Ապշել կարելի է.․․ Այս ոճն ու մթնոլորտը 8-ամյա հետևողական «աշխատանքի» արդյունք է

Ինչու՞ էինք իշխանության գալու օրվանից զգուշացնում Նիկոլ Փաշինյանին` այս մի արա, այն մի արա, դու արդեն մի փոքրիկ թերթի խմբագիր չես, ոչ էլ ընդդիմադիր պատգամավոր, այլ երկրի ղեկավար ես, որի բոլոր քայլերը հետևանք են թողնելու մեր երկրի համար:

Կգոռաս-կճվաս- կհայհոյես` գոռալ-ճվալ-հայհոյելը կդառնա հանրային շփման ընդունված ձև: Մարդիկ կմոռանան նորմալ, քաղաքակիրթ լեզվով միմյանց հետ խոսելը:

Տգետ, անփորձ մարդկանց պաշտոնների կնշանակես, կարևոր պետական համակարգերը կոլապսի կենթարկվեն, ապարատը կսկսի կամաց քայքայվել:

Բանակցություններից կհրաժարվես, քո զրոյական կետից կսկսես հարաբերություններ կառուցելը, ամբարտավան ու սադրիչ ելույթներ կունենաս, ռազմական էսկալացիա կբերես երկիր` պատերազմ, զոհեր, տարածքային կորուստներ:
Ռազմավարական դաշնակիցներիդ կվիրավորես, քամահրանքով կխոսես գերտերությունների ղեկավարների հասցեին, նրանց թշնամիների հետ սիրախաղերի մեջ կմտնես` դաշնակիցներդ թշնամիներիդ ճամբարը կհամալրեն:
Ատելության խոսք կասես, կպառակտես ու կթշնամացնես հանրությունը, անմեղ մարդկանց բերդերը կլցնես, հանրությունը քեզ նույն ատելությամբ ու մերժումով կպատասխանի:

Սփյուռքի հետ չես համագործակցի, ազդեցիկ սփյուռքահայերի մուտքը կփակես երկիր, այդ հզոր ռեսուրսից` սփյուռքի աջակցությունից կզրկվես:

Տնտեսական գործընկերոջդ կդավաճանես, նրա նեղ պահին կողքին չես լինի, երկիրդ կզրկվի շուկայից, հայ տնտեսվարողներն` իրենց եկամտից, ՀՀ բյուջեն` հարկերից:

Երբ ետ ենք նայում` ապշել կարելի է. այս 8 տարվա մեջ ֆիզիկապես ուղղակի հնարավոր չէր այնքան սխալներ անել, ինչքան Փաշինյանն է արել` ավերելով, պարզապես տրակտորով անցնելով մեր երկրի բոլոր ձեռքբերումների, միջպետական ու ներպետական փոխհարաբերությունների, համակեցության կանոնների վրայով:

Ձեր կարծիքով` պատահակա՞ն է, որ այսօր Մասիսում նիկոլական թափթփուկները հարձակվել են ընդդիմադիր ուժի կանանց վրա ու ծեծի ենթարկել: Պատահակա՞ն է, որ քաղաքական բանավեճերի ժամանակ միայն ծղրտոցներ ու վիրավորանքներ են հնչում: Պատահակա՞ն է, որ ոմանք օտար մարդկանց հասցեին վերջին լուտանքներն են գրում, հազար տարվա ընկերները գժտվում: Այս ոճն ու մթնոլորտը 8-ամյա հետևողական «աշխատանքի» արդյունք է, այդ մթնոլորտը մեկ մարդ է ձևավորել և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է…

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի խոշորագույն կրիպտոարժութային բորսայի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երեքշաբթի պատժամիջոցներ է սահմանել իրանական խոշորագույն կրիպտոարժութային բորսայի նկատմամբ՝ Թեհրանի վրա ճնշում գործադրելու արշավի շրջանակում։

Պատժամիջոցները տարածվել են Nobitex կրիպտոարժութային բորսայի, դրա գլխավոր գործադիր տնօրենի և երեք համահիմնադիրների, ինչպես նաև իրանական ևս երեք կրիպտոարժութային հարթակների նկատմամբ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Nobitex-ին մեղադրել է «Իրանի ահաբեկչական գործունեության, պատժամիջոցների շրջանցման և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) առնչվող վճարումներին աջակցելու մեջ՝ ներառյալ ԻՀՊԿ-ին առնչվող և շորթողական ծրագրեր օգտագործող հակերային խմբերի գործողությունները»։

Գերատեսչությունը նաև հայտարարել է, որ Nobitex-ն օգնել է Իրանի կենտրոնական բանկին հասանելիություն ստանալ հարյուր միլիոնավոր դոլարների սթեյբլքոյններին, որոնք օգտագործվել են կտրուկ արժեզրկվող իրանական ռիալին աջակցելու համար։

