Սկանդալ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով

Իսրայելական Kan 11 պետական հեռուստաալիքը «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել է նույն՝ Ադրբեջանի դրոշի ներքո:

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Պետախ Տիկվայի «Նաիրի» իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը:
Նրա խոսքով՝ միջադեպը մեծ արձագանք և դժգոհություն է առաջացրել Իսրայելի հայ համայնքում։ Միևնույն ժամանակ, Չերնամորյանը կարծում է, որ տեղի ունեցածը խմբագրական սխալի հետևանք է, ոչ թե միտումնավոր սադրանք:

«Չեմ կարծում, թե սա կանխամտածված քայլ է, ավելի շուտ անփութության դրսևորում է: Նման դեպքեր նախկինում էլ են եղել: Կիրակի օրը մտադիր եմ պաշտոնական նամակ ուղարկել՝ պահանջելով ներողություն խնդրել»,-նշել է նա:

Չերնամորյանը հիշեցրել է Kan 11-ի հետ կապված մեկ այլ սկանդալի մասին, որը տեղի էր ունեցել 2025 թվականին: Այն ժամանակ «Եվրատեսիլի» Հայաստանի մասնակցի ելույթից հետո հեռուստաալիքի մեկնաբանն ասել էր. «Չեմ հավատում, որ մենք նրանց Երուսաղեմում մի ամբողջ թաղամաս ենք տվել: Survivor («Վերապրածը»)՝ հենց այսպես ենք մեզ զգում այս երգը լսելուց հետո»:
Այդ միջադեպից հետո Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը դիմել էր Իսրայելի հանրային հեռարձակողին՝ պարզաբանումների պահանջով: Ի պատասխան՝ հայկական կողմը պաշտոնական նամակ էր ստացել կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազից, որով վերջինս ներողություն էր խնդրում մեկնաբանի արտահայտությունների համար:

Ավելի ուշ Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիան հանդես էր եկել նաև հրապարակային ներողությամբ:

Էրդողանը Աստանայում հայտարարել է «Միջին միջանցքի» զարգացման անհրաժեշտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայում՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո, հայտնել է, որ քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության լայն հնարավորություններ՝ ածխաջրածնային հանքավայրերի մշակումից մինչև օգտակար հանածոների փոխադրում։

Նա նաև խոսել է էներգետիկ անվտանգության հիմքերի ամրապնդման և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման մասին։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երկրի տարածքով Ղազախստանից նավթի մեծ ծավալներ հասնեն համաշխարհային շուկաներ։ Մենք աշխատում ենք Կասպից ծովով անցնող Միջին միջանցքի վերակենդանացման ուղղությամբ՝ ինտեգրելով մեր երկաթուղային կապերը, նավահանգստային ենթակառուցվածքները և թվային մաքսային համակարգերը։ Մեր նպատակը ոչ միայն մեր երկրներն էլ ավելի մերձեցնելն է, այլև Եվրասիական տարածաշրջանի համար համաշխարհային տնտեսությունում ավելի մրցունակ դիրք ապահովելը», — հայտարարել է Էրդողանը։

«Հարցեր կան, որոնք կախված են օդում»․ Լավրով

Մայիսի վերջին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ երկրները կկարողանան քննարկել Հայաստանը Արևմուտքի ուղեծիր ներքաշելու փորձերի հետ կապված հարցերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Նյու Դելիում BRICS-ի նախարարական հանդիպմանը մասնակցելուց հետո կայացած ասուլիսում։

«Ճիշտ է, ես լսել եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ զբաղված է ընտրությունների հարցերով և չի կարողանա մասնակցել Եվրասիական տնտեսական միության ղեկավարների այս հանդիպմանը։ Դա, իհարկե, տխուր կլինի, քանի որ սա լավ հնարավորություն է քննարկելու այն հարցերը, որոնք ներկայումս կախված են օդում»,- հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Թեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի

Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ, Թեհրանը երբեք չի ցանկացել ատոմային ռումբ ունենալ։

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջուկային զենքի։ Մենք բազմիցս ասել ենք, որ չենք ուզում ատոմային ռումբ։ Մենք ունենք միայն խաղաղ միջուկային ծրագիր»,- ասել է նա Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։