Արթուր Օսիպյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով է ձերբակալվել. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարությունից հաստատում են, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը ձերբակալվել է։

«Նշված անձը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,– հայտնել են NEWS.am–ին ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Այ տականք ինչի ես կենդանի, գնայիր զոհվեիր, ռադդ քաշի համաբալի մեկը. Փաշինյանը սկսեց վիրավորել

Հայտնի է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկատվություն է տրամադրել ԱԺ ընտրությունների վերաբերյալ։

««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:

2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների օրվանից առաջ 20-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է՝

2.483.520, որից՝

ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 2.925,

հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 69»,- ասվում է հաղորդագրությունում։

«Էս ձև չի արդեն, մենք ի՞նչ պետք է սովորենք էս մարդկանցից». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Էս ձև չի արդեն, մենք ի՞նչ պետք է սովորենք էս մարդկանցից». Նարեկ Կարապետյան

«Այսօր զբոսնել ենք ամբողջ Էրեբունիում, Նուբարաշենում, զգացել ենք մեր հայրենակիցների դրական էմոցիան: Այն փոփոխության հույսը, որը մեզ պարտավորեցնում է, որ մեր երկիրն ունենա լուրջ ղեկավար: Մեր երկրի ղեկավարը չլինի այնպիսի մարդ, ում մենք նայելով` ամաչենք: Էս ձև չի արդեն, մենք ի՞նչ պետք է սովորենք էս մարդկանցից, նա ի՞նչ պետք է մեզ սովորեցնի»,- այսօր դիմելով իր գաղափարակիցներին` ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

ԱՄՆ-ն դաշնակիցներին կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը դիմել է G7-ի երկրներին, Վաշինգտոնի դաշնակիցներին և միջազգային գործընկերներին՝ կոչ անելով ուժեղացնել Իրանի դեմ պատժամիջոցային ռեժիմների պահպանումը, գրում է Politico-ն:

Փարիզում Մեծ Յոթնյակի երկրների ֆինանսների նախարարների հանդիպման մեկնարկից առաջ ունեցած ելույթում Բեսենթն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի խստորեն խափանի այն ապօրինի ֆինանսական հոսքերը, որոնք սնուցում են Թեհրանի ռազմական ներուժը։

«G7-ի բոլոր երկրներին, մեր դաշնակիցներին և ամբողջ աշխարհին կոչ ենք անում հետևել պատժամիջոցային ռեժիմներին, որպեսզի կանխվի իրանական ռազմական մեքենային աջակցող անօրինական ֆինանսավորումը, և այդ միջոցները վերադարձվեն իրանցի ժողովրդին»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։

Թեև Իրանի դեմ պատժամիջոցները պաշտոնապես ներառված չեն գագաթնաժողովի հիմնական օրակարգում, Մերձավոր Արևելքի հակամարտության և դրա տնտեսական հետևանքների թեման կարևոր տեղ է զբաղեցնում բանակցություններում։ Երկու օրվա ընթացքում հանդիպման մասնակիցները քննարկում են գլոբալ մակրոտնտեսական անհամաչափությունները, հասանելիությունը կրիտիկական նշանակություն ունեցող ռեսուրսներին, տնտեսական հանցագործությունները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ինչպես նաև շարունակվող պատերազմի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա։

Բեսենթի կոչը հնչել է Դոնալդ Թրամփի՝ գնալով ավելի կոշտացող հռետորաբանության ֆոնին։ ԱՄՆ նախագահն ավելի վաղ Իրանին զգուշացրել էր, որ դիվանագիտական կարգավորման ժամանակը սրընթաց սպառվում է։ «Նրանց համար լավ կլինի սկսել գործել արագ, այլապես նրանցից ոչինչ չի մնա»,- Truth Social-ում գրել է Թրամփը։