Բոլոր սահմաններն անցել ես – Հրապարակ

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը՝ կապված պատերազմական օրերին Դաշնակցության ղեկավարության գործողությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այդ ձևակերպումները չափազանց ցինիկ են:

«Ավելի մեծ ցինիկություն, քան այսօր Տիգրան Ավինյանի հնչեցրած «պատերազմի օրերին ուր էր Դաշնակցության վերնախավը», դժվար է պատկերացնել: Իսկ իշխանությունը տեսախցիկների առաջ երեւալու մարմաջով տապալեց թիկունքի, մատակարարման, ընդհանուր կառավարման գործը: Բոլոր սահմաններն անցել ես, Ավինյան»,- ասել է Մանուկյանը:

Վաղը «Վերջին զանգ» է. քանի շրջանավարտ կա

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ Հայաստանում մոտենում է «Վերջին զանգի» օրը, և հան…

Բաց նամակ Սուրեն Պապիկյանին – Հրապարակ

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին

Հարգելի՛ պարոն Պապիկյան,

Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարբեր առիթներով հարցադրումներ եք անում, թե այս կամ այն մարդիկ ինչու չեն զոհվել կամ վիրավորվել պատերազմի ընթացքում։ Քանի որ Դուք և Ձեր վերադասը նույնպես ողջ և առողջ եք, որոշեցի այս նամակով դիմել Ձեզ։

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ եթե ես չեմ զոհվել, արդյո՞ք ժողովրդավարության «բաստիոնում» իրավունք չունեմ ասելու, որ Դուք ազգակործան պատուհաս եք, յոթ տարի միևնույն դասարանում մնացած տգետ եք, Ձեր իսկ ընկերների անձնական SMS-ները կարդացող ու մի մասը հանրայնացնող մարդկանց խումբ եք, և վերջապես՝ ուսապարկ եք։

Նամակը գրելու ընթացքում նաև նկատեցի, որ Ձեր ֆեյսբուքյան պաշտոնական էջով մայիսի 28-ին սիրով սպասում և հրավիրում եք բոլորին Հանրապետության հրապարակ՝ շքերթը դիտելու։ Սակայն հայցում եմ Ջեր ներողամտությունը, որ դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ չեմ զոհվել…

Անկեղծորեն ցավ եմ ապրում այս ամենը գրելուց, քանի որ Դուք ՊՆ ղեկավար եք, իսկ ես դեռ մտածում եմ, որ մեր անվտանգության երաշխավորը հայկական բանակն է , ոչ թե Ադրբեջանը, ինպես հպարտ կեցվածքով հայտարարում են Ձեր թիմակիցները, իսկ թիվ մեկ հերոսը` հայ զինվորն է…
Կանխավ շնորհակալություն։

Վիտալի Մանգասարյան

Եվրոպայում խաղաղությունն այլևս երաշխավորված չէ, այն պետք է պաշտպանել․ Չեխիայի նախագահ Պավել

Եվրոպայում խաղաղությունն այլևս երաշխավորված չէ, այն անհրաժեշտ է ակտիվորեն «պաշտպանել, պահպանել և սատարել»։ Նման նախազգուշացմամբ հանդես է եկել Չեխիայի նախագահ Պետր Պավելը, որի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։

Պավելն ընդգծել է, որ «Եվրոպայում խաղաղությունն այլևս չի կարելի համարել իրադրության ինքնստինքյան ենթադրվող վիճակ»։

«Այն անհրաժեշտ է կրկին ակտիվորեն պաշտպանել, պահպանել և սատարել։ Այս պահի դասն այն չէ, որ Եվրոպան միայնակ է, այլ այն, որ Եվրոպան պետք է լինի բավականաչափ ուժեղ, որպեսզի անհրաժեշտության դեպքում դիմակայի դժվարություններին», — ասել է Պավելը։

Չեխիայի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է գործադրել բոլոր լծակները լավագույն դիրքում հայտնվելու համար, քանի որ «պատմությունը պարզապես չի սպասի Եվրոպայի պատրաստ լինելուն»։

