Հայաստանի պատմության թանգարանը՝ Լուվրում | Top-News.am

Մշակույթ

Մայիսի 21-ին Լուվրում տեղի կունենա Հայաստանի պատմության թանգարանին նվիրված կոնֆերանս, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառման շրջանակներում կներկայացվի թանգարանի պատմությունը, ինչպես նաև Հայաստանում հնագիտության զարգացումը և մշակութային ժառանգության պահպանման հարցում առկա մարտահրավերները։

Մանրամասները՝ այստեղ

ՌԴ-ն Հայաստանից ստացել է ծանուցում ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը Փաշինյանի չմասնակցելու մասին․ Զախարովա

Նիկոլ Փաշինյանը երնեկ է տալու Սաակաշվիլու ճակատագրին. Անդրանիկ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանը երնեկ է տալու Սաակաշվիլու ճակատագրին. Անդրանիկ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

Մշակույթ

Մայիսի 26-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված «Երկիր Հայրական» վոկալ-էպիկական պոեմի առաջնախաղը, որի երաժշտության հեղինակն է ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովը։ Թարգմանությունը Ալեքսանդր Բլոկինն է։ Նախագծի ռեժիսորը ԵՊԿ պրոֆեսոր, ռեժիսոր՝ Արսեն Ղազարյանն է։

Վոկալ պոեմը բաղկացած է Իսահակյանի՝ տարբեր տարիների գրված 11 բանաստեղծություններից, որոնք առաջին հայացքից լինելով իրարից տարբեր, օրգանապես կապված են միմյանց հետ։

Պոեմը գրված է տղամարդկային ձայների՝ բասի և տենորի համար (դաշնամուրի ուղեկցությամբ), որոնք կկատարեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատարներ Հայկ Տիգրանյանը (բաս) և Հովհաննես Անդրեասյանը (տենոր)։ Դաշնակահար՝ Լյուսիա Շահնազարյան։

Ավ. Իսահակյանի բանաստեղծությունները հնչում են պոեմի բեմադրիչ՝ Արսեն Ղազարյանի կատարմամբ:

«Երկիր Հայրական» ստեղծագործության առանցքում Հայրենիքի գաղափարն է, որը ֆիզիկական տարածք չէ, այլ հոգևոր տարածություն։

«Երկիր Հայրականը» Սվիրիդովի վոկալ պոեմների շարքում առաջնեկն էր (1950թ.), որին հաջորդում են Բլոկի, Մայակովսկու,  Եսենինի և այլոց խոսքերով  գրված պոեմները։

«Երկիր Հայրական» վոկալ պոեմի կատարումն առաջին անգամ է Հայաստանում հնչելու ամբողջական տեսքով՝ ներկայանալով որպես վոկալ-բեմականացված և ռեժիսորական ծավալուն աշխատանք պահանջող ինքնատիպ ստեղծագործական կտավ։ Այս նախաձեռնությունը կհամալրի թանգարանի մշտական ծրագրերի շարքը, իսկ ամառային ամիսներին «Երկիր Հայրականը» կտեղափոխվի թանգարանի բացօթյա հարթակ՝ շարունակելով ներկայացումները բաց երկնքի տակ։

Նախագիծն իրականություն է դարձել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և «Ասք» կրթամշակութային կենտրոնի հետ  համագործակցությամբ։

Վահե Հովհաննիսյանը և ՀՀ–ում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են հարկային նոր հայեցակարգը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդիպում են ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ֆինանսների նախարարությունից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային նոր հայեցակարգին, գործարար միջավայրի բարելավմանը, հարկային քաղաքականության կանխատեսելիությանը, ինչպես նաև տնտեսվարողների համար առավել նպաստավոր պայմանների ձևավորմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։ 

Կողմերը կարևորել են պետական և մասնավոր հատվածների միջև շարունակական երկխոսությունն ու համագործակցությունը՝ ընդգծելով, որ նման քննարկումները նպաստում են ավելի արդյունավետ լուծումների մշակմանը։

Քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղության գործընթացը․ Մակրոնը՝ Ալիևի հետ զրույցի մասին

Գրել ենք, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Մակրոնը X սոցցանցի իր էջում մանրամասներ է ներկայացրել հեռախոսազրույցից․

«Զրուցեցի Իլհամ Ալիևի հետ։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության դինամիկային և կարևորեցի դրա շարունակականությունը։ Անդրադարձանք նաև տարածաշրջանային խնդիրներին և մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժին», – նշել է Ֆրանսիայի նախագահը:

ԱԹՍ է ներխուժել Լատվիա. Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին գնացքների երթևեկությունը դադարեցվել է

Առնվազն մեկ անօդաչու թռչող սարք է ներխւժել Լատվիայի օդային տարածք։ Այս մասին հայտնել են երկրի Ազգային զինված ուժերը (NBS)։ Սա տեղի է ունենում արդեն երրորդ օրն անընդմեջ։…