Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն կայուն է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 14-ին, կազմել է 368.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 431.73 դրամ (նվազել  է 0.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.02 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 364.5–366 դրամով, վաճառվում է 369-471 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 423-427 դրամով, վաճառվում է 434–439 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.70-4.88 դրամով, վաճառվում է 5.03–5.23 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 366 դրամով, վաճառվում՝ 369 դրամով:

Եվրոն գնվում է 429–430 դրամով, վաճառվում է 433–434 դրամով:

Ռուբլին գնվում է 4.85 դրամով, վաճառվում է 4.95 դրամով:

Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան՝ երկիր, որը հաղթահարել է ներքին բաժանումները։ Այսօր այդ բաժանումները շատ խորն են։ Այս մասին Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ներկա իշխանությունները քայլեր են անում, որոնք հասարակությանը բաժանում են ամենազգայուն հարցերի շուրջ։ Չեմ հավատում, որ նման բևեռացված պայմաններում երկիրը կարող է զարգանալ։

Այդպիսի հարցերից մեկն եկեղեցին է։ Հայաստանում երբեք նման վերաբերմունք չի եղել եկեղեցու նկատմամբ։ Մյուսը մեր ինքնության նկատմամբ վերաբերմունքն է, ինչպես նաև Ղարաբաղյան հարցի շուրջ դիրքորոշումները։

2․ Մարտի 1-ը տարիների ընթացքում միֆականացվել է

2008 թվականը իմ նախագահության վերջին տարին էր։ Այո՛, դա ցույց էր։ Պատճառն այն էր, որ ընտրություններում պարտված կողմը, որը հավաքել էր 21 տոկոս, հայտարարում էր, թե ինքն է հաղթել։ Ամեն ինչ սկսվեց հենց դրանից, և դա ամբողջովին այլ պատմություն է։

Իմ պաշտոնավարման ընթացքում դա բախման միակ դեպքն էր։

Ես նախագահ էի, որի ժամկետն ավարտվում էր, և մեկ ամիս անց պետք է հեռանայի պաշտոնից։ Եվ ես երբեք չեմ պահպանել որևէ պաշտոն իշխանությունից հեռանալուց հետո։ Ահա իրական պատմությունը։

Այսօր, հետադարձ հայացքով, կարծում եմ, որ եթե մարտի 1-ը հաջողվեր նույն ուժերի միջոցով, մենք կկորցնեինք Ղարաբաղը։ Նույն մարդիկ, նույն նպատակը։

Նիկոլ Փաշինյանը այդ գործընթացի հիմնական դերակատարներից էր։ Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ չի մասնակցել բախումներին։ Նա տեսել է, թե ինչ է կատարվում, բայց այդ գիշեր այնտեղ չի գնացել։

Մարտի 1-ը տարիների ընթացքում միֆականացվել է։ Միֆականացվել է ամբողջ գործընթացը։

Արդեն այն ժամանակ, երբ ես այլևս պաշտոն չէի զբաղեցնում, քարոզչական մեթոդներով փորձ արվեց այդ իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կապել ինձ հետ։

3․ Նիկոլ Փաշինյանն է հիմնական պատասխանատուն

Նա է հիմնական պատասխանատուն։ Դրանք իր որոշումներն էին։ 2018-ից մինչև 2020 թվականը նա ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ոչնչացնելու համար։ Փաստացի հրաժարվեց բանակցություններից։ Հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։

Այդ կերպ նա քանդեց բանակցային գործընթացը, և դա պատերազմի բռնկման հիմնական պատճառներից մեկն էր։ Բանակցությունների միջոցով հակամարտության կողմերը միշտ հույս ունեն համաձայնության գալ։ Երբ դու ոչնչացնում ես բանակցությունները, փաստորեն հրահրում ես պատերազմ։

