Ռուսական շուկայում ՀՀ-ին կփոխարինի Ադրբեջանն, իսկ ՀՀ կառավարության ղեկավարը կանի ամեն ինչ ընտրությունները կեղծելու համար․ ռուս պաշտոնյաների հայտարարություններն՝ ամփոփ

Հայաստանի ղեկավարությունը և աշխարհի շատ առաջնորդներ ներկայումս ճնշում են զգում արևմտյան երկրների կողմից: Նիկոլ Փաշինյանին չպետք է քննադատել, որ նա միշտ չի կարողանում հաղթահարել․ РИА Новости-ի հետ զրույցում նշել է Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան։

«Մենք, կոպիտ ասած, հասկանում ենք, որ Հայաստանի ղեկավարությունն այժմ ճնշում է զգում արևմտյան երկրների կողմից, ինչպես շատ համաշխարհային առաջնորդներ են ներկայումս զգում: Պարզապես բոլորը տարբեր կերպ են հաղթահարում այս ճնշումը: Եվ գուցե Նիկոլ Փաշինյանին այսօր չպետք է քննադատել հսկայական ճնշման տակ գտնվելու և դա միշտ չհաղթահարելու համար», – նշել է Արշինովան։

Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունն այժմ դժվարին իրավիճակում է. ու՞մ հետ ընկերանալ, ու՞ր գնալ, մնա՞լ Եվրասիական տնտեսական միությունում, թե՞ միանալ Եվրամիությանը։

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը հայտարարել է, որ եթե ​​Ռուսաստանի հետ տնտեսական կապերը խզվեն, Հայաստանը կբախվի տնտեսական դժվարությունների։ Ռուսաստանի շուկայում որոշ հայկական արտադրանքներ կփոխարինվեն ադրբեջանական արտադրանքով։ Նրա խոսքով՝ հետևանքներն, առաջին հերթին, կազդեն Հայաստանի տնտեսության վրա և կարող են ազդել ինչպես էներգետիկ, այնպես էլ սննդամթերքի շուկաների վրա։ Տիտովը նշել է, որ Հայաստանի համար էներգակիրների գները կարող են մոտենալ եվրոպական մակարդակին, մինչդեռ ներքին շուկայում սննդամթերքի գները կարող են բարձրանալ։

Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին Lenta.ru-ի հետ զրույցում նշել  է, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում, սպասելի արդյունք է, քանի որ Եվրամիությունը ձգտում է ջնջել երկրի բոլոր հոգևոր կապերը, այդ թվում՝ քրիստոնեությունը, և Ռուսաստանի հետ կապերը։

Խորհրդարանականը նշել է, որ այս գործընթացներն ակնհայտ էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կաթողիկոսի դեմ ձեռնարկված գործողություններում, Հայ եկեղեցու նկատմամբ նրա հալածանքներում և հոգևորականների ձերբակալություններում։

Աղբյուրը համոզված է, որ սա արդեն ազդանշան էր այն մասին, որ ՀՀ կառավարության ղեկավարը դավաճանել է իր ժողովրդին՝ սկսած եկեղեցուց, և այնուհետև կանցնի Ռուսաստանի հետ կապերի խզման։

«Նրանք ամեն ինչ կանեն ընտրությունները կեղծելու համար, – պնդում է Վոդոլացկին։ Պատգամավորը նաև նշել է, որ ԵՄ-ն չի հասկացել մեկ ճշմարտություն. քրիստոնեությունը Հայաստանում ամենահինն է, առաջիններից մեկը և փոխանցվում է որպես ընտանեկան արժեքներ՝ քրիստոնեության նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքով։

SpaceX-ի IPO-ից հետո Մասկը կարող է դառնալ առաջին տրիլիոնատերը․ Guardian

SpaceX ընկերության IPO-ից (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում ֆոնդային շուկայում) հետո՝ Իլոն Մասկը, որի կարողությունն, ըստ Forbes ամսագրի վարկանիշի, կազմում է 826 միլիարդ դոլար, կանգնած է մոլորակի առաջին տրիլիոնատերը դառնալու ճանապարհին։ Այս մասին հայտնել է The Guardian թերթը։

Եթե հաջորդ շաբաթ նախատեսված IPO-ն հաջող անցնի, ապա Մասկը՝ աշխարհի ամենահարուստ մարդը, ըստ պարբերականի տվյալների, կարող է «պատմության մեջ մտնել որպես առաջին տրիլիոնատեր»։

SpaceX-ը, որտեղ Մասկի բաժնեմասը հասնում է 542 միլիարդ դոլարի, ակնկալում է առնվազն 1,8 տրիլիոն դոլարի գնահատում։ Ընկերությունը նախատեսում է վաճառել 555,6 միլիոն բաժնետոմս (յուրաքանչյուրը 135 դոլարով)։

Գործարարը, որը ղեկավարում է նաև էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերությունը, իր արժեթղթերը չի վաճառում, և արդյունքում, SpaceX-ի բաժնետոմսերի տեղաբաշխման շրջանակներում, նրան բաժին կհասնի ընկերության քվեարկող բաժնետոմսերի 82,4%-ը, ասված է հրապարակման մեջ։

«ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց»․ ՀՀ ԱԳՆ (տեսանյութ)

«ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց»․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է․ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց»։

«Վայրկյաններ առաջ ձեր աչքի առջև ստորագրեցի TRIPP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը: Հիշում եք՝ օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից: Հիմա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ, և առաքվել է փաստաթուղթը Հայաստան: Այժմ ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի: Սրանով հեռավար ստարագրման գործընթացը ավարտված է, և համաձայնագիրը պատրաստ է վավերացման»,- հրապարակված տեսանյութում ասում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն ավարտվել է մի համաձայնագրով, որը երեկ եմ ստորագրել․ Ռուբիո

Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն ավարտվել է մի համաձայնագրով, որը երեկ եմ ստորագրել։ Այս մասին հունիսի 3-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ներկայացուցիչների…

«ԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

«ԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունիսի 3-ին հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, որը միտված է աջակցելու առևտրին, փոխադրումներին, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածությանը։
     Ըստ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի՝ ընկերությունը կաջակցի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ երկաթուղիների, ճանապարհների, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլն», – նշվում է հաղորդագրության մեջ։