ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու համար 6 անձ կալանավորվել է, 4 անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

«Հրապարակ»․ Նոր տարածքներ հանձնելու վերաբերյալ ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մեծ հայրենիքի տարածքը, Բալզակի ասած՝ շագրենի կաշվի նման անընդհատ փոքրանում է։ Ադրբեջանին նոր տարածքների հանձնումը Հայաստանի բնակիչներին հուզող ամենակարեւոր խնդիրներից է։ Մայիսի 16-ին ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում մի քաղաքացի Նիկոլ Փաշինյանին հարց տվեց, թե հաջորդիվ որ տարածքներն է հանձնելու։ Փաշինյանը վստահեցրեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ոչինչ չի հանձնելու, հանձնվելու են այն տարածքները, որոնք ադրբեջանական են։

Հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին էր հանձնում Շուռնուխում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տարածքները, պնդում էր, թե այդ տարածքները հայկական չեն։ Նույնը` Կիրանցում: Դա, իհարկե, իրականացվում էր սահմանազատման անվան տակ, բայց այդպես էլ մեզ չեն ասել, թե իրականացված կամ իրականացվելիք սահմանազատումը որ քարտեզով է իրականացվել եւ իրականացվելու: Ով եւ ինչի հիման վրա է որոշել, որ տասնյակ, անգամ հարյուրավոր տարիներ հայերի տիրապետության տակ գտնվող հողերն ադրբեջանական են։

2024թ․ գարնանը, առանց անգամ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաստատելու, Կիրանց գյուղին պատկանող, Կադաստրի կոմիտեից տրված սեփականության վկայականներով 58 անշարժ գույք՝ մոտ 15 հեկտար տարածք, միակողմանի կերպով, ապօրինորեն հանձնվեց Ադրբեջանին։ Այդ հողերի տերերին կառավարության գաղտնի որոշումով դրամական մեծ փոխհատուցումներ տրվեցին։ Հայտնի չէ, թե ինչ սկզբունքով տրվեց այդ փոխհատուցումը, լուրեր կան, որ գումարների չափը որոշել են կամայականորեն եւ ոչ համաչափ։ Կիրանցից 6 ընտանիք, որոնց հարազատները զոհվել են հայրենի գյուղի սահմանները պաշտպանելու ժամնանակ, սկզբունքորեն կատեգորիկ հրաժարվել են իրենցից խլված, Ադրբեջանին հանձնված հողերի համար դրամական փոխհատուցում ստանալ։ Փաշինյանը, որպեսզի հիմնավորի ՀՀ տարածքից Ադրբեջանին նոր տարածքների հանձնումը, հողերի հանձնումով մտահոգ եւ Արծվաշենի մասին հիշեցնող քաղաքացուն նախօրեին ասաց․ «Մենք՝ ինքներս էլ ունենք խնդիր. Արծվաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, եւ մենք չենք կարող դրանից հրաժարվել։ Այսինքն՝ մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել, որ Արծվաշեն չկա։ Խոսքը վերաբերում է ադրբեջանական երեք տարածքներին՝ Բարխուդարլի, Խեյրիմլի… Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ կգտնենք, թե ինչ ենք անում»։ Ապա Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանին հանձնվելիք 3 տարածքների մասին, սակայն նշել է 2-ը՝ Բարխուդարլի, Խեյրիմլի։

Խեյրիմլին Կիրանց գյուղին կպած փոքր գյուղ է, որի տարածքը՝ քանդված տներով, 1990-ական թվականների սկզբից գտնվում էր ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ։ 2024թ․ գարնանը, սահմանազատման անվան տակ, Կիրանցի 15 հեկտար հողերի հետ Խեյրիմլիի տարածքներն արդեն իսկ հանձնվել են Ադրբեջանին։ Իջեւան քաղաքից սերված Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի հիշում, որ Իջեւան համայնքի Կիրանց գյուղին կպած Խեյրիմլիի տարածքները 2 տարի առաջ հանձնել է, կա՛մ էլ միտումնավոր խաբում է։ Բարխուդարլին եւ Սոֆուլուն խորհրդային շրջանում փոքր գյուղեր էին` Իջեւան-Այգեհովիտ ճանապարհին, որոնք վարչատարածքային առումով պատկանում էին Ադրբեջանի Ղազախի շրջանին։ Դրանք 1990-ականներից ավերակ վիճակում են։ Ադրբեջանը պահանջում է խորհրդային շրջանում 4 անկլավների՝ Բարխուդարլուի, Սոֆուլուի, Վերին Ոսկեպարի (Յուխարի Ասքիպարա) եւ Տիգրանաշենի (Քյարքի) հանձնումը։ Այդ տարածքների խնդիրը միշտ միասին է դիտարկվել։ Սակայն Նիկոլ Փաշինյանը լղոզված, կիսատ, ոչ հստակ պատասխան է տալիս։ Երբ հողերի առաջիկա հանձնումով մտահոգ քաղաքացին հարցնում է՝ «ստացվում է, որ հիմա մենք օկուպա՞նտ ենք, պարոն Փաշինյան, քանի որ Ադրբեջանի տարածքները գտնվում են մեր վերահսկողության տակ», Փաշինյանը նորից մանիպուլյացիա է անում. «Լսեք, հիմա այդ տերմիններն այլեւս անցյալում են, որովհետեւ կոնֆլիկտը հաղթահարված է։ Հիմա մենք սահմանազատման արդյունքում կլուծենք վերջին հետեւանքները»։

Հայ-ադրբեջանական հակամարտությունը հաղթահարված չէ, Փաշինյանի իշխանությունը ոչ թե հակամարտության հետեւանքներն է հաղթահարում, այլ Ադրբեջանին նոր տարածքներ է հանձնում։ Քաղաքացու այն դիտարկմանը, թե Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան», Փաշինյանը նշել է. «Չկա տենց բան, էդ մեր ընդդիմությունն է ասում տենց բան։ Մենք ասում ենք, որ ռազմավարական գործարքի էությունը հետեւյալն է. երկու երկրները կենտրոնանում են իրենց միջազգային ճանաչում ունեցող տարածքների վրա, եւ ժողովուրդները՝ Ղարաբաղի ժողովուրդը, տնավորվում է այստեղ, մեր մյուս փախստականները՝ եղբայրներն ու քույրերը, տեղավորվում են այստեղ, եւ մենք կենտրոնանում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Մենք դուրս ենք գալիս պանդուխտի եւ գաղթականի տրամաբանությունից եւ փակում նաեւ այդ էջերը։ Նույնը վերաբերում է նաեւ Ադրբեջանին»։ Փաշինյանը, իհարկե, ստում է` ոչ թե ընդդիմությունն է խոսում «Արեւմտյան Ադրբեջանի» մասին, այլ դրա մասին պարբերաբար հայտարարում է Իլհամ Ալիեւը, Ադրբեջանի պետբյուջեից ֆինանսավորում է այդ անվանումով հասարակական կազմակերպությունը, Հայաստան տեղափոխվողների ցուցակներ են կազմում եւ այլն։

Փաշինյանի կողմից որպես հանձնվելիք տարածք Բարխուդարլիի հիշատակումից կարելի է կռահել, որ ԱԺ ընտրություններով ՔՊ-ական իշխանության վերարտադրման դեպքում Ադրբեջանին են հանձնելու նշված 4 անկլավները եւ այդ գործընթացն անվանելու են սահմանազատման շարունակություն։ Այդ 4 գյուղերի տարածքները հանձնելու հետեւանքով խախտվելու է Հայաստանի մյուս տարածքների կապը Սյունիքի հետ, Իջեւան-Նոյեմբերյան, Իջեւան-Բերդ տրանսպորտային հաղորդակցությունում մեծ դժվարություններ են առաջանալու, հանրապետության հյուսիս-արեւելյան տարածքների եւ Լոռու թիկունքն անպաշտպան է դառնալու, Հայաստանը սնուցող մայր գազատարը հայտնվելու է նորահայտ սահմանից 30 մետր հեռավորությամն վրա եւ այլն։

Իրանը նախազգուշացրել է, որ վճռական պատասխան կտա ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նոր հարձակմանը

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չպետք է Իրանի նկատմամբ նոր ռազմավարական սխալներ գործեն։ Թեհրանը վճռական պատասխան կտա Իրանի դեմ ցանկացած նոր հարձակման, հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։

Մենք կրկին նախազգուշացնում ենք ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին, որպեսզի նրանք ռազմավարական սխալներ և հաշվարկների վրիպումներ թույլ չտան։ Նրանք պետք է հասկանան, որ Իրանը և նրա զինված ուժերը պատրաստ են։ Այժմ նրանք առավել ուժեղ են, քան երբևէ։ Նրանք վճռականորեն և ամբողջ ուժով կպատասխանեն թշնամիների կողմից ցանկացած նոր հարձակմանը»,–հայտարարել է նա։

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ «Ժողովուրդ»

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։
     Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու և ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք։ Ձերբակալված ամբիոնի վարիչը Գայանե Եղիազարյանն էր։
     Մեր տեղեկություններով՝ նախօրեին Եղիազարյանը համալսարան է գնացել այնպիսի դեմքով, կարծես որևէ բան տեղի չի ունեցել։
     Տեղեկացանք, որ համալսարանի ողջ անձնակազմը շատ վաղուց տեղյակ է եղել Եղիազարյանի ենթադրյալ կոռուպցիոն մեխանիզմներից։ Ամիսներ շարունակ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրել է համալսարանում առկա բողոքներն ու, ի վերջո, ձերբակալել նրան։ Այժմ քննություն է ընթանում։
     Ըստ համալսարանի ներսից ստացված տեղեկությունների՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել մի շարք դասախոսներ, որոնց նկատմամբ իրականացվել են ստուգողական և քննչական գործողություններ։
     Սակայն առավել մեծ դժգոհություն է առաջացնում ոչ միայն ստեղծված իրավիճակը, այլև համալսարանի ղեկավարության պահվածքը։ Մինչ դասախոսական կազմը սպասում է հստակ արձագանքի և ինստիտուցիոնալ պաշտպանության, ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը շարունակում է պահպանել լռություն։
     Համալսարանի ներսում արդեն բացահայտ խոսում են այն մասին, որ ղեկավարությունը փաստացի ինքնամեկուսացել է ստեղծված ճգնաժամից։ Դասախոսներից շատերը, մեր աղբյուրների փոխանցմամբ, իրենց լքված են զգում իրավապահ և հանրային ճնշումների դիմաց։
     Մինչ այդ տեղեկություններ են շրջանառվում, որ ռեկտոր Գյուրջինյանը կրկին արտերկրյա կամ մասնավոր շրջագայության մեջ է և ֆիզիկապես ևս բացակայում է բուհից։ Ի դեպ, բուհի պրոռեկտոր Գևորգ Հակոբյանն էլ զբաղված է ՔՊ քարոզարշավով՝ բուկլետներ է բաժանում և ժամանակ չունի բուհի համար։
     Բուհի ներսում տիրող լարվածությունը օրեցօր խորանում է։ Դասախոսական կազմի մի մասը խուսափում է հրապարակային խոսել՝ մտավախություն ունենալով, որ կարող է հայտնվել հաջորդ «թիրախային ցուցակում»։ Միևնույն ժամանակ, ուսանողների շրջանում ևս աճում է անվստահությունը համալսարանի կառավարման նկատմամբ։
     Հանրային դաշտում ավելի ու ավելի բարձր է հնչում մեկ հարց՝ ինչո՞ւ է համալսարանի ղեկավարությունը լռում այն պահին, երբ բուհը հայտնվել է ծանր հեղինակային և կառավարման ճգնաժամի մեջ։
     Եթե ռեկտորը իսկապես ունի ասելիք, ապա այժմ այն պահն է, երբ նա պարտավոր է խոսել՝ ոչ թե հերթական ուղևորությունից հետո, այլ հենց հիմա»։

Իսկ ի՞նչն է խանգարում, որ այս ընտրություններում էլ նույնը անի

Թրամփը սպառնում է Իրանին նոր պատերազմով, Նիկոլը սպառնում է ընդդիմությանը՝ նոր ռեպրեսիաներով: BBC-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Պարսից ծոցի երկրների խնդրանքով, հետաձգում է երեքշաբթի օրը (այսօր) Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նախատեսված նոր հարվածը՝ քանի որ զուգահեռ ընթանում են բանակցություններ։

Թրամփը նշել է, որ գուցե հնարավոր է բանակցվող համաձայնագիրը ընդունելի լինի ԱՄՆ-ի համար։ Truth Social սոցիալական ցանցի իր էջում, ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ հրահանգել է առաջին իսկ հրամանով, սկսել Իրանի դեմ լայնածավալ հարձակում, եթե Իրանի հետ ցանկալի համաձայնություն ձեռք չբերվի։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է մնալ անկայուն և պայթյունավտանգ: Իրավիճակը հայաստանյան նախընտրական քարոզարշավում՝ նույնպես: Մենք բոլորս գտնվում ենք Հայաստանի պետականության համար բախտորոշ ընթացքի մեջ:

Այս պահին, դատելով սրվող իրավիճակից, այնքան էլ վստահ չեմ, որ ՔՊ-ի այսպիսի գործելաոճով, խորհրդարանական ընտրությունները խաղաղ ու ողջամիտ ճանապարհով հասնելու են հունիսի 7-ին: Արդեն ենթադրելի է, որ գործող կառավարիչները, սպասվելիք պարտությունից խուսափելու համար, նախընտրական գործընթացները կարող են տանել բոլորովին այլ ճանապարհով:

Հ.Գ. Եթե չեմ սխալվում, մի առիթով ինքն էր ասել, որ բանակցություններում իրեն «գժի տեղ է դնում»: Այդ կերպ, երևի փորձում էր ձախողել, ձգձգել բանկցային գործընթացի այդ փուլը և/կամ խուսափել պատասխանատվությունից: Արդյունքը՝ պարզ է, թե ինչ աղետ բերեց հայ ժողովրդի համար: Իսկ ի՞նչն է խանգարում, որ այս ընտրություններում էլ նույնը անի:

Արտակ Զաքարյան