«Անձրևը խափանել է Բաքվում Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը». #Jamnews (տեսանյութ)

«Անձրևը խափանել է Բաքվում Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը». #Jamnews

Մայիսի 17-ին Բաքվի Օլիմպիական մարզադաշտում ավելի քան 180 երկրի ներկայացուցիչներ, ճարտարապետներ, քաղաքաշինարարներ և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ սպասում էին Համաշխարհային քաղաքային զարգացման13-րդ ֆորումի (WUF-13) բացմանը։ Սակայն եղանակը փոխեց արարողության ընթացքը․ ուժեղ անձրևը ընդհատեց բացման ծրագրի մի մասը, իսկ մասնակիցները ստիպված եղան պատսպարվել ծածկերի տակ, գրում է Jamnews-ը։ Բաքվում Քաղաքային զարգացման համաշխարհային համաժողովի խորհրդանշական բացումը, որը նախատեսված է եղել բաց երկնքի տակ (մասնավորապես՝ դրոշի բարձրացման արարողությունը), համընկել է ռեկորդային տեղումների հետ։

«Ապահովել աշխարհը ապաստանով. անվտանգ և կայուն քաղաքներ ու համայնքներ» կարգախոսով անցկացվող համաժողովի համար դժվար է պատկերացնել ավելի խորհրդանշական սկիզբ։ Մինչ մասնակիցները քննարկում են կայուն ու անվտանգ քաղաքների թեման, Ադրբեջանի մայրաքաղաքը կրկին հայտնվել է հորդառատ անձրևի տակ, կրկին վերադառնալով հին հարցին. արդյո՞ք Բաքուն իրականում կայուն է։

Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ ձերբակալվել է Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

Ըստ Երիցյանի՝ Օսիպյանն այժմ գտնվում է Ոստիկանության Արաբկիրի բաժնում։

«Նրա հեռախոսներն անջատված են, իսկ Facebook-ի էջն՝ ապաակտիվացված»,- մանրամասնել է փաստաբանը։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 18-ին, Արաբկիրում քարոզարշավ անող Նիկոլ Փաշինյանի և քաղաքական գործչի միջև միջադեպ է տեղի ունեցել։

Առաջիկա օրերին կզրուցեմ թիմի ղեկավարության հետ․ Մխիթարյանը որոշում ունի

«Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջիկա օրերին ակումբի ղեկավարության հետ կզրուցի իր ապագայի մասին։ Նա այդ մասին ասել է Ա-սերիայի (Իտալիայի ֆուտբոլի առաջնության) հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։

«Կարող եմ ասել, որ տարիքի հետ խաղալն ու վերականգնվելը դժվարանում է, բայց ես հնարավոր ամեն ինչ անում եմ բարձունքում լինելու համար։

Ես դեռ խաղալու մեծ ցանկություն ունեմ և առաջիկա օրերին կզրուցեմ թիմի ղեկավարության հետ։ Տեսնենք՝ ինչ կանենք, այնուհետև որոշում կկայացնեմ»,- հայտարարել է Մխիթարյանը։

Նշենք, որ այս մրցաշրջանում «Ինտերը» դուբլ ձևակերպեց՝ հաղթելով առաջնությունում (իր պատմության մեջ 21-րդ անգամ) և դառնալով Իտալիայի գավաթակիր։

Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ձերբակալվել է. փաստաբան

Մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է։ Այս մասին…

Արթուր Օսիպյանը ձերբակալվել է – NEWS.am

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։