Ռուսաստանը և Ուկրաինան հարյուրավոր ռազմագերիներ են հանձնել միմյանց

Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից 200–ից ավելի ռուս զինծառայող է վերադարձվել: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը:

«Մայիսի 15-ին Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձել է 205 ռուս զինծառայող: Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի 205 ռազմագերի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վերադարձած ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:

«Բոլոր ռուս զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ ՊՆ բժշկական հաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար»,-հավելել են գերատեսչությունում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *