Թրամփը կարող է չեղարկել չինական ընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցները

Ինչպես էր Փաշինյանը մատ թափ տալիս որդեկորույս մոր վրա, նրա աջակիցները՝ ոգեւորված ծափ տալիս

Մեծամորում մայիսի 15–ին Նիկոլ Փաշինյանի ոգևորված քարոզարշավը ստվերեց Ազատի կացարանում 3 տարի առաջ հրդեհից կասկածելի հանգամանքներում մոխրացած 15 զինծառայողներից մեկի մայրը։ Վշտից իրեն կորցրած կինը պատասխան էր պահանջում իր որդու եւ մնացած տղաների կյանքը խլելու համար։

«Ես 18 տարի երեխա պահեցի, տվեցի էս բանակին, ուր ա՞ իմ երեխեն։ Դուք վառեցիք 15 երեխուն ձեր կեղտերը ծածկելու համար։  Իմ երեխեն 12:30 արթուն ա եղել, ինչքանո՞վ էիք վստահ, որ վառվել են ու դուրս չեն եկել, որ հաջորդ օրը նման հայտարարություն արեցիք, պատասխան տվեք, թե ուր են այդ 15 երեխաները, ինչի սենց սևավոր դարձրեցիք մեզ: Ես 2 անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծվեր այդ օրը, դուք իմ երեխայի մահվան պատճառը դարձաք, սպանեցիք 15 երեխային ու այսօր եկել եք՝ ասում եք մանկապարտեզ ենք սարքել, թոշակ ենք բարձրացրել»,- արտասվելով ասում էր կինը։

Վարչապետը, որը տրամաբանական կլիներ, որ անմիջապես իջներ պիկապից, մոտենար կնոջն ու սփոփանքի ու աջակցության  ինչ–որ խոսք ասեր, որոշ ժամանակ տեղից չի շարժվում, վերևից նայում էր արտասվող կնոջը, լսում նրան խոժոռ դեմքով, պարբերաբար փորձում ընդհատել վշտից իրեն կորցրած մորը։

Որդեկորույս մոր հոգի տակնուվրա անող ձայնը անհաղորդ թողեց նաեւ հրապարակում հավաքված Փաշինյանի աջակիցներին։ Սահմռկեցուցիչ էր տեսնել, թե ինչպես են Փաշինյանի աջակիցները սառնասրտորեն լսում կնոջը, ոմանք նույնիսկ հրճվում, ապա թերևս առաջնորդի անտարբեր արձագանքը որպես ազդանշան ընդունելով՝ ոգևորված վանկարկում էին՝ «Նիկոլ վարչապետ» ու ծափերով խլացնում ողբերգության ձայնը։

Մի քանի րոպե անց Փաշինյանը, այնուամենայնիվ, իջավ պիկապից, բայց սփոփանքի խոսքեր այդպես էլ չհնչեցին։ Մի քանի րոպե կնոջը լսելուց հետո նա նորից բարձրանում է պիկապի վրա։  Որդեկորույս մայրը չէր հանդարտվում, շարունակում էր մեղադրել նրան։ Փաշինյանը, որը մինչև այդ միայն սառնասրտորեն, առանց կարեկցանքի էր լսում կնոջը, արդեն անցավ արհամարհական տոնի, ապա սահուն կերպով քաղաքականացրեց կնոջ անձնական ողբերգությունը և քիչ անց սկսեց գոռգոռալ կնոջ վրա։ Հավաքված ամբոխը նորից հրճվեց ու ծափահարեց։

«Դե լավ, տիկին, հասկացանք, դրանից հետո կորպուսի հրամանատարը ազատվել է, տասնյակ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից: Հիմա դրանք դատվում են, ես հասկանում եմ ծնողների հուզմունքը, բայց ինչի՞ չեք գնում ընդդիմության հավաքներին, կորպուսի հրամանատարի տեղակալը հիմա ընդդիմադիր ակտիվիստ է: Ես դրանց ազատել եմ ու վռնդել բանակից, որ իրանց պարտականությունները չեն կատարել: Թուրքեր-մուրքեր էլ ստեղ չասեք, էդ կալուգացու վճարված նարատիվները ստեղ չասեք ընդհանրապես»,– գոռգոռում էր նա։

Փաշինյանը, որը 2023թ. Ազատի դեպքից ժամեր անց, չսպասելով նույնիսկ պաշտոնական վարկածի առաջադրմանը, հայտարարեց, թե կատարվածի պատճառը վառարանում բենզին լցնելն է եղել, իր նշանակած պաշտպանության նախարարի օրոք տեղի ունեցած ողբերգության համար այսօր էլ ընդդիմությանը մեղադրեց։

Ազատի հրդեհից մահացածների ծնողները բազմիցս են արձագանքել, որ իրենք  բազմաթիվ փաստեր ունեն, որ կատարվածը դժբախտ պատահար չի եղել, այլ միտումնավոր հրկիզում։ Իրավապահները, սակայն, բացի Փաշինյանի առաջին իսկ օրը հնչեցրած վարկածից, որևէ այլ վարկած այս տարիների ընթացքում չեն քննել։

Դադարեցրել են Լեհաստան զորք ուղարկելը

ԱՄՆ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը միանձնյա որոշմամբ դադարեցրել է Լեհաստան՝ ամերիկյան հավելյալ զորքերի ուղարկման գործընթացը։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Հեգսեթի այս քայլը շոկ է առաջացրել Պենտագոնում՝ իր ենթակաների շրջանակում։ «Մենք գաղափար անգամ չենք ունեցել, որ դա տեղի կունենա»,- պարբերականի հետ զրույցում ասել է Պենտագոնի մի բարձրաստիճան ներկայացուցիչ

։ Հայտնի է, որ Բրյուսելից Վաշինգտոն հեռախոսային զանգեր են եղել, հասկանալու համար, թե ինչի պատճառով է նման որոշում կայացվել եւ արդյոք ուրիշ անակնկալներ սպասվում են։ Վաշինգտոնից միայն ասել են, որ որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Եվրոպայում ամերիկյան ուժերի տեղաբաշխվածությունը։

ՆԳՆ-ն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ քննարկել է ԱԺ առաջիկա ընտրությունների նախապատրաստական աշխատանքները