Դորտմունդում իր երեխաներին պատանդ վերցրած տղամարդը հանձնվել է ոստիկանությանը․ Bild

Գերմանական Դորտմունդ քաղաքում ռեստորանի հաճախորդների վրա հարձակված, իսկ այնուհետև իր երեք երեխաներին պատանդ վերցրած տղամարդը հանձնվել է ոստիկանությանը։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։

Երեքշաբթի օրը թերթը գրել էր, որ տղամարդը Դորտմունդի ռեստորաններից մեկում հարձակվել է մարդկանց վրա, ինչից հետո փախուստի է դիմել, թաքնվել Հեխստեն թաղամասի բնակելի շենքերից մեկում և պատանդ վերցրել իր երկու երեխաներին։ Ավելի ուշ պարզվել է, որ պատանդների թվում իրականում նրա երեք դուստրերն են եղել։

«Երեքշաբթի երեկոյան ոստիկանի վրա կրակած և Դորտմունդի Հեխստեն թաղամասի բնակարաններից մեկում իր երեք երեխաների հետ ամրացած տղամարդը վաղ առավոտյան հանձնվել է իրավապահներին», — գրում է թերթը։

Bild-ի տեղեկություններով՝ աղջիկների վիճակը լավ է։ Դեպքից հետո իրավապահները նրանց վերցրել են իրենց հոգածության ներքո։

ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածել են միմյանց․ ինչ է հայտնի

Անցած գիշեր ԱՄՆ զինված ուժերը հրթիռով հարվածել են Բոտսվանայի դրոշի ներքո նավարկող դատարկ լցանավին, որը ուղևորվում էր դեպի Իրանի Խարգ կղզու նավահանգիստ: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ նավը վնասազերծել են՝ ռազմածովային շրջափակման շրջանակներում Hellfire հրթիռ արձակելով նավի շարժիչի սենյակի վրա և կանխելով դրա ժամանումը Իրան:

Ավելի ուշ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները «ինքնապաշտպանության նպատակով» հարձակվել է իրանական Քեշմ կղզու վրա և խոցել մի քանի իրանական հրթիռներ և ԱԹՍ-ներ։

ԻՀՊԿ-ն իր հերթին հայտնել է, որ Քուվեյթում տեղակայված ԱՄՆ ռազմակայանները հարձակման են ենթարկվել՝ ի պատասխան Քեշմ կղզում Իրանի ազգային ինքնիշխանության դեմ ուղղված ագրեսիայի:

Մասնավորապես, հաղորդագրություններ էին ստացվել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազայի և ուղղաթիռային բազայի, ինչպես նաև Բահրեյնում գտնվող ԱՄՆ Հինգերորդ նավատորմի շտաբ-բնակարանի վրա հարվածների մասին։ Նշվում է, որ Իրանը հարձակվել է ամերիկյան խոշորագույն Առիֆջան բազայի և Ալի ալ Սալեմ ավիաբազայի վրա:

Ըստ լրատվամիջոցների, օդային հարձակման մասին նախազգուշացումներ են հնչել Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում, այդ երկրները, ինչպես նաև Քուվեյթը և Բահրեյնը փակել են իրենց օդային տարածքը:

Ալիկ Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվեց

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվեց։

Երեկ հաղորդվել էր պատգամավորության թեկնածուի ձերբակալման մասին։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք։

Խոշոր տնտեսությունները ձևավորում են էներգիայի սպառման նոր քարտեզ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկը շարունակ աճում է։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհում տեղի են ունենում այնպիսի տնտեսական և տեխնոլոգիական տեղաշարժեր, որոնք պահանջում են  էլեկտրաէներգիայի սպառման նոր մասշտաբներ։

Էլեկտրաէներգիայի նկատմամբ ընդհանուր պահանջարկի զգալի մասը բաշխված է աշխարհի խոշոր տասը տնտեսությունների միջև․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին էլեկտրաէներգիայի սպառման ծավալներով առաջին հորիզոնականում է աշխարհի երկրորդ տնտեսությունը՝ Չինաստանը, որտեղ սպառվել է 10․6 հազար ՏՎԺ (տերավատ-ժամ) էլեկտրաէներգիա։ Ընդ որում, Չինաստանում մեկ շնչի հաշվով սպառումը կազմել է 7․5 ՄՎԺ (մեգավատ-ժամ) ։

Էլեկտրաէներգիայի երկրորդ խոշոր սպառողն աշխարհի համար մեկ տնտեսությունն է՝ ԱՄՆ-ը, որը 2025 թվականին սպառել է 4․5 հազար ՏՎԺ էլեկտրաէներգիա։ Մեկ շնչի հաշվով սպառումն ԱՄՆ-ում կազմել է մոտ 13 ՄՎԺ, ինչը զգալիորեն բարձր է համաշխարհային միջին ցուցանիշից։

Գյումրիում այժմ հասանելի է Wildberries-ի էքսպրես առաքումը մինչև տուն

Էլեկտրաէներգիայի սպառման ծավալներով երրորդ տեղում է Հնդկաստանը՝ 2․1 հազար ՏՎԺ արդյունքով։ Հնդկաստանում մեկ շնչի հաշվով սպառումը կազմել է 1․4 ՄՎԺ, ինչը վկայում է երկրի արագ աճող տնտեսության և բնակչության էներգետիկ պահանջների մասին։

  • Այս տվյալները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի սպառման կենտրոնացումը խոշոր տնտեսությունների ձեռքում շարունակում է խորանալ՝ ձևավորելով գլոբալ էներգետիկ հավասարակշռության նոր միտումներ։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան դռներն է բացում շրջանավարտների համար (վիդեո)

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան իր դռներն է բացում հանրակրթական դպրոցների, վարժարանների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար՝ առաջարկելով բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՊՆ-ից, որը նաև տեսանյութ է հրապարակել։

Մանրամասները՝ տեսանյութում։