Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ ձերբակալվել է Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

Ըստ Երիցյանի՝ Օսիպյանն այժմ գտնվում է Ոստիկանության Արաբկիրի բաժնում։

«Նրա հեռախոսներն անջատված են, իսկ Facebook-ի էջն՝ ապաակտիվացված»,- մանրամասնել է փաստաբանը։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 18-ին, Արաբկիրում քարոզարշավ անող Նիկոլ Փաշինյանի և քաղաքական գործչի միջև միջադեպ է տեղի ունեցել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *