ՌԴ-ն ՀՀ-ին ասում է՝ եթե ունեք գործընկեր այլ երկիր, որևէ հարց չկա, բայց Մոսկվան էլ իր քայլերն է ձեռնարկելու․ Գագիկ Ծառուկյան

Վերջին երկու տարում իմ հիմնական նպատակը մեր գերիների հարցն է եղել, դա մեր պատվի հարցն է․ Արաբկիրում քարոզարշավ-երթի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկայնը։

Խոսելով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից՝ նա նշեց, որ պաշտոնական Մոսկվայի՝ Երևանի, մասնավորապես՝ հայ արտադրողների նկատմամբ, կիրառած պատժամիջոցները սպասելի էին, քանի որ Հայաստանում հակառուսական միջոցառումներ են տեղի ունենում, հայտարարություններ հնչում։

«Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, որ Հայաստանի համար արել ու անելու է է հնարավորը։ Բայց եթե Ռուսաստանի հետ հակամարտող երկրի՝ Ուկրաինայի նախագահին հրավիրում են այստեղ, նա էլ վիրավորում է Ռուսաստանին։ Այսքանից հետո Ռուսաստանն ասում է՝ հայ ժողովրդի հետ հարց չունեմ, բայց եթե ՀՀ ղեկավարությունը հարցեր ունի, ապա թող գան, նստենք, քննարկենք։ Ասում են՝ եթե այլ գործընկերներ ունեք, որևէ հարց չկա, բայց մենք էլ քայլեր ենք ձեռնարկելու»,- ավելացրեց ԲՀԿ առաջնորդը։

Պատմական համաձայնագիր մո՞տ է․ Թեհրանը՝ ԱՄՆ-ի հետ հուշագրի մասին

Իրանն ու ԱՄՆ-ն փոխըմբռնման հուշագրի նախապատրաստման ավարտական փուլում են։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Նա Իրանի պետական հեռուստատեսությանն ասել է, որ վերջին օրերին քննարկվել են որոշ կետեր, ներկայացվել են առաջարկներ, որոնք դեռ քննարկման փուլում են:

«Մեր դիրքորոշումն այն էր, որ նախ համաձայնեցնենք 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիրը, որը կարտացոլի պարտադրված պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ ամենակարևոր հարցերը և մեզ համար առաջնային նշանակություն ունեցող հարցերը», – նշել է նա:

Դիվանագետի խոսքով` մանրամասները կքննարկվեն 30-60 օրվա ընթացքում, և ի վերջո համաձայնություն ձեռք կբերվի: Բաղային հավելել է, որ քննարկվում են ԱՄՆ-ի ծովային հարձակումների դադարեցման և Իրանի արգելափակված ակտիվների ապասառեցման հարցերը։

«Ինչի՞ համար ես դա անում, Մակրոնին դուր գալու համա՞ր, թող Բրիջիթը դրա մասին մտածի»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Ինչի՞ համար ես դա անում, Մակրոնին դուր գալու համա՞ր, թող Բրիջիթը դրա մասին մտածի»․ Ռոբերտ Քոչարյան

«Փչացրել է հարաբերությունները բարեկամների հետ և նոր բարեկամներ չի կարողանում գտնել։ Անում է ամեն ինչ՝ եվրոպացիներին դուր գալու համար, բայց այդ ճանապարհին թշնամանում է Ռուսաստանի հետ․․․ Սա լուրջ հետևանքներ է ունենալու ՀՀ-ի տնտեսության և անվտանգության համար։ Ինչի՞ համար ես դա անում, Մակրոնին դուր գալու համա՞ր, թող Բրիջիթը դրա մասին մտածի, ի՞նչ ունես»,- քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալով՝ այս մասին նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Գնում է Բրյուսել բամբասում է ռուսներից, գալիս է Հայաստան՝ ասում է՝ Ռուսաստանի հետ եղբայրություն է։ Եթե եղբայրություն է, ապա ի՞նչ է կատարվում այս օրերին․ սահմանափակումներ, որոնք ազդելու են բոլորի բարեկեցության, բոլոր բիզնեսների վրա։ Հետո ինքն ասելու է՝ դե ինչ անեմ, հարիֆ եմ»,- հավելեց Քոչարյանը։

ՌԴ-ում կասեցվել է 37 մլն շիշ «Ջերմուկի» վաճառքը․ նոր մանրամասներ

«Ազնիվ նշան» («Честный знак») մակնշման պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականով արգելափակել է գրեթե 37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը: Այս մասին հայտնում է «Ազնիվ նշան» համակարգի Hեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (ՀՏԶԿ) մամուլի ծառայությունը։

«Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) հանձնարարությամբ «Ազնիվ նշան» պետական մակնշման համակարգի օպերատորը կասեցրել է Հայաստանի Հանրապետության «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից արտադրված «Ջերմուկ» ջրի իրացումը։ Արգելափակումը տարածվում է 37 միլիոն միավոր հանքային, բնական, բուժիչ-սեղանի խմելու և գազավորված ջրի արտադրանքի վրա` ներառյալ համային հավելումներով տարբերակները, որոնք շշալցվել են պլաստիկե և ապակե տարաներում 0,33 լ, 0,5 լիլտր, 1 լ, ինչպես նաև 1,5 լ ծավալներով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վաճառքի արգելափակումը կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հետ: Հսկող գերատեսչության հայտարարության պատճառը, որի մասին նշված է ՀՏԶԿ-ին ուղղված նամակում, արտադրողի կողմից արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումներն են:

Մինչ Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական թույլտվությունը ստանալը «Ջերմուկ» ապրանքանիշի տակ ջրի մանրածախ և առցանց վաճառքը արգելափակված է: