Ռոնալդինյոն և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հանդես կգան համագործակցությամբ

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆիֆայի «Ոսկե գնդակի» տիտղոսակիր Ռոնալդինյոն։ Լեգենդար բրազիլացին և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հանդես կգան միջազգային համագործակցությամբ։

Ռոնալդինյոն օրերս այցելել է ընկերության գլխամասային գրասենյակ, խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանի, համահիմնադիրներ Ռոման և Առնո Բադալյանների ուղեկցությամբ ծանոթացել բրենդների գործունեությանը։
Վահագն Բադալյանի խոսքով՝ համաշխարհային լեգենդի հետ համագործակցությունը միջազգային շուկայում մեծացնելու է հայկական արտադրանքի ճանաչելիությունը․ ««Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի անունից ուրախ եմ ողջունել Ռոնալդինյոյին, ում հետ կնքելու ենք պայմանագիր, որի շրջանակներում համագործակցելու ենք մեր տարբեր բրենդների հետ», – ասել է նա։
Ֆուտբոլային աստղը հանդիպել է նաև երկրպագուների հետ, ստորագրել մարզաշապիկներ և քննարկել ընկերությունների խմբի հետ համատեղ ծրագրերը:

«Սա հրաշալի ընկերություն է։ Այստեղ ժամանելուցս ի վեր նկատում եմ բոլորի բարությունը, հարգանքն իմ նկատմամբ, իրապես հրաշալի է։ Հաշվի առնելով այն փաստը, որ այս ընկերությունը հայտնի է ամբողջ աշխարհում՝ շատ ուրախ եմ, որ գործակցելու առիթ ստեղծվեց»,- ասել է Ռոնալդինյոն։

Հավելենք, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ներկայացնում է մի շարք բրենդներ տեղեկատվական տեխնոլոգիաների ամենատարբեր ուղղություններում, որոնք կայուն ներկայություն են ապահովում նաև միջազգային հարթակներում։

ՀՀ ընտրություններում խաղադրույքները, լայնածավալ ներքին անկարգությունների և քաղաքական փակուղու ռիսկը չափազանց բարձր են․ Stratfor

Հայաստանի առաջիկա ընտրությունները, հավանաբար, գործող կառավարությանը կտան մանդատ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և Արևմուտքի հետ կապերը խորացնելու համար, սակայն Ռուսաստանի արմատացած տնտեսական լծակները և սահմանադրական փոփոխությունների նկատմամբ հնարավոր ներքին դիմադրությունը կարող են հանգեցնել քաղաքական ճգնաժամի և դանդաղեցնել Հայաստանի ջանքերը՝ Ռուսաստանի ազդեցությունից «դուրս պրծնելու» համար․ գրում է Stratfor վերլուծական կենտրոնը:

Ինչպես նշվում է, Նիկոլ Փաշինյանը և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավ են անցկացրել «պատմական իրրեդենտիզմից» հրաժարվելու օգտին՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների ապահովման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման, Թուրքիայի հետ կապերի կարգավորման և Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ տնտեսական և անվտանգային ինտեգրման խորացման օգտին:

Փաշինյանի ընտրական մարտահրավերները բխում են նրա ցածր վարկանիշից և ռուսամետ, ազգայնական ընդդիմադիր խմբերի ճնշումից, մասնավորապես՝ ռուսաստանահայ օլիգարխ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքից և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքից, որոնք երկուսն էլ մեղադրել են Փաշինյանի կառավարությանն ազգային ինքնիշխանությունը վտանգելու համար։

Թեև Հայաստանում հարցումները հաճախ անվստահելի են, վերջին հարցումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրն» աննշան առավելություն ունի ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, չնայած ընտրողների մեծ տոկոսը դեռևս չի որոշել՝ ում օգտին է քվեարկելու։

Քվեարկության նախօրեին Ռուսաստանը հռետորական նախազգուշացումներից անդին է անցել՝ կիրառելով պատժիչ տնտեսական միջոցներ Հայաստանի դեմ։ Միևնույն ժամանակ՝ արևմտյան մայրաքաղաքները մեծացրել են Փաշինյանի վարչակազմին տրամադրվող դիվանագիտական և ֆինանսական աջակցությունը։ Վերընտրվելու դեպքում Փաշինյանը կարագացնի Հայաստանի ռազմավարական շրջադարձը դեպի Արևմուտք և կանցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, չնայած հանրաքվեի ձախողումը կարող է կաթվածահար անել խաղաղության գործընթացը և նոր հարկադրանք առաջացնել ադրբեջանական կողմից։ Հանրաքվեն, հավանաբար, կկայանա 2027 թվականին և կհամակցվի ԵՄ ինտեգրման վերաբերյալ միաժամանակյա քվեարկության հետ՝ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ ներքին դիմադրությունը չեզոքացնելու համար՝ օգտագործելով ԵՄ-ի կողմնակից լայն տրամադրությունները։ Սակայն, հաշվի առնելով, որ անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները խորապես խճճված են Լեռնային Ղարաբաղի տրավմատիկ ժառանգության հետ, նախաձեռնությունը, հավանաբար, կմոբիլիզացնի պահպանողական և ազգայնական խմբերին՝ առաջացնելով ներքին սուր բևեռացում: Եթե ընտրողներն, ի վերջո, մերժեն փոփոխությունները, տարածաշրջանային կարգավորման գործընթացը կկանգնի՝ զրկելով Երևանին արևմտյան ենթակառուցվածքային ներդրումներ ապահովելու և Թուրքիայի հետ ցամաքային սահմանը բացելու համար անհրաժեշտ դիվանագիտական առաջընթացից:

Ներքին մակարդակում ձախողված քվեարկությունը կխրախուսի ազգայնական ընդդիմադիր դաշինքներին և, հավանաբար, կմիավորի մոտ 100.000 տեղահանված ղարաբաղցի հայերին:

Չնայած Փաշինյանն օրինականորեն կմնա իշխանության գլուխ, նրա հիմնական քաղաքական մանդատի՝ խաղաղության պայմանագրի կնքման տապալումը նրա վարչակազմը քաղաքականապես կաթվածահար կանի՝ հավանաբար առաջացնելով լեգիտիմության ճգնաժամ: Ավելին՝ փակուղում գտնվող խաղաղության գործընթացը կթողնի Հայաստանին ռազմական առումով խոցելի, քանի որ Բաքուն, կարծես, չունի հանրաքվեի ձախողման դեպքում դիվանագիտական պլան, և Ադրբեջանը, հավանաբար, կհիմնվի տեղայնացված ռազմական հարկադրանքի վրա՝ հետագա զիջումներ ստանալու համար:

Փաշինյանի օրոք Հայաստանի շարունակական շրջադարձը դեպի ԵՄ կարող է նաև հանգեցնել Ռուսաստանի կողմից հետագա հակահարվածի, որը կարող է զենքի վերածել իր էներգետիկ և երկաթուղային մենաշնորհները՝ խաթարելով երկրի ռազմավարական ինքնավարությունը և տարածաշրջանային կապը:

Վերընտրվելու դեպքում Փաշինյանը, հավանաբար, կփորձի վերականգնել խզված կապերը Մոսկվայի հետ՝ կանխելու համար արդեն իսկ սահմանված ներմուծման սահմանափակումներից դուրս հետագա տնտեսական հարվածը: Սա նշանակում է, որ չնայած Փաշինյանի կառավարությունը կարող է պաշտոնականացնել Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից, այն չի վտարի Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան՝ կանխելու երկկողմ լիակատար խզումը: Այն նաև կփորձի պահպանել Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)՝ գիտակցելով, որ ԵՄ-ին անդամակցությունը դեռևս հեռու է իրականությունից: Այնուամենայնիվ, եթե այս ջանքերը չբավարարեն Կրեմլին, կամ եթե նորացված մանդատը խրախուսի Փաշինյանին խուսափել դիվանագիտական հավասարակշռությունից, ռուսական հակահարվածը կարող է արագ սրվել: Սկզբնական քայլերը կարող են ներառել Ռուսաստանում հայ միգրանտ աշխատողների նպատակային հետապնդումը և արտաքսումը՝ դրամական փոխանցումների հոսքերը «խեղդելու» համար:

Մոսկվան կարող է նաև զենքի վերածել իր էներգետիկ մենաշնորհը Հայաստանում՝ գազի գների կտրուկ բարձրացման միջոցով: Ի պատասխան՝ Երևանը կարող է սպառնալ ազգայնացնել երկրի գազային ենթակառուցվածքները, չնայած այս քայլը կսրի մատակարարման պակասը, քանի որ Հայաստանը չունի անկախ ներքին գազային արտադրություն:

Եթե Մոսկվան խախտի երկկողմ էներգետիկ համաձայնագրերը, Փաշինյանը կարող է նաև հակադարձել՝ չեղյալ հայտարարելով այն պայմանագիրը, որը պաշտոնականացրել է 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայումը Հայաստանի Գյումրի քաղաքում: Մոսկվան կարող է պասիվ կերպով սաբոտաժի ենթարկել Հայաստանը՝ օգտագործելով Ռուսաստանի կոնցեսիայի իրավունքները երկրի երկաթուղային ցանցի նկատմամբ, որոնցից Մոսկվան չի ցանկանում հրաժարվել: Այս երկաթուղային մենաշնորհը Ռուսաստանին փաստացի վետոյի իրավունք է տալիս Հայաստանի՝ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծին ինտեգրման նկատմամբ՝ դրանով իսկ խաթարելով Հայաստանի՝ տարածաշրջանային տարանցիկ հանգույց դառնալու ձգտումը, քանի որ արևմտյան ընկերությունները պատրաստ չեն համագործակցել կամ ներդրումներ կատարել ռուսական սեփականության ենթակառուցվածքներում:

Ռուսամետ ընդդիմադիր ուժերի հաղթանակը թեև անհավանական է, կարող է կանգնեցնել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը և շրջել Հայաստանի եվրոպամետ ընթացքը՝ առաջացնելով ներքին խռովություններ: Չնայած Մոսկվայի ագրեսիվ միջամտության արշավին, ռուսամետ ընդդիմադիր կուսակցությունները քիչ հավանական է, որ լիովին հաղթեն ընտրություններում՝ իրենց մասնատվածության, Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսների հավանական մոբիլիզացիայի պատճառով: Չնայած նրանք կարող են ավելի լավ հանդես գալ, քան սպասվում է, այս կուսակցությունները քիչ հավանական է, որ կհասնեն միայնակ կառավարելու համար անհրաժեշտ 52% շեմին: Այնուամենայնիվ, ռուսամետ կուսակցությունները նեղ ճանապարհ ունեն դեպի իշխանություն, եթե ընտրողների բարձր մասնակցությունը ցույց տա, որ շատ չկողմնորոշված ընտրողներ իրականում ընդդիմության «ամաչկոտ» կողմնակիցներ են: Եթե այս սցենարն իրականանա, ընդդիմադիր կառավարությունը, հավանաբար, կդադարեցնի Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը և կվերադառնա ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի պարտավորություններին: Նման աշխարհաքաղաքական շրջադարձը կհակասի գերիշխող եվրոպամետ հանրային տրամադրություններին՝ հավանաբար առաջացնելով լայնածավալ ներքին անկարգություններ և քաղաքական փակուղի: 

Սաուդյան Արաբիայի արքայազնը դարձել է Էվերեստը նվաճած ամենաերիտասարդ արաբներից մեկը

Սաուդյան Արաբիայի արքայազնը պատմության մեջ է մտել որպես Էվերեստը նվաճած ամենաերիտասարդ արաբներից մեկը։ Այս մասին հայտնում է The Tourism Times-ը։

Նորին Թագավորական Մեծություն Մոհամմեդ բին Ֆեյսալ բին Ֆահադ բին Մ. բին Աբդուլազիզ Ալ Սաուդն աշխարհի ամենաբարձր գագաթին հաջողությամբ հասել է ընդամենը 24 տարեկան, 2 ամսական և 5 օրեկան հասակում։

Հաղթական վերելքը տեղի է ունեցել մայիսի 27-ին, առավոտյան ժամը 7:30-ին՝ «Elite Exped» էլիտար խմբի կազմում:

Մոլորակի ամենաբարձր գագաթի նվաճումը արքայազնի համար դարձավ վեցերորդ հաջողությունը «Elite Exped»-ի հետ իրականացվող «Յոթ գագաթներ» ծրագրի շրջանակում։ Այս վեհաշուք նախագիծն ավարտին հասցնելու համար նրան մնացել է նվաճել ևս մեկ գագաթ։

