Պատմական համաձայնագիր մո՞տ է․ Թեհրանը՝ ԱՄՆ-ի հետ հուշագրի մասին

Իրանն ու ԱՄՆ-ն փոխըմբռնման հուշագրի նախապատրաստման ավարտական փուլում են։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Նա Իրանի պետական հեռուստատեսությանն ասել է, որ վերջին օրերին քննարկվել են որոշ կետեր, ներկայացվել են առաջարկներ, որոնք դեռ քննարկման փուլում են:

«Մեր դիրքորոշումն այն էր, որ նախ համաձայնեցնենք 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիրը, որը կարտացոլի պարտադրված պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ ամենակարևոր հարցերը և մեզ համար առաջնային նշանակություն ունեցող հարցերը», – նշել է նա:

Դիվանագետի խոսքով` մանրամասները կքննարկվեն 30-60 օրվա ընթացքում, և ի վերջո համաձայնություն ձեռք կբերվի: Բաղային հավելել է, որ քննարկվում են ԱՄՆ-ի ծովային հարձակումների դադարեցման և Իրանի արգելափակված ակտիվների ապասառեցման հարցերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *