12-րդ ալիք․ Թրամփը դեռ կարծում է, որ Իրանը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել և սպասում է, որ Թեհրանը առաջիկա օրերին կներկայացնի թարմացված առաջարկ։ Այս մասին հայտնում է 12-րդ ալիքը, ելնելով ալիքի հետ հեռախոսազրույցում Թրամփի արած հայտարարություններից։

Ըստ պարբերականի, Թրամփը հրաժարվել է նշել բանակցությունների վերջնաժամկետը, սակայն սպառնացել է ավելի կոշտ ռազմական գործողություններով, եթե Իրանը չկատարի ԱՄՆ-ի պահանջները միջուկային ծրագրի վերաբերյալ։

«Մենք ցանկանում ենք համաձայնագիր կնքել, սակայն իրանցիներն այժմ այնտեղ չեն, որտեղ մենք կցանկանայինք, որ լինեին։ Նրանք պետք է հասնեն դրան, հակառակ դեպքում կստանան լուրջ հարված։ Եթե նրանք մեզ մոտ չգան ավելի շահավետ առաջարկով, մենք նրանց կհարվածենք ավելի ուժգին, քան մինչև այժմ նրանց հետ արել ենք», – ԱՄՆ նախագահին է մեջբերում իսրայելական լրատվամիջոցը։

Թրամփը նաև ասել է, որ այսօր ավելի վաղ տեղի ունեցած իր հեռախոսազրույցը վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ դրական էր և հիմնականում նվիրված էր Իրանի հետ պատերազմին, հայտնում է 12-րդ ալիքը։

ԳՖՀ հողերի ՆԳ նախարարները մտահոգված են աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության աճող ժողովրդականությամբ

ԳՖՀ մի շարք հողերի ներքին գործերի նախարարները մտահոգություն են հայտնել աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության աճող ժողովրդականության կապակցությամբ և կոչ են արել այդ առնչությամբ նախազգուշական միջոցներ ձեռնարկել։

Համապատասխան հայտարարություններով Բրանդենբուրգի, Հեսսենի և Թյուրինգիայի ՆԳ նախարարները հանդես են եկել Handelsblatt թերթին տված հարցազրույցում։

«Մեզ շտապ անհրաժեշտ է քննարկել, թե AfD-ի՝ Սաքսոնիա-Անհալթում հնարավոր իշխանության գալը ինչ վտանգներ է ներկայացնում Գերմանիայի անվտանգության համակարգի համար և ինչպես կարող ենք դրան հակազդել։ Բազմաթիվ ավտորիտար պետությունների հետ շփումների և աջ ծայրահեղական կազմակերպությունների հետ կապերի պատճառով «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը սպառնալիք է ներկայացնում Դաշնային Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության համար»,- ասել է Թյուրինգիայի ներքին գործերի նախարար Գեորգ Մայերը, որը ներկայացնում է իշխող կոալիցիայի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։

Նա իր դիրքորոշումը պարզաբանել է՝ հղում անելով Սաքսոնիա-Անհալթում առաջիկա ընտրություններում ուլտրաաջերի գլխավոր թեկնածու Ուլրիխ Զիգմունդի խոսքերին այն մասին, որ հաղթանակի դեպքում պետք կլինի կատարել 150-200 վերանշանակում հողային վարչակազմում։

Ըստ Մայերի, նման պաշտոններում գտնվող մարդիկ «պարտավոր են անվերապահ հավատարմություն ցուցաբերել սահմանադրությանը», սակայն Սաքսոնիա-Անհալթում AfD-ի գործիչները, որտեղ այդ կուսակցության տեղական բաժանմունքը «ճանաչվել է հաստատված աջ ծայրահեղական կազմակերպություն», չեն համապատասխանում այդ պահանջին։ Նախարարը կարծում է, որ AfD-ի կողմից այս փաստի անտեսումը «համարժեք կլինի պետական հեղաշրջման»։

Մայերի դիրքորոշմանը համամիտ է նաև Բրանդենբուրգի ներքին գործերի նախարար Յան Ռեդմանը, որը նույնպես ներկայացնում է իշխող կոալիցիայի մաս կազմող «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը»։

Կուսակից ընկերոջը աջակցել է Հեսսենի ՆԳ նախարար Ռոման Պոզեկը։

Նա կոչ է արել պատրաստել գործողությունների ծրագիր «ամենավատ սցենարի դեպքում» և միջոցներ ձեռնարկել «ժողովրդավարությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար»։ Այդ համատեքստում նա, մասնավորապես, առաջարկել է վերանայել ՆԳ նախարարների համաժողովների անցկացման կարգը։ Հաջորդ նման միջոցառումը կանցկացվի Համբուրգում հունիսի 17-19-ը, և, Սաքսոնիա-Անհալթի ՆԳ նախարար Մայերի կարծիքով, այնտեղ անհրաժեշտ է քննարկել AfD-ի հետ կապված իրավիճակը։

Սաքսոնիա-Անհալթի հողային խորհրդարանի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 6-ին։ Մայիսի 7-ին հրապարակված infratest dimap սոցիոլոգիական ինստիտուտի հարցումը ցույց է տալիս, որ տարածաշրջանում ընտրողների 41%-ը ընտրում է AfD-ին։ Իշխող կոալիցիայի ՔԴՄ և ՍԴԿ կուսակցությունների աջակցությունը զգալիորեն ցածր է՝ համապատասխանաբար 26% և 7%։ Ընտրողների 12%-ը ցանկանում է քվեարկել Ձախ կուսակցության օգտին, ևս 4-ական տոկոս՝ «Միություն-90»/«կանաչներ»-ի և ձախակողմյան «Սառա Վագենքնեխտի միության» օգտին, հայտնում է DW-ն։

«Ուժեղ Հայաստանը» Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցով զբաղվող խումբ կձևավորի

«Ուժեղ Հայաստանը» Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցով զբաղվող խումբ կձևավորի

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իշխանության գալու դեպքում ձևավորելու է հատուկ խումբ, որ զբաղվելու է Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի հարցով։ Այս մասին այսօր իր առանձնատան բակում Լոռու մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
     Նա հավաստիացրեց, որ իրենց կուսակցությունը միակն է, որ կարող է լուծել այդ հարցը։
     «Մենք չենք կարող նայել այս խայտառակությանը, որ հարևան երկիրը կատարում է մեր երկրի նկատմամբ։ Մենք ազգով ենք թույլ երևում, բայց թույլ է միայն մեր իշխանությունը»,– նշեց նա։
     Կարապետյանը հավաստիացրեց, որ իր միջազգային կապերը օգտագործելով` ամեն ինչ անելու է, որ հայերը վերադառնան տուն։

Թրամփ․ ԱՄՆ-ը շատ ավելի ուժգին կհարվածի Իրանին, եթե նա ավելի լավ առաջարկ չներկայացնի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իրանի համար «ժամանակը սուղ է», և նախազգուշացրել է, որ եթե Իրանը գործարքի վերաբերյալ ավելի շահավետ առաջարկով հանդես չգա, «նրանք շատ ավելի ուժեղ կտուժեն»։

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարում են, որ Թրամփը ցանկանում է կնքել գործարք, որը կվերջացնի պատերազմը, սակայն Իրանի հրաժարումը կատարել նրա բազմաթիվ պահանջները և իր միջուկային ծրագրի հարցում գնալ էական զիջումների, կրկին օրակարգ է բերում ռազմական տարբերակի հարցը։

Սպասվում է, որ երեքշաբթի Թրամփը Սպիտակ տան Իրավիճակային կենտրոնում կհավաքի ազգային անվտանգության իր բարձրագույն թիմին՝ ռազմական տարբերակները քննարկելու համար, հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։

Կիրակի Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի շուրջ իրավիճակը։

Շաբաթ օրը Թրամփը Վիրջինիայում գտնվող իր գոլֆ-ակումբում հանդիպել է ազգային անվտանգության իր թիմի անդամների հետ՝ Իրանի հարցը քննարկելու համար, հայտնել է իրազեկ աղբյուրը։ Ներկաների թվում էին փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Սպիտակ տան ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը։

Պակիստանի ներքին գործերի նախարարը շաբաթ և կիրակի այցելել է Թեհրան՝ իրանցի բարձրաստիճան ղեկավարների հետ պատերազմի դադարեցման համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար։

Պակիստանը ԱՄՆ-ի և Իրանի միջև պաշտոնական միջնորդ է։ Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին, որը նույնպես միջնորդի դեր է կատարում, կիրակի բանակցություններ է վարել իր պակիստանցի գործընկերոջ և Իրանի արտգործնախարարի հետ։ Թրամփը Axios-ին ասել է, որ շարունակում է կարծել, թե Իրանը ցանկանում է գործարք կնքել, և նշել է, որ սպասում է իրանական թարմացված առաջարկին, որը, հուսով է, ավելի լավը կլինի, քան մի քանի օր առաջ արված վերջին առաջարկը։ Թրամփը հրաժարվել է նշել Իրանի հետ բանակցությունների կոնկրետ ժամկետ։

«Մենք ուզում ենք գործարք կնքել։ Նրանք այնտեղ չեն, որտեղ մենք ուզում ենք, որ լինեն։ Նրանք ստիպված կլինեն հասնել դրան, հակառակ դեպքում շատ ծանր կտուժեն, իսկ նրանք դա չեն ուզում»,- ասել է Թրամփը։

Նա ասել է, որ ԱՄՆ-ն «նախկինից շատ ավելի ուժգին» կհարվածի Իրանին, եթե նրանք ավելի լավ առաջարկով հանդես չգան։

«Ժամացույցը տկտկում է։ Ավելի լավ է՝ շտապեն, այլապես նրանց ոչինչ չի մնա»,- ընդգծել է Թրամփը։