Ալիևը մի քանի անգամ սրան ծեծել ու աչքն է վախեցրել․ Սամվել Կարապետյան

​«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը, հանդիպելով լոռեցիների հետ, կտրուկ արձագանքեց Նիկոլ Փաշինյանի վախեցնող թեզերին, թե ընդդիմության գալով սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Նա շեշտեց՝ նման բան չի կարող պատահել, որովհետև սեպտեմբերին Փաշինյանն ուղղակի չի լինելու իշխանության։ ​«Ալիևը մի թեթև հոխորտում է, սա արդեն վախենում է։ Քանի անգամ ծեծել ու աչքն է վախեցրել… մեր ղեկավարն էլ, տղամարդավարի պատասխանելու փոխարեն, թմբուկ է նվագում։ Դրա համար էլ թշնամին Սյունիքի վրա ախորժակ է բացել ու ուզում է 300 հազար ադրբեջանցու լցնել Հայաստան։ Բայց դա չի անցնելու. կոտրված ու ձախողված ղեկավարը գնալու է տուն»,— հայտարարեց Կարապետյանը։

Ես դեռ խաղալու քաղց ունեմ․ երբ Մխիթարյանը կկայացնի կարիերայի վերաբերյալ վերջնական որոշումը

Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում չեմպիոնությունն ու գավաթը արդեն ապահոված Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Վերոնայի» հետ, իսկ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

Խաղից հետո հայ կիսապաշտպանը Radio TV Serie A-ի եթերում ամփոփել է մրցաշրջանը և անդրադարձել թիմի հաջողություններին: Նա նշել է, որ ընթացիկ տարում գրանցած բարձր արդյունքները ամբողջ կոլեկտիվի արդյունքն են, քանի որ նախորդ տարվա բարդ պահերից հետո թիմը կարողացել է ուժ գտնել, միավորվել և ապացուցել, որ ընդունակ է կրկին հաղթելու:

Հենրիխի խոսքով՝ նախորդ մրցաշրջանների ձախողումների հիշողությունները մնում են ֆուտբոլիստների սրտերում, սակայն հենց այդ բարդ պահերն են ուժ տվել միավորվելու և ապագան փոխելու համար: Հայ ֆուտբոլիստը շեշտել է, որ ներկա պահին թիմում բոլորը չափազանց երջանիկ են այս նվաճման համար, բայց պետք է շարունակել առաջ շարժվել և ավելի շատ հավատալ սեփական ուժերին: Անդրադառնալով կարիերան շարունակելու կամ ավարտելու վերաբերյալ հարցին՝ փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել հստակ հայտարարությամբ:

«Տարիքի հետ կարող եմ ասել, որ ավելի է դժվարանում խաղալն ու վերականգնվելը, բայց ես անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համար: Ես դեռ խաղալու քաղց ունեմ: Առաջիկա օրերին կխոսեմ ակումբի ղեկավարության հետ, կտեսնենք, թե ինչ պետք է անել, որից հետո կկայացնեմ որոշում»,- նշել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի գործող պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ սպառվում է 2026 թվականի հունիսին:

Նյու Յորքում մեղադրյալը ծննդաբերել է հենց դատարանի դահլիճում

Նյու Յորքի Բրուքլին շրջանում 33-ամյա Սամանթա Ռանդացցոն տղա է լույս աշխարհ բերել հենց դատարանի դահլիճում՝ թմրանյութերի պահպանման գործով դատական նիստի ընթացքում, հայտնում է NBC News-ը։

Նյու Յորքի ոստիկանության տվյալներով, կնոջը ձերբակալել են հինգշաբթի երեկոյան այն բանից հետո, երբ ոստիկանները բնակելի համալիրի տանիքում հայտնաբերել են թմրամիջոց։ Նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի ապօրինի պահպանման և ապօրինի մուտքի համար։

Ոստիկանությունը պնդում է, որ ձերբակալության ժամանակ Ռանդացցոն լայն հագուստ էր կրում, չի հայտնել հղիության մասին և հրաժարվել է բժշկական օգնությունից։

Ուրբաթ՝ տեղական ժամանակով առավոտյան մոտ 03:30-ին, նա ոստիկանության աշխատակիցներին հայտնել է, որ հղի է և թմրանյութերից հրաժարման ախտանիշներ ունի։ Դրանից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ զննումից հետո դուրս են գրել։

Դուրս գրվելուց մոտ չորս ժամ անց՝ ուրբաթ ուշ երեկոյան, դատարանում մեղադրանքի ներկայացման ժամանակ կնոջ ծննդաբերությունը սկսվել է։

Փաստաբանների և ականատեսների վկայությամբ, նա երեխային լույս աշխարհ է բերել դատարանի դահլիճի նստարանին՝ առանց պատշաճ բժշկական օգնության, առանց առանձնացված պայմանների և առանց ծննդկանի համար նախատեսված տարրական պայմանների պահպանման։

Ռանդացցոյի փաստաբան Ուինթոն Շարփը հայտնել է, որ տղա է ծնվել։ Նա նշել է, որ դատարանի աշխատակիցները արագ օգնության են հասել, երբ կնոջ պտղաջրերը հեռացել են։

Իրավաբանական օգնության ընկերությունը և մի շարք հանրային պաշտպանների կազմակերպություններ կտրուկ քննադատել են իշխանությունների գործողությունները՝ հայտարարելով, որ տեղի ունեցածը վկայում է կալանքի տակ գտնվող հղի կանանց հետ վարվելու ընթացակարգերի լուրջ խախտման մասին։

Իրավապաշտպանները պահանջել են անցկացնել պաշտոնական հետաքննություն և վերանայել գործող կանոնները, որոնք կարգավորում են քրեական արդարադատության համակարգում հղի կանանց պահումը։ Նրանք հայտնել են, որ տեղի ունեցածը դարձել է ոչ միայն ընթացակարգային խափանում, այլև համակարգի «խորը բարոյական ձախողում»։

«Սուտ է, խաբում են, սահմանազատում չի եղել, ստրատեգիական ճանապարհներ են հանձնելու». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Սուտ է, խաբում են, սահմանազատում չի եղել, ստրատեգիական ճանապարհներ են հանձնելու». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանն իր հրապարակած տեսանյութում տարակուսում է` ո՞ւմ համար է Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ մենք ադրբեջանական տարածքների ենք տիրապետում: «Ու հասկանում եմ, որ սա Ադրբեջանի համար է այս քարոզարշավն իրականացվում: Այս տեքստերը հայտարարում են, որ հետո, երբ հողերը հանձնեն, ու մարդիկ զարհուրեն, ասեն` մենք ասել ենք, հեսա` տեսանյութերն էլ կան:
     Սուտ է, խաբում են, սահմանազատում չի եղել, միակողմանի մենք դուրս ենք եկել որոշակի տարածքներից: Ադրբեջանը դուրս չի եկել ոչ մի տարածքից: Ստրատեգիական տարածքներ ու ճանապարհներ են հանձնվելու»,- զգուշացնում է Մարուքյանը:

Հատուկ խումբ է ձևավորվելու, որ զբաղվելու է միայն գերիների հարցերով. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը վստահ է, որ գերիների հարցը միայն իր ուժը կարող է լուծել: Մայիսի 17-ին Լոռու մարզի բնակիչների հետ իր…

Գոռ հարությունյանը՝ չեմպիոն, Լեոնիդ Մելիքյանը՝ փոխչեմպիոն

Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել մարզական մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն։

Լեոնիդ Մելիքյանն էլ դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն։