Շարունակե՞լ համակերպվել ներկա իրավիճակի հետ, թե՞ . Ծառուկյանի քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շարունակե՞լ համակերպվել ներկա իրավիճակի հետ, թե՞ . Ծառուկյանի քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքից


Քաղաքականություն


Զելենսկու աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքից։ Նրա համար վճարվել է գրավի ամբողջ գումարը՝ 140 միլիոն գրիվնա (մոտ 3.2 միլիոն դոլար)։ Այս մասին հայտնում են «ՌԲԿ-Ուկրաինա»-ն և «Սուսպիլնե»-ն՝ հղում անելով Ուկրաինայի Բարձրագույն հակակորուպցիոն դատարանի (ՎԱԿՍ) մամուլի ծառայությանը։ 

Մայիսի 14-ին, դատարանը Երմակի նկատմամբ երկամսյա կալանք էր սահմանել՝ Կիևի մոտակայքում էլիտար բնակարանների շինարարության միջոցով փողերի լվացման գործով։ Դրանից հետո նախագահի գրասենյակի նախկին ղեկավարին տեղափոխել էին քննչական մեկուսարան։ Դատարանում Երմակը հայտարարել էր, որ նման գումար չունի, սակայն նշել էր, որ ունի բավականաչափ ընկերներ ու ծանոթներ, ովքեր կարող են օգնել իրեն գրավը վճարելու հարցում։

Դատարանի որոշման համաձայն՝ գրավը վճարելուց հետո Երմակը չի կարողանա լքել Կիևը, պարտավոր կլինի հանձնել արտասահմանյան անձնագրերը, ինչպես նաև զերծ մնալ գործով անցնող մյուս մեղադրյալների հետ շփումից։



Պարզվել է օրեր առաջ Գյումրիում թունավորման ախտանիշներով 15 հոսպիտալացվածների ինքնությունը․ բոլորն անչափահասներ են

 ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է մայիսի 16-ին Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կուսաստանից թունավորման ախտանիշներով «Գյումրի» Բ/Կ-ի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված երեխաների ինքնությունը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ժամը 23․45-ին տեղեկություններ են ստացվել, որ Անի թաղամասի Չարենցի փողոց 6 հասցեում գտնվող «Տիրամայր Հայաստանի» կուսաստանի թվով 15 սաներ սննդային թունավորում են ստացել և «Գյումրի» Բ/Կ-ի ինֆեկցիոն բաժանմունքում ստացիոնար բուժում են ստանում։

Համայքային ոստիկաններն ու Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները պարզվել են, որ մայիսի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում «Սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում ստացիոնար բուժման են տեղափոխվել «Տիրամայր Հայաստանի» կուսաստանի սաներ, 41 դպրոցի աշակերտներ՝ 7-ամյա Միլենա Ա․-ն, 12-ամյա Գագիկ Ա․-ն, 10-ամյա Լաուրա Ա․-ն, 7-ամյա Գոռ Ղ․-ն, 10-ամյա Էլվերա Զ․-ն, 10-ամյա Արտյոմ Կ․-ն, 9-ամյա Էդվարդ Գ․-ն, 10-ամյա Էսթեր Գ․-ն, 6-ամյա Մարի Գ․-ն, 9-ամյա Էլեն Զ․-ն, 11-ամյա Նելլի Մ․-ն, 11-ամյա Մարիամ Կ․-ն, 14-ամյա Լիլյա Հ․-ն, 12-ամյա Մելսիդա Գ․-ն և 6-ամյա Ալեքս Բ․-ն։

Այսօրվա հայտարարությունները կդառնան հանցագործության մասին հաղորդումներ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը քննադատել է իշխանություններին՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Արաբկիրում տեղի ունեցած քարոզարշավային միջադեպին։

Պատգամավորը նշել է, որ, իր գնահատմամբ, Փաշինյանի վարքագիծը ոչ միայն ունի բռնապետական դրսևորումներ, այլ նաև կնատյաց բնույթ է կրում՝ պնդելով, որ նա հաճախ թիրախավորում է կանանց։ Միաժամանակ Վարդանյանը հավելել է, որ իր խոսքով՝ հանդիպած կանայք իրենց արժանապատիվ ու ամուր դիրքորոշում են դրսևորում։

Նա նաև հայտնել է, որ այդ հայտարարությունները, իր կարծիքով, կարող են դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդումներ և ներկայացվել միջազգային դիտորդական կառույցներին։ Վարդանյանը հետաքրքրվել է նաև, թե Հայաստանում կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները որքանով կարձագանքեն տեղի ունեցածին։

Հիշեցնենք, այսօր Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում, քարոզարշավի ընթացքում միջադեպ էր գրանցվել Փաշինյանի և արցախցի մի բժշկուհու միջև։ Կինը, ում եղբայրը համարվում է պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողներից մեկը, մոտեցել էր վարչապետին և մեղադրել նրան հայրենիքի կորստի համար։

«Այսօրվա հայտարարությունները բնականաբար կդառնան հանցագործության մասին հաղորդումներ, կներկայացվեն նաեւ միջազգային դիտորդներին»,- ասել է Վարդանյանը:

«Կողքերդ ու թիկունքդ պինդ չպահեցիր, լնգու-լավազներն առաջ եկան». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին

«Կողքերդ ու թիկունքդ պինդ չպահեցիր, լնգու-լավազներն առաջ եկան». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին

«Կողքերդ ու թիկունքդ պինդ չպահեցիր. էս լնգու-լավազները քեզ փնովում են, առաջ են եկել… կուլակաթափություն արա»,- Արաբկիրում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ մոտենալով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց քաղաքացին: Փաշինյանն ասաց՝ պինդ են պահել. «8 մլրդ արդեն կուլակաթափ ենք արել, ուղղակի էս տականքները էնքան շատ են գողացել, բերում, բերում ենք, չի ավարտվում»:

Այնտեղ իրավիճակը սուր է – Հրապարակ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Արմավիրի և Գեղարքունիքի մարզեր կատարած այցերի արդյունքներն ամփոփել է՝ նշելով թե՛ դրական, թե՛ բացասական դիտարկումներ։

Նրա խոսքով՝ Արմավիրում մարդիկ ակտիվ աշխատում են և զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ աճեցնելով այնպիսի մրգեր ու բանջարեղեն, որոնք մեծ պահանջարկ ունեն շուկայում և կարող են ապահովել շահավետ վաճառք։ Սակայն, միաժամանակ նա ընդգծել է մի շարք խնդիրներ՝ մասնավորապես ջրի սղությունն ու արտադրանքի մթերման դժվարությունները։

Կարապետյանի գնահատմամբ՝ միայն ճանապարհաշինությամբ կամ ասֆալտապատմամբ տնտեսությունը չի կարող զարգանալ, անհրաժեշտ են ավելի խորքային լուծումներ գյուղատնտեսական և տնտեսական համակարգի համար։

Գեղարքունիքի մարզի վերաբերյալ նա նշել է, որ այնտեղ իրավիճակն ավելի ծանր է՝ գործազրկության բարձր մակարդակով, սակայն մարդիկ պատրաստ են աշխատել։ Նրա խոսքով՝ արտագնա աշխատանքի բարձր մակարդակը ցույց է տալիս, որ աշխատանքային ռեսուրս կա, պարզապես անհրաժեշտ են հնարավորություններ։

Կարապետյանը նաև արձագանքել է այն պնդումներին, թե Հայաստանում աշխատուժի պակաս կա՝ նշելով, որ եթե նման կարծիք կա, ապա պետք է այցելել մարզեր՝ հասկանալու իրական վիճակը և տեսնելու, թե որքան մարդ է ստիպված մեկնում արտերկիր աշխատանքի։

Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալված վեճը պառակտում է Հայաստանը ընտրություններից առաջ․ AFP

Արդեն մի քանի ամիս է, ինչ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում պաշտոնանկ անել իր ամենախիստ քննադատներից մեկին՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդին՝ պնդելով, թե վերջինս խախտել է իր կուսակրոնության ուխտը և ունի երեխաներ, գրում է AFP-ն։

Անցյալ տարի հարավկովկասյան այս երկրի իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան մեկ տասնյակ հոգևորականների, այդ թվում՝ ազդեցիկ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին, ինչպես նաև միլիարդատեր, ընդդիմադիր գործիչ Սամվել Կարապետյանին՝ նրանցից մի քանիսին մեղադրելով Փաշինյանի տապալմանն ուղղված դավադրության մեջ։ Մեղադրյալները հերքում են այս մեղադրանքները։

Այս ձերբակալությունները ցնցել են Իրանին ու Թուրքիային սահմանակից, շուրջ 3 միլիոն բնակչություն ունեցող և խորը քրիստոնեական արմատներով Հայաստանը։ Դրանք հանգեցրել են Փաշինյանի և երկրի ամենահարգված կառույցներից մեկի միջև բախմանը, որը տեղի է ունեցել հունիսին սպասվող ընտրությունների նախաշեմին։ Գործակալության հետ զրուցած հայ քրիստոնյաները նշել են, որ պետական մարմիններն անհիմն պնդումներ են անում, չափից ավելի են միջամտում Եկեղեցու գործերին և անվայել արտահայտություններ են թույլ տալիս Կաթողիկոսի հասցեին։

«Եկեղեցին բոլորին միավորող օղակն է։ Մեր նպատակները միշտ կառուցողական են՝ չպատասխանել չարին չարով, այլ սերմանել սեր և քարոզել խաղաղություն»,— նշել է Արմավիր քաղաքի սարկավագ Հովհաննես Ավետիսյանը։

Փաշինյանն ու նրա կողմնակիցները կարծում են, որ Եկեղեցին կապված է Ռուսաստանի հետ, իսկ ընդդիմությունը կարող է Հայաստանը ներքաշել Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ։ Իր հերթին, ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է ժողովրդավարական հետընթացի և Եկեղեցու անկախությունը խարխլելու փորձերի մեջ։

Փաշինյանը հաճախ իրեն ներկայացնում է որպես ժողովրդի մարդ։ Սակայն վերջին տարիներին նրա վարկանիշն ընկել է Ադրբեջանի հետ դիմակայությունում կրած մի շարք ռազմական պարտություններից հետո։ Ըստ հրապարակման՝ 50-ամյա վարչապետին վստահում է հայերի միայն մոտ 20%-ը։

Ընդդիմադիր առաջնորդ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, AFP-ին հայտնել է, որ իր հորեղբայրն այժմ «քաղբանտարկյալ է», և իշխանություններին մեղադրել է հոգևոր առաջնորդներին հալածելու մեջ։

«Սպառնալիք պարունակող խոսքը չի կարող նորմալ համարվել». Տաթևիկ Հայրապետյան

«Սպառնալիք պարունակող խոսքը չի կարող նորմալ համարվել». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիևի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ։
     Այս մարդը ամենավտանգավոր, զզվելի կերպով է արձագանքում իրեն քննադատող ՀՀ շարքային քաղաքացիներին, որոնք ընդամենը իրեն հիշեցնում են 8 տարվա, իսկ ավելի ստույգ՝ 2020-ից ի վեր իր բերած աղետները։ Նրա՝ սպառնալիք և անձնական բնույթի հաշվեհարդար պարունակող վարքը, խոսքը չի կարող նորմալ համարվել։
     Հարգելի ընդդիմադիր, Փաշինյանը ձեր ձեռքին է դնում բազմաթիվ խաղաքարտեր՝ իրեն արագորեն իշխանությունից հեռացնելու համար։ Մնում է մի քիչ խելացի և կազմակերպված գործել»։

Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը. shamshyan. com

Այսօր՝ մայիսի 18-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 57 երթուղին սպասարկող ավտոբուսը Գևորգ Չաուշի փողոցից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։