
Արարատ քաղաքում նախընտրական հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ դրեց և ծնկի իջավ սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի առաջ։
Երբ քաղաքացիների բազմությունը ճեղքելով՝ Փաշինյանը մոտենում էր «ուրախ ավտոբուս»-ին, իրարանցում սկսվեց, սուլոցներ լսվեցին։ Մի պատանի հարցրեց․ «Ինչո՞ւ հանձնեցիք Տիգրանաշենը»։ Հարցը մնաց անպատասխան։