Բացի դրանից, ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, հարթակը Իրանի իշխանությունների ներկայացուցիչներին հնարավորություն է տվել մուտք գործել միջազգային կրիպտոարժութային բորսաներ և շրջանցել պատժամիջոցները տարբեր իրավասություններում։

«Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների սկսվելուց հետո Nobitex-ը դեր է խաղացել Իրանից ակտիվների ու միջոցների պաշտպանության և դուրսբերման գործում՝ օգնելով թաքցնել ռեժիմի կապիտալները՝ չնայած ինտերնետի անջատումներին»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Ռուբիոն չի աջակցել Գազայի հատվածի 70%-ը զավթելու Նեթանյահուի ծրագրին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ չի աջակցում Գազայի հատվածի տարածքի 70%-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծրագրին։

Լսումների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոուզ Դելաուրոն հարցրել է Ռուբիոյին, թե որն է ԱՄՆ դիրքորոշումը ՀԱՄԱՍ-ի վերջնական ջախջախման համար Գազայի մեծ մասը զավթելու Նեթանյահուի մտադրության վերաբերյալ։

Ռուբիոն պատասխանել է, որ նման նախաձեռնությունը ներառված չէ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության դադարեցման վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի 20 կետից բաղկացած ծրագրում։ «Մենք ունենք ծրագիր, և այն դա չի նախատեսում»,- ասել է Ռուբիոն։ Ըատ նրա՝ վերջնական նպատակը Գազայում ՀԱՄԱՍ-ի հետ կապ չունեցող իշխանության ստեղծումն է։

Ռուբիոն չի աջակցել Գազայի հատվածի 70%-ը զավթելու Նեթանյահուի ծրագրին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ չի աջակցում Գազայի հատվածի տարածքի 70%-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծրագրին։

Լսումների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոուզ Դելաուրոն հարցրել է Ռուբիոյին, թե որն է ԱՄՆ դիրքորոշումը ՀԱՄԱՍ-ի վերջնական ջախջախման համար Գազայի մեծ մասը զավթելու Նեթանյահուի մտադրության վերաբերյալ։

Ռուբիոն պատասխանել է, որ նման նախաձեռնությունը ներառված չէ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության դադարեցման վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի 20 կետից բաղկացած ծրագրում։ «Մենք ունենք ծրագիր, և այն դա չի նախատեսում»,- ասել է Ռուբիոն։ Ըատ նրա՝ վերջնական նպատակը Գազայում ՀԱՄԱՍ-ի հետ կապ չունեցող իշխանության ստեղծումն է։

«Եթե լինի հանրաքվեի անհրաժեշտություն՝ մեզ պետք չի կողքից հուշել»․ Միրզոյանը՝ ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալու մասին

«Եթե լինի հանրաքվեի անհրաժեշտություն՝ մեզ պետք չի կողքից հուշել»․ Միրզոյանը՝ ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալու մասին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։ Քննարկվել է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անցած Կուրբան-բայրամ տոնի կապակցությամբ։

Հաղորդվում է, որ քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային հարցերը։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է՝ ուղղակի առևտրի մեկնարկին ուղղված քայլերի միջոցով։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար և միշտ կաջակցի այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը կարող է հանգեցնել Կազմակերպությանն անդամակցության լիակատար դադարեցման. ԱԳՆ

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը, իհարկե, կարող է հանգեցնել կազմակերպությանն անդամակցության լիակատար դադարեցման, ԵՄ-ին անդամակցությունը չի կարող համատեղելի լինել ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, և, երբ գա որոշում ընդունելու ժամանակը, մենք այդ որոշումը կընդունենք։ Դրա մասին հունիսի 2-ին Հանրային հեռուստատեսությամբ ընթացող նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Եթե հանրաքվեի անհրաժեշտություն լինի, մեզ պետք չէ կողքից հուշել, մենք այն կանցկացնենք, երբ դա հնարավոր և հարմար կլինի»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանը կարող է և պետք է լինի կամուրջ Արևմուտքի և Արևելքի միջև։

Միրզոյանը պարզաբանել է, որ Հայաստանը խորացնում է հարաբերությունները տարբեր գործընկերների հետ՝ Արևմուտքից մինչև Արևելք։ «Այո, մեր ժողովուրդը քաղաքացիական նախաձեռնությամբ հայտնել է իր ցանկությունը՝ կապված Եվրամիությանն անդամակցելու հետ, և դա արտահայտված է օրենքով»։

«Ինչ վերաբերում է միջանկյալ ժամանակահատվածին, կարճաժամկետ և երկարաժամկետ սպառնալիքների հարցի լուծմանը, ապա մենք չենք խորացնում թշնամանքը մեր անմիջական հարևանների հետ, որպեսզի ապահովենք մեծ եղբոր մշտական ներկայությունը Հայաստանը պաշտպանելու համար, այլ խաղաղություն և գործընկերություն ենք կառուցում մեր չորս հարևանների հետ»,- ընդգծել է նա։

Ըստ նրա՝ հենց դա է հարատև խաղաղության երաշխիքը։