«Elite Exped»-ի ներկայացուցիչները «անսահման հպարտություն» են հայտնել այն բանի համար, որ իրենց վստահվել է ուղեկցել Նորին Թագավորական Մեծությանը այս ճանապարհին, և հավաստիացրել են, որ լիակատար աջակցություն կցուցաբերեն մայրցամաքների բոլոր յոթ ամենաբարձր գագաթները նվաճելու նրա հավակնոտ նպատակի եզրափակիչ փուլում:

Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999-ին կայացված որոշումները

Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999-ին կայացված որոշումները

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 27-ին վերացրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն Խաչատրյանի և Արմեն Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և Արծրուն Մարգարյանի սպանության մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին 1999 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումները։

Որոշումները վերացվել են նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով Քննչական կոմիտեում իրականացված վարույթի արդյունքներով։

Հիշեցնենք, որ 1999 թվականին նախաքննության ընթացքում ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյաններին մեղադրանք էր առաջադրվել Արծրուն Մարգարյանի սպանության համար։ Հետագայում, սակայն, նախաքննության մարմինը հանգել էր այն եզրակացության, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել, իսկ Արծրուն Մարգարյանը, ըստ նախկին քննության վարկածի, իր թիկնապահների նկատմամբ մահափորձ կատարելուց հետո ինքնասպանություն է գործել։ Այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել էր, իսկ սպանության մասով քրեական գործի վարույթը՝ կարճվել։

2025 թվականին նախաձեռնված նոր քրեական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են քրեական գործի նյութերը, իրականացվել են լրացուցիչ քննչական գործողություններ և նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։

2026 թվականի մարտի 31-ին ստացված նոր դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Արծրուն Մարգարյանի կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային ծանր վնասվածքի հետևանքով նրա շարժունակությունը կտրուկ սահմանափակված կլիներ, և նա կարճ ժամանակ անց գործնականում չէր կարողանա կատարել որևէ նպատակային ու համակարգված գործողություն։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդպիսի վնասվածքի պայմաններում գործնականում անհավանական է եղել, որ Արծրուն Մարգարյանը կարողանար ինքնուրույն զենքն ուղղել գլխին և արձակել մահացու կրակոց։

Հաշվի առնելով, որ նոր ի հայտ եկած հանգամանքների ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Արծրուն Մարգարյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հետո չէր կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ կլինեին ինքնասպանության համար, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել է 1999 թվականի սեպտեմբերի 20-ի համապատասխան որոշումները։

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է»:

Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999-ին կայացված որոշումները

Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999-ին կայացված որոշումները

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 27-ին վերացրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն Խաչատրյանի և Արմեն Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և Արծրուն Մարգարյանի սպանության մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին 1999 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումները։

Որոշումները վերացվել են նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով Քննչական կոմիտեում իրականացված վարույթի արդյունքներով։

Հիշեցնենք, որ 1999 թվականին նախաքննության ընթացքում ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյաններին մեղադրանք էր առաջադրվել Արծրուն Մարգարյանի սպանության համար։ Հետագայում, սակայն, նախաքննության մարմինը հանգել էր այն եզրակացության, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել, իսկ Արծրուն Մարգարյանը, ըստ նախկին քննության վարկածի, իր թիկնապահների նկատմամբ մահափորձ կատարելուց հետո ինքնասպանություն է գործել։ Այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել էր, իսկ սպանության մասով քրեական գործի վարույթը՝ կարճվել։

2025 թվականին նախաձեռնված նոր քրեական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են քրեական գործի նյութերը, իրականացվել են լրացուցիչ քննչական գործողություններ և նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։

2026 թվականի մարտի 31-ին ստացված նոր դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Արծրուն Մարգարյանի կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային ծանր վնասվածքի հետևանքով նրա շարժունակությունը կտրուկ սահմանափակված կլիներ, և նա կարճ ժամանակ անց գործնականում չէր կարողանա կատարել որևէ նպատակային ու համակարգված գործողություն։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդպիսի վնասվածքի պայմաններում գործնականում անհավանական է եղել, որ Արծրուն Մարգարյանը կարողանար ինքնուրույն զենքն ուղղել գլխին և արձակել մահացու կրակոց։

Հաշվի առնելով, որ նոր ի հայտ եկած հանգամանքների ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Արծրուն Մարգարյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հետո չէր կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ կլինեին ինքնասպանության համար, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել է 1999 թվականի սեպտեմբերի 20-ի համապատասխան որոշումները։

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է»:

«Հրապարակ». Ով մտածում է, որ փողոցային բառապաշարով համակրանք է շահում, չարաչար սխալվում է

Հանրային հեռուստաընկերությունն ընտրություններին ընդառաջ բանավեճերի շարք է սկսել: Այս տարվա բանավեճերն աննախադեպ են եւ տարբերվում են նախորդ տարիների բանավեճերից: Եթերից հնչող հայհոյանքը, ժարգոնային խոսքը, միմյանց անդրավարտիքների մասին խոսելն ու իրար վրա մատ թափ տալը հայաստանյան արդի քաղաքական կյանքում, կարծես, նորմալիզացվել են: Անգամ երկրի վարչապետն է խոսում փողոցային բառապաշարով, մարդկանց հայհոյում, վիրավորում: Սակայն հասարակության կիրթ զանգվածը դեռ շարունակում է զարմանալ եւ տարակուսանք հայտնել այն իրողության համար, որ քաղաքական խոսքն իջել է շրիշակի մակարդակի: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է լեզվաբան, Մանկավարժական համալսարանի հեռուստալրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանի հետ:

– Քաղաքական խոսքի մշակույթն ինչպիսի՞ն պետք է լինի: Քաղաքակիրթ երկրներում հեռուստաեթերից հայհոյելը, վիրավորելը, փողոցային բառապաշարով ուղերձներ հղելը, միմյանց ներքնազգեստների մասին խոսելը, իրար անձնական կյանք մտնելը կարո՞ղ են համարվել ընդունելի եւ նորմալ երեւույթ, թե՞ սրանք, այնուամենայնիվ, կատեգորիկ մերժելի երեւույթներ են:

– Նախ, ուզում եմ մեր զրույցը սկսել՝ հղում անելով «Լեզվի մասին» օրենքի պահանջներին: Կա մի այսպիսի պահանջ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են պահպանել լեզվի անաղարտությունը: Դա օրենսդրական պահանջ է, որը շատ հստակ է ձեւակերպված: Մանավանդ հրապարակային խոսքում, երբ խոսքն ուղղված է բազմությանը, բոլորը պարտավոր են խոսել կոռեկտ: Ի դեպ, դա հյուրի կամ հյուրերի պարտականությունն է, այլ ոչ թե լրագրողի: Հյուրը պաշտոնական խոսքի կրող է: Հաճախ մարդիկ «պաշտոնական» բառը շփոթում եւ կապում են միայն պաշտոնյաների հետ, սակայն դա այդպես չէ: Ցանկացած ոք, ով խոսում է հանրության համար, անկախ այն բանից, թե ինչ մասնագիտություն ունի. պատգամավոր է, թե ուղղակի քաղաքացի, պարտավոր է հետեւել իր խոսքին՝ լեզվական կանոնները պահպանելով: Եթերից հնչող գռեհկաբանությունները, հայհոյանքը քննարկելն անգամ անհարմար է: Հայհոյանքն ու վիրավորանքը եթերից պետք է բացառել:

– Երբվանի՞ց քաղաքական խոսքի մշակույթն իջավ այս մակարդակին: Օրինակ, ավագ սերնդի` Գերագույն խորհրդի պատգամավորներն ունեին բավականին գեղեցիկ եւ գրագետ խոսք, ինչը չենք կարող ասել մերօրյա իշխանավորների մասին:

– Յուրաքանչյուր ոք կարող է թույլ տալ լեզվական սխալներ: Ես իմ ուսանողներին էլ ասում եմ, որ լեզվական սխալները եւս լեզվի մաս են կազմում, սակայն նայած թե խոսքն ինչ սխալների մասին է: Կան սխալներ, որոնք ընդունելի չեն, սակայն հասկանալի են, բայց երբ եթերից գիտակցված հայհոյում են, իրար չլսելով վիրավորում են միմյանց, դա անընդունելի է: Իբրեւ թե դրանով փորձում են անմիջականության պատրանք ստեղծել: Այս ամենը մերժելի է ու դատապարտելի: Այս երեւույթը, ցավոք սրտի, վերջին տարիներին է ահագնացել, եւ դա փաստ է: Վերջին տարիներին հրապարակային խոսքի նշաձողը լրիվ իջեցրել են: Իշխանության ներկայացուցիչները հատկապես պարտավոր են խստիվ հետեւել համապատասխան կանոններին: Նրանց վարքագիծը, այդ թվում` լեզվական վարքագիծը, ուղղակիորեն ազդում է մարդկանց վրա:

– Ինչպե՞ս հետեւեն, եթե իրենք են կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալը «դոմփել» անվանում, եթե երկրի վարչապետն ասում է՝ «կզացնելու եմ», «շինելու եմ», «սատկացնելու եմ», «ինչո՞ւ ես կենդանի մնացել», եւ այսպես շարունակ:

– Սրանք՝ բոլորը, խիստ մերժելի եւ վատ երեւույթներ են, որոնք անպայման պետք է մերժել: Պատանիների, մանուկների լեզվագիտակցության վրա այս ամենը շատ է ազդում: Ի վերջո, երեխաներն ուսումնառության տարիներին սովորում են քերականական կանոններ ու բարեկիրթ խոսք, իսկ գռեհիկ խոսքը հակասություն է առաջացնում: Գռեհկաբանությունը նման քայլերով լեգիտիմացվում է….

– Ինչպիսի՞ն պետք է լինի գրագետ քաղաքական բանավեճը, որպեսզի հասարակությունը կարողանա առանց նյարդային ջղաձգումների դիտել այն:

– Բանավեճը կարող է լինել սուր, կարող են դարձվածքներ ու տարբեր արտահայտություններ գործածվել, որոնք կլինեն պատկերավոր եւ ասելիքը կդարձնեն առավել ազդեցիկ, սակայն պետք է բացառել հայհոյանքը, ժարգոնը եւ գռեհիկ խոսքը: Եթերից ոչ ոք չունի նման ձեւով խոսելու իրավունք:

– Իսկ Դուք հետեւե՞լ եք Հ1-ի հայտնի բանավեճերին եւ ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին:

– Մի պահ մի քանի դրվագ դիտեցի, կարծիքս բացասական է: Շատ վատ կարծիք ձեւավորեցի: Մեր ժողովուրդը հատուկ վերաբերմունք ու ակնածանք ունի բարեկիրթ խոսքի նկատմամբ: Նրանք, ովքեր մտածում են, որ փողոցային բառապաշարով շահում են մարդկանց համակրանքը, չարաչար սխալվում են: Տեղի է ունենում լրիվ հակառակը: Մտածում են, որ լեզվական ամենաթողությամբ կարող են անմիջական երեւալ, բայց դա անպատկառություն է: Մարդը կարող է լինել բարբառախոս եւ դժվարանալ խոսել գրական հայերենով, ինչը միանգամայն նորմալ երեւույթ է, սակայն հասարակության առաջ հանդես գալ հայհոյանքներով եւ գռեհիկ խոսքով, անթույլատրելի է:

Արման Թաթոյանի կյանքի պատմությունը. առաջին անգամ ընտանիքի, ընկերների և գործընկերների մասնակցությամբ

Արման Թաթոյանը ներկայացրել է իր կյանքի և մասնագիտական ուղու մասին վավերագրական ֆիլմ, որտեղ առաջին անգամ հանդես են գալիս նրա ընտանիքի անդամները, ընկերներն ու միջազգային գործընկերները՝ պատմելով մինչ այժմ հանրությանը անհայտ դրվագների մասին։ 

Թաթոյանի խոսքով՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորինս լավ ճանաչի այն մարդուն, ում վստահում է իր ձայնը։

«Այս ֆիլմից կիմանաք, որ ես ձեզանից մեկն եմ՝ իմ անցած ճանապարհով, հանդիպած դժվարություններով, դրանք հաղթահարելու կամքով և հայկական պետական ու ազգային շահերին ծառայելու ու տեր կանգնելու հաստատակամությամբ»,- նշում է նա։ 

Արման Թաթոյանը քաղաքացիներին կոչ է արել հունիսի 7-ին ընտրել արդարությունը՝ քվեարկելով «Միասնության թևերի» օգտին։

Քվեաթերթիկ՝ № 6։