Ովքեր են Փաշինյանի աջակիցները․ մեկը սեռական հայհոյանքներ է տալիս երեխային, մյուսը մեղադրվում է խուլիգանության համար

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրա կողքին կասկածելի կերպարներ են հայտնվում, նրանցից մի քանիսին մենք նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք։

Փաշինյանի աջակիցները ոչ միայն ագրեսիվ են տրամադրված այլ հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ, այլ այդ ագրեսիան տարածում են համացանցում, իսկ Տիկ-տոկ-ում հրապարակման ոչ ենթական սեռական հայհոյանքներ տեղադրում: ՔՊ-ի ակտիվ աջակից Սիրարփի Եգանյանի եղբայրը` էդմոնդ Եգանյանը նման տեսանյութերի «հերոս» է: Խայտառակ սեռական բնույթի հայհոյանքներով համեմված տեսանյութ է պտտվում Տկ տոկում, որտեղ նա սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում ինչ-որ մեկի երեխայի հասցեին։ Հոխորտացող երիտասարդը պարզվում է օրեր առաջ բեմահարթակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ «տռճիկ» տվող Սիրարփի Եգանյանի եղբայրն է։ Վերջինս «փաշինյանական սրտիկներով» լուսանկարներ է հրապարակում սոցցանցերում։

Սիրարփի Եգանյանի մտերիմ ընկերուհին՝ Արմինե Միրզոյանը, որը եւս իշխանության ֆանատներից է, ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի մեղադրյալի կարգավիճակ ունի Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական մի վարույթի շրջանակում։ Արմինե Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել 2025 թվականի քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նիկոլը ծառա է. տասնյակ մեքենաներով և անվտանգության աշխատակիցներով շրջող Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլը ծառա է. տասնյակ մեքենաներով և անվտանգության աշխատակիցներով շրջող Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձերբակալություններ Գյումրիում. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել

Հակակոռուպցիոն կոմիտեի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ, ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրի քաղաքի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր:

Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի խումբ անձինք, կատարվել են մի շարք խուզարկություններ, վարութային այլ գործողություններ:

Մեր և ԵՄ-ի ռազմավարական օրակարգը Ռուսաստանի դեմ ուղղված չէ․ Միրզոյան

«Եթե վերցնենք Եվրոպական Միությանն ու ԵԱՏՄ-ին ամբողջական անդամակցությունը, պարզ է, որ այստեղ հարց է առաջանալու․ մի օր կքննարկենք, կորոշենք, երբ որ այդ օրը գա»․ այս մասին…

Երեք պատերազմ բերած անձն ինձ է ասում «պատերազմ բերող»․ Քոչարյանը՝ Փաշինյանին

Այս կառավարությունն անընդհատ խնդիրներ է ստեղծում, պատերազմ է հրահրում, զոհեր է բերում, մահբեր կառավարություն է․ Արմավիրի համայնքներում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Բայց այս կառավարությանը նաև ընտրեց ժողովուրդը 2021-ին։ Հիմա մենք մեր սխալների վրա սովորե՞լ ենք, թե՞ ոչ։ Հուսով եմ՝ սսովորել ենք»,- նշեց նա։

Դառնալով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանն ընդգծեց՝ սա փորձանք է ու պատուհաս Հայաստանի համար։

«Մահակը ձեռքին, անունն էլ դրած «իրավապահ մարմիններ»՝ ժողովրդի հետևից է ընկել։ Պատերազմով վախացնելով՝ փորձում է վերարտադրվել։ Եվ հետաքրքիր ի՞նչն է, որ երեք պատերազմ բերած անձն ինձ է ասում «պատերազմ բերող»։ Սա երեսպաշտության գագաթնակետն է»,- շեշտեց Քոչարյանը։

Սերբիայում դադարեցվել է բոլոր գնացքների երթևեկությունը

«Srbijavoz» ընկերությունը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 04:15-ին «Infrastruktura železnice Srbije» ընկերությունը մինչև հաջորդ ծանուցումը դադարեցրել է Սերբիայի Հանրապետության երկաթուղային ցանցով բոլոր գնացքների երթևեկությունը, հաղորդում է RTS-ը:

Երթևեկության դադարեցման պատճառը դեռևս անհայտ է:

Այսօր վաղ առավոտյան Պոժեգա քաղաքում կանգնեցվել է Բարից Բելգրադ ուղևորվող միջազգային գնացքը:

«Srbijavoz»-ից հայտնել են, որ ուղևորների համար Պոժեգայից Բելգրադ տեղափոխումը կազմակերպվել է ավտոբուսներով: