«ՀՀ-ից արտագաղթը դադարեցված է». Նիկոլ Փաշինյան

«ՀՀ-ից արտագաղթը դադարեցված է». Նիկոլ Փաշինյան

«2025-ը ՀՀ անկախության պատմության առաջին տարին է, որ քիչ չէ՝ ՀՀ քաղաքացիների արտագաղթը դադարել է, այլև սկսել է ներգաղթ՝ դեպի ՀՀ»,- Էջմիածնում ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Հպարտ եմ զեկուցել, որ արտագաղթը ՀՀ-ից այլևս դադարեցված է ու ներգաղթը շարունակվելու է և սրա համար ընդամենը հարկավոր է, որ գնաք ընտրատեղամասեր ու տեր կանգնեք խաղաղությանը»:

Լավ չեք պայքարում Փաշինյանի դեմ, ես դրան ինչ ասես ասում եմ. քաղաքացին` Անանյանին

Լավ չեք պայքարում Փաշինյանի դեմ, ես դրան ինչ ասես ասում եմ. քաղաքացին` Անանյանին

Իշխանությունը քաղաքական հակառակորդների նկատմամբ քրեական հանցակազմեր է կիրառում. Վարազդատ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանությունը քաղաքական հակառակորդների նկատմամբ քրեական հանցակազմեր է կիրառում. Վարազդատ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ

Ռուսաստանը և Ուկրաինան հարյուրավոր ռազմագերիներ են հանձնել միմյանց

Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից 200–ից ավելի ռուս զինծառայող է վերադարձվել: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը:

«Մայիսի 15-ին Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձել է 205 ռուս զինծառայող: Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի 205 ռազմագերի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վերադարձած ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:

«Բոլոր ռուս զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ ՊՆ բժշկական հաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար»,-հավելել են գերատեսչությունում:

Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի Լոռու մարզային գրասենյակներում

Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի Լոռու մարզային գրասենյակներում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «Ի պատասխան լրատվամիջոցներից ստացվող բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում ենք, որ ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում:
     Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

The Wall Street Journal․ Թրամփը հեռացել է Պեկինից՝ առանց Սի Ծինփինի հետ գործարքի

Դոնալդ Թրամփն ավարտել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ երկօրյա գագաթաժողովը և վերադարձել ԱՄՆ։ Որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին հայտարարություններ՝ լինի առևտրային հարաբերությունների, թե Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ, չեն արվել։ Արտաքին փայլն ու բարեկամական մթնոլորտը քողարկել են էական տարբերություններն այն հարցում, թե կողմերից յուրաքանչյուրն ինչի էր ցանկանում հասնել հանդիպումից և ինչպես են նրանք ընդհանուր առմամբ գնահատում իրենց հարաբերությունները, գրել է The Wall Street Journal-ը․ «Գագաթաժողովի երկրորդ օրը դարձավ փորձություն, թե արդյոք բանակցությունները կարող են հանգեցնել կոնկրետ գործարքի կնքման։ Թրամփի՝ Պեկինից մեկնելու պահին այն այդպես էլ չէր առարկայացվել»։

Անցյալ հոկտեմբերին Թրամփն ու Սին կնքել էին առևտրային հրադադար մի շարք բախումներից հետո, որոնց ընթացքում կիրառվել էին ավելի քան 100 տոկոս ներմուծման մաքսատուրքեր, ամերիկյան չիպերի արտահանման սահմանափակումներ Չինաստան և Չինաստանից ԱՄՆ հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների փաստացի արգելք։ Այն ժամանակ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել էին մեկ տարով հետաձգել արմատական միջոցները և այդ ընթացքում փորձել հասնել համապարփակ առևտրային համաձայնագրի։ Սակայն Պեկինում բանակցությունների արդյունքներով դրա նշաններ չեն երևացել։ Թրամփը Սիին հրավիրել է սեպտեմբերի 24-ին այցելել Վաշինգտոն։ Վերլուծաբանների կարծիքով՝ գործնականում նման այցի հեռանկարը Պեկինին թույլ կտա ԱՄՆ-ից ստանալ որոշ կարևոր որոշումների հետաձգում, առաջին հերթին՝ Թայվանին զենքի մատակարարումների վերաբերյալ։

