Թող աշխատի, բայց ոչ թե մեր տարածքով, որ մենք էդտեղ իրավունք չունենանք. Ծառուկյանը՝ TRIPP-ի մասին

Մատենադարանի հարակից տարածքից «Մայր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները համատեղ հավաք-երթ են իրականացնում: Դրան կարող եք հետևել ուղիղ միացմամբ:
Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկա մեխանիզմը։ ՆԳՆ առաջարկով՝ վարելու իրավունքի դադարեցման հիմքի վերացումից հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում քաղաքացին մեկ անգամ կարող է վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննության, օրենքով սահմանված պետական տուրքը վճարելով (բազային տուրքի հիսնապատիկի չափով` 50.000 դրամ)։
Ըստ նախագծի՝ առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկայիս մոդելը՝ ներդնելով առավել թիրախային հետևյալ ընթացակարգը․
Միաժամանակ, սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ վերականգնումից հաշված 1 տարի ժամկետով փորձաշրջանի պայմաններով։
Նշենք, որ Փաշինյանը մայիսի 16-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին խոստացավ սեղմ ժամկետներում լուծել խնդիրը։