Լեհաստանի կառավարության ղեկավար Դոնալդ Տուսկը նախազգուշացրել է, որ Եվրոպայում պատերազմի վտանգը դառնում է շոշափելի։ Որպես հիմնավորում նա մատնանշել է Մերձբալթյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Լիտվայում, անօդաչուների մասնակցությամբ հաճախակիացած միջադեպերը։ Տուսկի խոսքով՝ վերջին տասը օրվա ազդանշանները փաստում են, որ քաոսը կարող է տարածվել հարևան պետությունների վրա, և Մերձբալթյան երկրները կարող են թիրախ դառնալ՝ անկախ իրենց գործողություններից։

«Բաց նամակ՝ Սուրեն Պապիկյանին»․ Վիտալի Մանգասարյան

«Բաց նամակ՝ Սուրեն Պապիկյանին»․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին
     Հարգելի՛ պարոն Պապիկյան,
     Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարբեր առիթներով հարցադրումներ եք անում, թե այս կամ այն մարդիկ ինչու չեն զոհվել կամ վիրավորվել պատերազմի ընթացքում։ Քանի որ Դուք և Ձեր վերադասը նույնպես ողջ և առողջ եք, որոշեցի այս նամակով դիմել Ձեզ։
     Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ եթե ես չեմ զոհվել, արդյո՞ք ժողովրդավարության «բաստիոնում» իրավունք չունեմ ասելու, որ Դուք ազգակործան պատուհաս եք, յոթ տարի միևնույն դասարանում մնացած տգետ եք, Ձեր իսկ ընկերների անձնական SMS-ները կարդացող ու մի մասը հանրայնացնող մարդկանց խումբ եք, և վերջապես՝ ուսապարկ եք։
     Նամակը գրելու ընթացքում նաև նկատեցի, որ Ձեր ֆեյսբուքյան պաշտոնական էջով մայիսի 28-ին սիրով սպասում և հրավիրում եք բոլորին Հանրապետության հրապարակ՝ շքերթը դիտելու։ Սակայն հայցում եմ Ձեր ներողամտությունը, որ դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ չեմ զոհվել…
     Անկեղծորեն ցավ եմ ապրում այս ամենը գրելուց, քանի որ Դուք ՊՆ ղեկավար եք, իսկ ես դեռ մտածում եմ, որ մեր անվտանգության երաշխավորը հայկական բանակն է, ոչ թե Ադրբեջանը, ինպես հպարտ կեցվածքով հայտարարում են Ձեր թիմակիցները, իսկ թիվ մեկ հերոսը` հայ զինվորն է…
     Կանխավ շնորհակալություն»։

«Բոլորին դեմ եմ»-ի ցուցակից ևս 12 անձ ինքնաբացարկ կհայտնի

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակի թեկնածուներից 50-ը ինքնաբացարկ է ներկայացրել, հայտնել է, որ ևս 12 թեկնածու ինքնաբացարկ կհայտնի։

«Սիրելի քաղաքացիներ, ինչպես գիտեք մենք հայտարարել էինք, որ մեր հաջողության դեպքում կազմելու ենք 100-օրյա կառավարություն, կատարենք մեր խոստացած երեք փոփոխություններն ու կազմակերպենք արտահերթ ընտրություններ, իսկ դա անելու անհնարինության դեպքում չենք պատրաստվում բոլորին դեմ մարդկանց ձայներով հինգ տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատել և վայր ենք դնելու մեր մանդատները։

Հաշվի առնելով, որ մեծ թվով մանդատներ վայր դնելու պրոցեսը իրավական առումով երկարատև պրոցես է՝ մենք գտել ենք իրավական մեխանիզմ դա երաշխավորելու նախօրոք։

ԿԸՀ-ի հետ իրավական պարզաբանումներից հետո մեր ցուցակի 50 անդամ դուրս են եկել և ևս 12-ն էլ դուրս են գալու ցուցակից։ Արդյունքում ցուցակում ունենալու ենք 25 թեկնածու. երաշխավորելով, որ հարկ եղած դեպքում մենք կկարողանանք իրագործել և՛ մեր նախատեսած փոփոխությունների, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, ձեզ խոստացված ժամկետներում»,– նշել են կուսակցությունից։