«Հրապարակ». Փաշինյանի վերընտրվելն աղետալի կլինի համայն հայության համար

«Հրապարակի» զրուցակիցն է «Սփյուռք» հանդեսի (Լիբանան) գլխավոր խմբագիր Սագօ Օգնայեանը: Զրույցը սկսեցինք Լիբանանում տիրող իրավիճակին անդրադարձով։

– Ի՞նչ զարգացումներ կան Լիբանանում, եւ Լիբանանի իրավիճակն ի՞նչ նմանություններ ունի Հայաստանի հետ։

– Լիբանանում տեղի ունեցածը հիմա նույնությամբ կրկնվում է Հայաստանում։ Լիբանանը մշտապես պատերազմների մեջ է եղել։ Լիբանանի ղեկավարության փտածությունն ու կաշառակերությունը, նաեւ Արեւմուտքի՝ հատկապես Ամերիկայի կողմից օգնությունների եւ ներդրումների դադարեցումը երկիրը հասցրել են անդունդի եւ տնտեսական սնանկության։ Պետությունն անկարող է ժողովրդին ապահովել էլեկտրականությամբ, ջրով, մարդկային հիմնական պահանջների՝ առողջապահական, ապահովական եւ ապահովագրական ծառայություններով։ Այս ամենին ավելացել են նաեւ Իսրայելի իրականացրած կործանարար եւ անմարդկային հարձակումները։ Լիբանանը չունի հումք եւ ծանր արդյունաբերություն, այլ հենվում է միայն հանրային սպասարկման՝ ռեստորանների, հյուրանոցների, մշակութային կենտրոնների, ինչպես նաեւ՝ զբոսաշրջության վրա։ Իսկ երբ երկիրն անապահով է, այս երկուսն էլ չեն գործում, ինչի հետեւանքով աճում են գործազրկությունն ու աղքատությունը, եւ դա հանգեցնում է հանցագործությունների թվի աճին։ Լիբանանի եւ Սիրիայի ժողովուրդների մասը կազմող հայերն էլ, մյուսների նման, կրում են նույն սոցիալական եւ տնտեսական դժվարությունները։ Արտագաղթն արագացել է դեպի Ամերիկա եւ Հայաստան։ Իր բազմադավան կառուցվածքն ու հարավային սահմանին Իսրայելի գոյությունը Լիբանանին մշտապես պահում են անկայուն իրավիճակի մեջ։ Իսրայելի կողմից փորձ է արվում շահարկել ներքին պառակտումները՝ քաղաքացիական պատերազմ հրահրելով։ Հանրապետության եւ խորհրդարանի նախագահները փորձում են պահպանել որոշակի հավասարակշռություն, որպեսզի չկրկնվի 1975 թ. իրավիճակը, որը տեւեց 15 տարի։ Այնտեղ տեսնում ենք ամենահզոր ուժին՝ «Հըզբոլլահին», որը ստեղծվել է որպես դիմադրական ուժ՝ ընդդեմ Իսրայելի օկուպացիայի, եւ մշտապես հակազդել ու կանխել է ներքին բախումները։
Լիբանանի բանկերը սնանկացել են, մնացել է միայն բանակը։ Վերջերս, Իսրայելի եւ Ամերիկայի ճնշմամբ, փորձեր արվեցին բանակը հանել «Հըզբոլլահի» դեմ, սակայն չհաջողեցին։ «Հըզբոլլահի» անդամներից մեկը պատմում է․ «Երբ Լիբանանի բանակի հրետանու գնդապետը զինվորին հրամայում է ռմբակոծել Բեյրութի արվարձանը, զինվորը հրաժարվում է, քանի որ իր ընտանիքն այնտեղ է ապրում։ Գնդապետը զենքով սպառնում է զինվորին եւ կրակում նրա վրա, զինվորն էլ պատասխանում է։ Այսպես էլ է լինում»։

– Վերադառնանք հայկական իրականություն։ Ինչպե՞ս եք հեռվից գնահատում ՀՀ ներքաղաքական կյանքը, ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանին, ո՞ւր է նա մեզ տանում՝ դեպի փրկությո՞ւն, թե՞ կործանում։

– Հայաստանի իրականությունը շատ չի տարբերվում Լիբանանից։ Անկախացումից ի վեր, Լիբանանի նման, շեշտը դրվեց սպասարկման, զբոսաշրջության եւ հատկապես առեւտրի վրա։ Մինչդեռ Հայաստանը, ունենալով հանքային հումք, ջրի առատություն եւ արդյունաբերությունը զարգացնելու հնարավորություն, չօգտագործեց դրանք Հայաստանի շահերի համար։ Ցանկացան արագ փող աշխատել եւ հեռուն չմտածեցին։ Հայաստանի առավելությունն այն է, որ այն կազմված է հայությունից։ Եթե Փաշինյանը վերընտրվի, մեր երկիրը կլցվի թուրք-ազերիներով։ Հայաստանը, Լիբանանի նման, մտել է փտածության այնպիսի շրջանակի մեջ, որտեղ պետական բարձրաստիճան պաշտոնյայից մինչեւ ամենափոքր պաշտոնյան զբաղված է կաշառակերությամբ։ Փաշինյանն օգտագործեց այս հանգամանքը, որպեսզի գա իշխանության, սակայն ինքն էլ ընկավ նույն շրջապտույտի մեջ, եւ կաշառակերությունն ու փտածությունը սկսեցին գործել այլ ձեւերով։ Տնտեսական համակարգի քայքայումը սկսվում է վարկեր վերցնելուց, որոնց նպատակը ոչ թե երկրին օգտակար լինելն է, այլ նրան օտարի ազդեցության տակ դնելը։ Լիբանանի բանակը դիմանում է, եւ նրա նշանաբաններից առաջինը՝ «արժանապատվություն, զոհաբերություն, հավատարմություն», համարվում է հիմնականը, մինչդեռ Հայաստանի բանակը Փաշինյանի օրոք զրկվեց իր արժանապատվությունից եւ բարոյալքվեց, որովհետեւ նա թուլացրեց այն։ Փաշինյանն իր անհեռատես զիջումներով կարծում է, թե հեռացնում է պատերազմը՝ ժողովրդին խաբելով, թե խաղաղություն է բերում։ Սակայն Ալիեւի հռետորաբանությունից եւ նրա բանակի պատրաստվածությունից հետեւում է, որ պատերազմի վտանգը կախված է մեր գլխին։ Փաշինյանը չկարողացավ կառավարել երկիրը եւ այն, ռուսական ազդեցությունից դուրս բերելու ցանկությամբ, կապեց Արեւմուտքին ու հատկապես՝ թուրք-ադրբեջանական շահերին։
Ժողովրդավարական երկիրն այն է, որտեղ խորհրդարանը, կառավարությունն ու դատական համակարգը պետք է գործեն միմյանցից անկախ։ Այսինքն՝ մեկը չպետք է միջամտի մյուսի գործերին, հակառակ դեպքում համակարգը վերածվում է բռնապետության։ Փաշինյանն ամեն ինչ վերցրեց իր ձեռքը եւ սկսեց սանձարձակ կերպով գործել՝ սուտ մեղադրանքներով ու զրպարտություններով ձերբակալելով ընդդիմադիրներին։ Եկեղեցականներին սկսեց հալածել, արգելել ամեն ինչ, որպեսզի չնեղացնի Թուրքիային եւ Ադրբեջանին։ Հայաստանը չունեցավ իր ապահով ապագան տնօրինող եւ իրականացնող կառույց։ Փաշինյանի վերընտրվելն աղետալի կլինի համայն հայության համար, որովհետեւ նա իր օրակարգն իրականացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական շահերից ելնելով։ Ամերիկաբնակ լիբանանցի փիլիսոփա Խալիլ Ջիբրանն ասել է․ «Ճշմարտությունը կարող է մերկ քայլել, բայց սուտը միշտ հագնված պետք է լինի»։ Փաշինյանը մի սուտ է խոսում՝ ժողովրդին շահելու համար, եւ այդ սուտը ծածկելու համար մեկ այլ սուտ էլ է ասում։ Իսկ վերջում, երբ այլեւս չի կարողանում գլուխ հանել, սկսում է դատարկախոսել։ Գիտենք, որ քաղաքականությունը մաքուր գործ չէ, սակայն ա՞յս աստիճան։

Սպիտակի համայնքապետարանի աշխատակիցը աշխատանքային ժամերին մասնակցել է ՔՊ-ի քարոզարշավին

Ես արձակուրդում չեմ, եկել ենք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Ուղղակի ամեն օր չի, որ վարչապետ է գալիս մեր քաղաք։ Այս մասին մայիսի 19-ին Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանկյանը։

Այն ճշտող հարցին, թե տեղի համայնքապետարանի աշխատակիցներից էլ ովքեր են եկել քարոզարշավին, նա պարզաբանել է, որ իր գործընկերներից ոչ բոլորն են ներկա գտնվել հանդիպմանը։

«Ես ընդհամենը թույլտվություն եմ վերցրել ու դուրս եկել։ Սա քարոզարշավ չի․ ամեն օր չի վարչապետ գալիս։ Բացակայության թերթիկով դուրս եմ եկել», – հավելել է Ֆրանկյանը

Նշենք, որ արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը, իր կողմնակիցների ու թիմակիցների հետ նախընտրական քարոզարշավ է անցկացնում Լոռու մարզում։

Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն՝ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան

Մենք շատ շատ լավ հասկանում ենք, և Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, թե Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը և Եվրոպական միության անդամակցությունը անհամատեղելի են։…

Իսպանական Ալմերիայում ձերբակալել են երկու մարդու կյանք խլած հրաձգության մեջ կասկածվող անձին

Ձերբակալվել է Իսպանիայի Ալմերիա նահանգում տեղի ունեցած և երկու մարդու կյանք խլած հրաձգության գործի մեջ կասկածվող անձը։ Այս մասին հայտնում է Europa Press գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, EFE գործակալությունը տեղեկացրել էր, որ Ալմերիայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս չորսը, այդ թվում՝ երկու անչափահաս, վիրավորվել են։

«Հրաձգության մեջ կասկածվողը ձերբակալված է»,- նշված է Europa Press-ի հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ կրակոցների զոհ են դարձել ձերբակալված անձի ծնողները։ Վիրավորները ներկայումս գտնվում են հիվանդանոցում։

«Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված ազատության սահմանափակումը պետք է անհապաղ վերանայվի»․ Անկախ դիտորդ

«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել․ «Մենք մտահոգությամբ ենք արձանագրում Երևանի Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ իրավապահ մարմինների արձագանքը և դրա շրջանակում իրականացված ձերբակալման գործընթացը։
     Հանրային տարածված տեսանյութերից և հրապարակումներից հետևում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացի Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած բանավոր վիճաբանությունից հետո վերջինս ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով։
     Առկա նյութերի համաձայն՝ Արթուր Օսիպյանը վարչապետին ուղղել է քաղաքական բնույթի քննադատություն, որին ի պատասխան հնչել են անձնական բնույթի, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ, այդ թվում՝ «Գնայիր, զոհվեիր…» ձևակերպմամբ արձագանք։
     – Հատկապես մտահոգիչ է այն, որ իրավապահների արձագանքը հաջորդել է ոչ թե ամբողջ միջադեպի համաչափ ու անաչառ գնահատմանը, այլ հանգեցրել է միայն Օսիպյանի նկատմամբ ազատությունից զրկման միջոցի կիրառմանը։ Մինչդեռ նույն միջադեպի ընթացքում առերևույթ ագրեսիվ վարք դրսևորած և վիրավորական արտահայտություններ հնչեցրած այլ անձանց, այդ թվում՝ իշխանական քաղաքական ուժի աջակիցների նկատմամբ համարժեք տեսանելի գործողություններ չեն իրականացվել։
     Դեպքի վերաբերյալ առկա դիտարկումներից և դիտորդի կողմից նկարահանված տեսանյութից պարզ է դառնում, որ քայլերթի մասնակիցներից մի քանի անձինք ուժ կիրառելով քաղաքացուն դուրս են բերել մարդկանց միջից, փորձել են հարվածներ հասցնել, ինչպես նաև հետագայում վարչապետի աջակիցների կողմից հնչել են վիրավորական արտահայտություններ, սակայն որևէ տեղեկություն չկա այդ անձանց նկատմամբ համարժեք իրավական արձագանքի կամ բերման ենթարկելու վերաբերյալ։
     – Այս հանգամանքները ստեղծում են իրավաչափ կասկած, որ Օսիպյանի նկատմամբ կիրառված գործողությունը կարող էր պայմանավորված լինել ոչ այնքան ենթադրյալ իրավախախտման օբյեկտիվ գնահատմամբ, որքան նրա կողմից վարչապետին ուղղված սուր քաղաքական քննադատությամբ։ Այդ պատճառով իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ հրապարակային պարզաբանում ներկայացնել՝ ինչ փաստական հիմքերով է Օսիպյանը ձերբակալվել, արդյոք գնահատվել են միջադեպի մյուս մասնակիցների գործողությունները, և ինչու նրանց նկատմամբ նույն կամ համարժեք միջոցներ չեն կիրառվել։
     – Իրավական պետությունում իրավապահ մարմինների գործողությունները պետք է համապատասխանեն հավասարության, համաչափության և քաղաքական չեզոքության սկզբունքներին։ Եթե միջադեպի ընթացքում առկա են եղել փոխադարձ վիրավորանքներ, սադրանքներ կամ հնարավոր բռնի գործողություններ, ապա իրավական գնահատականը պետք է տրվի բոլոր ներգրավված անձանց գործողություններին՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից կամ իշխանական դիրքից։
     Հատկապես ընտրական գործընթացների ընթացքում իրավապահ մարմինների ցանկացած ընտրողական կամ անհամաչափ միջամտություն կարող է ընկալվել որպես քաղաքականապես մոտիվացված վարքագիծ և բացասաբար անդրադառնալ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության վրա։
     – Հաշվի առնելով ներկայացված հանգամանքները, ինչպես նաև իրավապահ մարմինների արձագանքի առերևույթ անհամաչափ և ընտրողական բնույթը, գտնում ենք, որ Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված ազատության սահմանափակումը պետք է անհապաղ վերանայվի, իսկ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում՝ դադարեցվի։
     – Միաժամանակ, պետական մարմինները պարտավոր են հրապարակային կերպով արձանագրել թույլ տրված հնարավոր իրավախախտումները և վերականգնել քաղաքացու խախտված իրավունքները, ներառյալ՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան հրապարակային ներողություն ներկայացնելու միջոցով»։

Հայ և գերմանացի դատախազների աշխատաժողովը՝ վիրտուալ տիրույթում սեփականության դեմ հանցագործությունների թեմայով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ, 2026 թվականի մայիսի 19-ին մեկնարկել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները» թեմայով երկօրյա աշխատաժողովը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Գլխավոր դատախազությունից»

Աշխատաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դատախազների միջև տեղի կունենա հայաստանյան և գերմանական իրավական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակում, ինչպես նաև կքննարկվի վիրտուալ տիրույթում սեփականության դեմ ուղղված հանցագործություններին, վիրտուալ տիրույթում սեփականության դեմ ուղղված հանցագործություններից տուժած անձանց վիկտիմիզացիայի ազդեցության նվազեցմանը վերաբերող հարցերի շրջանակ:

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանը և IRZ-ի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը:

Աշխատաժողովին բանախոսությամբ հանդես գալու նպատակով Հայաստան են ժամանել Դյուսելդորֆի գլխավոր դատախազության դատախազ Կառլո Շմիդը և Բամբերգի գլխավոր դատախազության ավագ դատախազ Նինո Գոլդբեքը: 