«Ընդհանուր առմամբ, գագաթաժողովը նվազեցնում է անհապաղ բացասական ցնցման ռիսկը, բայց չի վերացնում ավելի խոր կառուցվածքային խնդիրները, ներառյալ գնաճային ճնշումը, աշխարհաքաղաքական ռիսկերը և լարվածությունն Իրանի հետ հարաբերություններում», — նշել է Saxo Markets-ի գլխավոր ներդրումային ստրատեգ Չարու Չանարան։

Կողմերի խնամքով ձևակերպված հայտարարություններից երևում է, թե ինչպես է Սին մտադիր իրեն պահել մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը, նշել է WSJ-ն՝ ստիպել նրան հրապարակայնորեն պարտավորվել զսպվածություն ցուցաբերել․ ոչ մի անսպասելի մաքսատուրք, ոչ մի հանկարծակի պատժամիջոց, ոչ մի գործողություն, որը Պեկինը կարող է ընկալել որպես սադրանք իր այսպես կոչված «կարմիր գծերի» նկատմամբ։

Գագաթաժողովի առաջին օրվա արդյունքները Սպիտակ տան հաշվետվությունում ներկայացվել են որպես բիզնեսի համար շահավետ առևտրային հարաբերությունների վերագործարկում։ Մինչդեռ Պեկինը դրանք բնութագրել է որպես բազմամյա «ռազմավարական կայունության» համակարգ ստեղծելու առաջին քայլ՝ այդ կերպ արտացոլելով Սիի ձգտումը՝ ապահովել Թրամփի ավելի կանխատեսելի վարքագիծը նախագահի պաշտոնում։

Թրամփն ուրբաթ օրը Սիի հետ մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը Իրանի հետ պատերազմի դադարեցման հարցում հետապնդում են ընդհանուր նպատակներ, մինչդեռ Պեկինը հանդես է գալիս ավելի զուսպ՝ կոչ անելով շարունակել դիվանագիտական ջանքերը, նշել է Bloomberg-ը։ Թրամփի խոսքով՝ երկու երկրների առաջնորդները համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, և որ անհրաժեշտ է բացել Հորմուզի նեղուցը նավարկության համար։ Մինչդեռ Չինաստանի ԱԳՆ-ն նշել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի հարցը պետք է լուծել երկխոսության ընթացքում։

Fox News-ի հարցազրույցում Թրամփը հայտնել է, որ Սին իրեն ասել է, թե Չինաստանը «մտադիր չէ զենք մատակարարել» Թեհրանին։ Նրա պնդմամբ՝ Սին «կցանկանար, որ [Իրանի հետ] գործարքը կայանա» և առաջարկել է իր օգնությունը։ Սակայն գործնականում Չինաստանը որևէ նշան ցույց չի տալիս, թե կարող է դադարեցնել իրանական նավթի գնումները, որոնք օգնում են «ջրի երեսին մնալ» այն տնտեսությանը, որը Վաշինգտոնը փորձում է խեղդել պատժամիջոցներով, նշել է WSJ-ն։

Վերլուծաբանները նաև նշել են, որ Պեկինը փորձում է Թայվանի հարցը հստակ կապել երկկողմ հարաբերությունների հետ։ Սին այն բարձրացրել է առաջիններից մեկը, եթե ոչ հենց առաջինը, Թրամփի հետ հանդիպման մեկնարկից հետո։ Եթե կղզու պատկանելության հարցը լուծվի «պատշաճ կերպով», Չինաստանն ու ԱՄՆ-ը կշարունակեն համագործակցությունը, չինական առաջնորդի խոսքերը՝ ասված փակ հանդիպման ժամանակ, փոխանցել է «Սինհուա» պետական գործակալությունը։ «Եթե ամեն ինչ կարգավորվի սխալ կերպով, ապա երկու երկրների միջև կարող են առաջանալ բախումներ կամ նույնիսկ հակամարտություն, ինչը չին-ամերիկյան հարաբերություններն ընդհանուր առմամբ կդնի շատ վտանգավոր իրավիճակի մեջ», — պարզաբանել է Սին։

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներում  խուզարկություններ են կատարվել․ կան ձերբակալվածներ․ ՀԿԿ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում  խուզարկություններ են կատարվել․ կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն…