Հայաստանից 10․000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը կհասնի Լատվիա

Նախատեսվում է, որ 10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը կհասնի Լատվիա. դրան կհաջորդեն մյուսները։

Այս մասին գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մենք նաև կշարունակենք կապեր հաստատել մեր բիզնեսների միջև՝ հետամուտ լինելով Երևանում մեր վերջին գագաթնաժողովում ստանձնած պարտավորություններին։

2024 թվականից ի վեր «Դիմակայունության և աճի ծրագրի» ներքո ԵՄ աջակցությունն արդեն օգնել է 7,000 բիզնեսի և նպաստել ավելի քան 20,000 աշխատատեղերի ստեղծմանը։

Հայաստանն այն վայրն է, որտեղ միախառնվում են տաղանդը, նորարարությունը և հնարավորությունները։ Եվրոպական բիզնեսների համար սա առանցքային նշանակության վայր է»,-գրել է նա։

«Արտաքին աջակցության դիմաց զիջումների են գնում»․ Ստեփան Դանիելյան

«Արտաքին աջակցության դիմաց զիջումների են գնում»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչ էր ասել Ռուբիոն
     ՔՊ-ի պարագլխի գործելակերպի հիմնական հնարքը կեղծ պատրանքներ ստեղծելն է` անհնարին ստերի ու կեղծիքների մի կծիկ, որի ազդեցությամբ հասարակ մարդու մոտ ձևավորվում է զուգահեռ իրականություն ու անջատում է սթափության զգացողությունը։
     Ինչ է ասել ԱՄՆ պետքարտուղարը Կոնգրեսում։ Նա ասել է, Ռուսաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն փորձում է իրենց դուրս մղել Կովկասից, իսկ իրենք ընդամենը ցանկանում են ներկա գտնվել այս տարածաշրջանում, իրենց շահերն ապահովելու համար։ Այսինքն, ցանկանում են համագործակցել։
     Նույն կարծիքն է պարբերաբար հնչում Ռուսաստանից ու Իրանից։ Իրենք դեմ չեն TRIPP կոչեցյալին, բայց իրենց շահերը պետք է հաշվի առնվեն, պետք է մասնակից լինեն այդ նախագծին, այլապես, ըստ իրենց հայտարարությունների, այն կյանքի չի կոչվի։
     Պատահական չի, որ հենց այս օրերին ակտիվորեն TRIPP-ի հետ կապված փաստաթղթեր են ստորագրվում, այսինքն, ընտրություններին ժամանակ արտաքին աջակցության դիմաց զիջումների են գնում, այնինչ, նման փաստաթղթերն ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավությունը պետք ստորագրեր։
     Ինչ է նշանակում «երաշխավորված խաղաղություն» ասածը։ Դա նշանակում է, որ այդ խաղաղությունը պետք է հիմնվի բոլոր կողմերի համաձայնության վրա, և Հայաստանը դառնա համագործակցության, այլ ոչ թե հակամարտության տարածք։
     Ինչ է անուն ՔՊ պարագլուխը։ Նա Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական կոնֆլիկտի վայր, հույս ունենալով, որ մի կողմն իրեն կաջակցի վերարտադրվել, իսկ հետո` թեկուզ ջրհեղեղ։
     Ինչ է պետք Հայաստանի քաղաքացիներին։ Հայաստանի քաղաքացիներին պետք է ազատվել Մահաբերից, երկրում ստեղծել համերաշխության մթնոլորտ, իսկ արտաքին քաղաքականության հիմքում դնել ոչ թե կոնֆրոնտացիայի թեզն, այլ հաշվի առնել առաջին հերթին Հայաստանի շահերն ու դրանք ներդաշնակել արտաքին իրողությունների։
     Հ.Գ. Անդրանիկ Թևանյանի դեմ թխված անհեթեթ, որևէ հիմք չունեցող մեղադրանքը հենց արտաքին հակամարտություններ հրահրելու քաղաքականության հանգույցներից մեկն է»։

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ցորենի, գարու և պարարտանյութերի հերթական խմբաքանակը

Այսօր՝ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել հացահատիկի և պարարտանյութի հերթական խմբաքանակը։

Հունիսի 4-ին «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բալաջարի կայարանից դեպի Բյոյուք-Քեսիք ուղղությամբ ուղարկվել է 3 վագոն ցորեն (210 տոննա), 2 վագոն գարի (140 տոննա) և 1 վագոն պարարտանյութ (69 տոննա)։

Առ այսօր Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ, տեղափոխվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկացորեն։

Բացի տարանցումից, Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նաև նավթամթերքներ։ Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա «ԱԻ-92» տեսակի բենզին և 2955 տոննա «ԱԻ-95» տեսակի բենզին։

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Կիբերանվտանգությունը որպես ազգային առաջնահերթություն» թեմայով պանելային քննարկմանը` RISE Powered by Silicon Mountains տեխնոլոգիական համաժողովի շրջանակում, որը համախմբել էր տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների, պետական կառույցների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի և տարածաշրջանի տեխնոլոգիական զարգացման հեռանկարները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կիբերանվտանգության ոլորտի արդի մարտահրավերներին, թվային ենթակառուցվածքների պաշտպանության կարևորությանը, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացման և անվտանգության միջև հավասարակշռության ապահովման անհրաժեշտությանը։

Պարոն Յիրիկյանն իր խոսքում նշել է, որ թվային դարաշրջանում մրցակցային առավելությունը որոշվում է ոչ միայն նորարարությամբ, այլև անվտանգությամբ, իսկ կազմակերպությունների և պետությունների թվայնացմանը զուգահեռ ավելի մեծ նշանակություն է ստանում համակարգերի և տվյալների պաշտպանվածությունը։

«Ucom-ում մենք կիբերանվտանգությունը դիտարկում ենք որպես մեր ցանցերի և ծառայությունների զարգացման անբաժանելի մաս։ Այսօր այն միայն տեխնոլոգիական խնդիր չէ. այն դարձել է բիզնեսի կայունության, հաճախորդների վստահության և ազգային դիմակայունության կարևոր բաղադրիչ։ Թվային տնտեսության զարգացումն անհնար է առանց անվտանգ և հուսալի կապի ենթակառուցվածքների», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մենք մեկնարկում ենք RISE նախաձեռնությունը, որը Հայաստանում առաջին անգամ մեկ հարթակում միավորում է գիտությունը, ճարտարագիտությունը, նորարարությունն ու ռազմարդյունաբերությունը։ Սա համագործակցության հարթակ է, որտեղ գաղափարները վերածվում են տեխնոլոգիաների և գործնական լուծումների։ Մեր նպատակն է համախմբել գիտական և ինժեներական ներուժը՝ նպաստելով նոր արտադրանքի ստեղծմանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը», –  ասել է ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) անդամների և բազմաթիվ գործընկերների առաջարկությունների հիման վրա, Silicon Mountains ամենամյա տեխնոլոգիական միջոցառումների շարքում այս տարի առաջին անգամ ավելացել է նոր RISE միջոցառումը, որն անցկացվեց «Մենք ենք մեր սարերը. Վերելք» կարգախոսի ներքո։

Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև արհեստական բանականության, 5G տեխնոլոգիաների, ամպային լուծումների և փոխկապակցված համակարգերի զարգացման հետ կապված նոր հնարավորություններն ու ռիսկերը, ինչպես նաև մասնավոր և պետական հատվածների համագործակցության կարևորությունը՝ կիբերսպառնալիքներին արդյունավետ հակազդելու համար։

Ucom-ը՝ որպես միջոցառման տեխնոլոգիական գործընկեր, ապահովել է համաժողովի հուսալի կապն ու թվային ենթակառուցվածքը՝ նպաստելով մասնակիցների միջև անխափան հաղորդակցությանը և միջոցառման արդյունավետ անցկացմանը:

Կառավարությունն Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Կառավարությունը Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից։ Այս մասին հայտնում են կառավարությունից։ Կառավարության որոշմամբ՝…

Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց են ունեցել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Այս մասին հայտնում է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին արձագանքելուն և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և զարգացման ծրագրերին։ Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։

Քննարկվել են նաև տարբեր՝ այդ թվում, գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը։ Այդ համատեքստում, ընդգծվել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման կարևորությունը։

Զրուցակիցները կարևորել են բիզնես կապերի խորացումը և Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, ՀՀ–ԵՄ ռազմավարական օրակարգի առաջմղումը։ Նշվել է, որ ԵՄ աջակցությունը «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում արդեն նպաստել է հազարավոր ձեռնարկությունների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ Կապակցվածության գործընկերության շրջանակում իրականացվող նախաձեռնություններին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու ենթակառուցվածքային նախագծերի և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը։

Կողմերը պայմանավորվել են ստեղծել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի ընթացիկ ծրագրերի իրականացումը և կքննարկի համագործակցության նոր ուղղությունները»։

Լիբանանում սերբ խաղաղապահ է զոհվել․ երկու իսպանացի զինվորական է վիրավորվել

Լիբանանում տեղի ունեցած գնդակոծության հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի UNIFIL խաղաղապահ առաքելության շրջանակներում գտնվող սերբ զինվորականը։ Հայտնի է նաև, որ երկու խաղաղապահներ են վիրավորվել։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի առաքելության X-ի հայտարարության մեջ։

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության անդամ հանդիսացող Սերբիայի քաղաքացին հինգշաբթի մահացել է երկրի հարավում գտնվող Մարջայունի մոտակայքում տեղակայված դիրքերի ականանետային գնդակոծության հետևանքով ստացած վերքերից։

Հարձակման հետևանքով վիրավորվել են նաև նրա երկու գործընկերները՝ իսպանացի խաղաղապահներ։ Նրանք բուժում են ստանում միջազգային առաքելության ռազմաբազայում։

UNIFIL-ից հայտնել են, որ հետաքննություն են սկսել՝ «այս ողբերգական միջադեպի հստակ հանգամանքները պարզելու համար»։ Առաքելությունը նաև ցավակցություն է հայտնել զոհված խաղաղապահի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
     Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին արձագանքելուն և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
     Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և զարգացման ծրագրերին։ Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։
     Քննարկվել են նաև տարբեր՝ այդ թվում, գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը։ Այդ համատեքստում, ընդգծվել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման կարևորությունը։
     Զրուցակիցները կարևորել են բիզնես կապերի խորացումը և Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, ՀՀ–ԵՄ ռազմավարական օրակարգի առաջմղումը։ Նշվել է, որ ԵՄ աջակցությունը «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում արդեն նպաստել է հազարավոր ձեռնարկությունների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում։
     Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ Կապակցվածության գործընկերության շրջանակում իրականացվող նախաձեռնություններին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու ենթակառուցվածքային նախագծերի և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը։
     Կողմերը պայմանավորվել են ստեղծել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի ընթացիկ ծրագրերի իրականացումը և կքննարկի համագործակցության նոր ուղղությունները»։

Ծառուկյանը չի մասնակցելու առաջին համարների բանավեճին․ այսօր լինելու է հանրահավաք

Պատասխանելով բազմաթիվ լրատվամիջոցների կողմից ստացված զանգերին՝ տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվող կուսակցությունների առաջին համարների բանավեճին։

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն Ազատության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք և հանդիպում մեր ընտրողների, մեր հայրենակիցների հետ։ Գագիկ Ծառուկյանը նախընտրել է այդ կարևոր օրը լինել ժողովրդի կողքին, անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ, ներկայացնել կուսակցության ծրագրերը, տեսլականն ու առաջարկվող լուծումները, լսել մարդկանց հուզող խնդիրներն ու հարցերը։

Սրանից զատ բանավեճի մասնակիցներից առնվազն մեկը ամբողջ քարոզարշավի ընթացքում խուսափել է բովանդակային քննարկումից, առաջնորդվել է վիրավորանքների ու մեղադրանքների բառապաշարով եւ հենց այդ պատճառով էլ Գագիկ Ծառուկյանն իր ասելիքն այսօր երեկոյան ուղիղ կասի մեր հայրենակիցներին։ Սիրով հրավիրում ենք բոլոր քաղաքացիներին մասնակցելու Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

Հանդիպում ենք այսօր՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում։

Իվետա Տոնոյան