կազմակերպական մեխանիզմների դերը՝ ապահովելով դրանց գործառույթների հստակեցում և արդյունքների քննարկման գործընթացների օպերատիվ իրականացում մարզային մակարդակում։ Ատեստավորման արդյունքների քննարկման նպատակով նախատեսվում է նախարարի հրամանով, ըստ մարզերի, ստեղծել տարածքային հանձնաժողովներ՝ մարզային կառավարման մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ։

Տարածքային հանձնաժողովների գործունեությունը նպատակաուղղված է լինելու իրականացված ատեստավորման արդյունքների արագ քննարկմանը և ամփոփմանը՝ սահմանված կարճ ժամկետներում նախարարություն ներկայացնելու համար։

Միաժամանակ նախատեսվում է հստակեցնել արդյունքների քննարկման և հաստատման կենտրոնացված ընթացակարգերը, ինչպես նաև ներդնել միասնական թվային և վերլուծական համակարգեր՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու վերահսկելիությունը։

Նոր կարգավորումների ընդունմամբ ակնկալվում է, մասնավորապես, ատեստավորման գործընթացի արդիականացում՝ թվային գործիքների և ավտոմատացված ընթացակարգերի կիրառմամբ, գնահատման գործընթացների միասնականացում և օբյեկտիվության բարձրացում, մարզային մակարդակում քննարկման գործընթացների օպերատիվ կազմակերպում՝ հստակ ժամկետների պահպանմամբ։

Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս անդամների գործով հերթական դատական նիստը:

Հայաստանում 7,1 միլիարդ դրամ է հատկացվել ճանապարհների 12 հատվածների հիմնանորոգման համար

Ճանապարհների 12 տեղամասի հատվածների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև տրանսպորտային 1 օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար հատկացվել է 7,1 միլիարդ դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հունիսի 4-ի նիստում։

Ինչպես իր ելույթում նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նախագծով նախատեսված գումարն ուղղվելու է 26,2 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգմանը, ինչպես նաև մեկ կամրջի (Քուչակի կամրջի) ապամոնտաժմանն ու դրա տեղում նորի կառուցմանը։ Փոխնախարարն առանձնացրել է մի քանի ճանապարհներ, մասնավորապես՝ Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու վերակառուցումը, Վաղարշապատ քաղաքի Դանգյան փողոցի 300 մետրանոց հատվածի նորոգումը, ինչպես նաև Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի գյուղում գտնվող հանրապետական նշանակության «Բջնու բերդ» պատմամշակութային հուշարձան տանող ճանապարհահատվածի արդիականացումը և այլն։

Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրայինի բանավեճին, նա նախընտրում է լինել ժողովրդի կողքին. Տոնոյան

Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու ՀԸ կողմից կազմակերպվող կուսակցությունների առաջին համարների բանավեճին. Իվետա Տոնոյան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Պատասխանելով բազմաթիվ լրատվամիջոցների կողմից ստացված զանգերին՝ տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվող կուսակցությունների առաջին համարների բանավեճին։

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն Ազատության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք և հանդիպում մեր ընտրողների, մեր հայրենակիցների հետ։ Գագիկ Ծառուկյանը նախընտրել է այդ կարևոր օրը լինել ժողովրդի կողքին, անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ, ներկայացնել կուսակցության ծրագրերը, տեսլականն ու առաջարկվող լուծումները, լսել մարդկանց հուզող խնդիրներն ու հարցերը։

Սրանից զատ բանավեճի մասնակիցներից առնվազն մեկը ամբողջ քարոզարշավի ընթացքում խուսափել է բովանդակային քննարկումից, առաջնորդվել է վիրավորանքների ու մեղադրանքների բառապաշարով եւ հենց այդ պատճառով էլ Գագիկ Ծառուկյանն իր ասելիքն այսօր երեկոյան ուղիղ կասի մեր հայրենակիցներին։ Սիրով հրավիրում ենք բոլոր քաղաքացիներին մասնակցելու Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

Հանդիպում ենք այսօր՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում»։

Հայաստանի հանրային ռադիոընկերությունը կվերազինվի և կհիմնանորոգվի. Հատկացվեց 198 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 4–ի նիստում որոշում կայացրեց, որով կիրականացվեն Հայաստանի հանրային ռադիոընկերության տեխնիկական վերազինման և հիմնանորոգման աշխատանքների 1-ին փուլը:

Ըստ այդմ՝ 198.6 մլն դրամ կտրամադրվի ընկերությանը՝ ապահովելու համար վերջինիս տեխնիկական վերազինման և հիմնանորոգման աշխատանքների իրականացումը:

Հիմնավորման համաձայն՝ Հանրային ռադիոընկերության ռադիոտեխնիկական hամալիրի տեխնիկական վերազինումը վերջին անգամ իրականացվել է 2004-2005 թթ.։ Ընկերությունը կարիք ունի համալիր տեխնիկական վերազինման, մասնավորապես՝ թվային տեխնոլոգիաներով հագեցած վերազինման, որի արդյունքում առկա սարքավորումները կփոխարինվեն նոր և արդիական սարքավորումներով, արդյունքում շեշտակի կնվազեն հեռարձակման խափանումները, կբարելավվի ձայնագրման և տեսաձայնային արտադրանքի որակը։

Կիրականացվեն նաև է նաև որոշ հիմնանորոգման աշխատանքներ։

Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու առաջին համարների բանավեճին. Իվետա Տոնոյան

Պատասխանելով բազմաթիվ լրատվամիջոցների կողմից ստացված զանգերին՝ տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվող կուսակցությունների առաջին համարների բանավեճին․ հայտնում է  Իվետա Տոնոյանը։

Գագիկ Ծառուկյանը նախընտրել է այդ կարևոր օրը լինել ժողովրդի կողքին, անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ, ներկայացնել կուսակցության ծրագրերը, տեսլականն ու առաջարկվող լուծումները, լսել մարդկանց հուզող խնդիրներն ու հարցերը։

ՌԴ ԱԳՆ-ն հայկական արտադրանքի սահմանափակումները բացատրել է բուսասանիտարական նորմերով

Ռուսաստանը բուսասանիտարական նորմերի պատճառով սահմանափակել է հայկական արտադրանքի ներկրումը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (SPIEF) ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Սա մեր պրոֆիլային գերատեսչությունների որոշումն է՝ պայմանավորված Ռուսաստան որոշակի տեսակի արտադրանքի ներմուծման համար սահմանված բուսասանիտարական կանոնների պահպանման անհրաժեշտությամբ»,- ասել է Միխայիլ Գալուզինը։ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ համապատասխան մարմինները կլուծեն սահմանափակված հայկական արտադրանքի պակասը լրացնելու հարցը։