Նա խոստանում էր վերադարձնել Շուշին և Հադրութը, բայց արդյունքում կորցրեց ամբողջ Ղարաբաղը։ Դա տեղի ունեցավ նրա մեկ քաղաքական որոշման հետևանքով՝ Պրահայի հռչակագրի ստորագրմամբ, որով Ղարաբաղը ճանաչվեց Ադրբեջանի մաս՝ Մակրոնի և Շառլ Միշելի ներկայությամբ։

Ասացեք՝ այդ ամենից հետո ինչո՞ւ մարդիկ պետք է քվեարկեն նրա օգտին։

4․ Իմ նախագահության ընթացքում ոչ մի սփյուռքահայ այստեղ չհանդիպեց որևէ խնդրի

Մենք չենք կարող ասել, որ սփյուռքը մեզ այստեղ միայն ներդրումների համար է պետք։ Միջավայրը պետք է նպաստավոր լինի։ [Իմ ժամանակ] մարդիկ այստեղ էին գալիս գումար ներդնելու և տարբեր տեսակի բիզնեսներ ստեղծելու համար։ Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանը հնարավոր եղավ պարոն Էռնեկյանի հետ իմ անձնական հարաբերությունների շնորհիվ։ Ես կարող եմ այսպիսի բազմաթիվ նախագծեր նշել. «Թումո»-ն՝ ամերիկացի ներդրողների հետ իմ կապերի շնորհիվ։ Այստեղի միջավայրը շատ բարենպաստ էր։ Եվ ես կարող եմ շատ այլ անուններ նշել։

Հիշում եմ, թե ինչպես, դա 2001 կամ 2002 թվականն էր, հայտարարեցի, որ հայկական սփյուռքի յուրաքանչյուր անդամ, ով ունի ֆինանսական միջոցներ, պետք է ունենա բնակարան կամ տուն Հայաստանում։ Իմ անձնական հարաբերությունների շնորհիվ ես համոզեցի Միացյալ Նահանգներում շատ հայտնի մի նշանավոր հայի այստեղ տուն կառուցել, և երբ մարդիկ տեսան դա, շատ ուրիշները հետևեցին նրան։

Դրանք երաշխավորված կլինեն։ Դրանք երաշխավորված էին։ Եվ իմ տասը տարվա իշխանության ընթացքում սփյուռքից ոչ մի մարդ այստեղ չհանդիպեց որևէ խնդրի։

ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է Հայաստանին մի քանի միլիարդ դոլար արժենալ․ Baza

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալը կարող է երկրին արժենալ առնվազն 5 միլիարդ դոլար և հանգեցնել զգալի տնտեսական վնասների․ գրում է Baza տելեգրամյան ալիքը՝ հղում անելով փորձագետների գնահատականներին։

Ռիսկի հիմնական գործոններից մեկը գազի գների հնարավոր բարձրացումն է. Հայաստանն այժմ ռուսական գազ է ստանում մոտավորապես 177,5 դոլար զեղչված գնով՝ 1000 խորանարդ մետրի համար։ Սակայն ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո գինը կարող է բարձրանալ մինչև եվրոպական մակարդակ՝ մոտավորապես 550 դոլար։ Այդ դեպքում երկրի էներգետիկ լրացուցիչ ծախսերը կարող են հասնել տարեկան մոտ 800 միլիոն դոլարի։

Ավելին՝ Հայաստանը ռիսկի է դիմում կորցնել Ռուսաստան ապրանքների վերաարտահանումից ստացված զգալի եկամուտներ, որոնք վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ են ապահովել։

Լուրջ հետևանքները կարող են ազդել նաև արտահանման ոլորտի վրա. հայկական ապրանքների զգալի մասը նախատեսված է ռուսական շուկայի համար, և եթե տնտեսական կապերը խզվեն, պարզ չէ, թե արդյո՞ք արագ կգտնվեն այլընտրանքային գնորդներ։ Նույնիսկ եթե մատակարարումները պահպանվեն, մաքսատուրքերի ներդրումը կարող է հարվածել հիմնական ոլորտներին, այդ թվում՝ կոնյակին, ծխախոտին և գյուղատնտեսական արտադրությանը։ Այս դեպքում լրացուցիչ բիզնես ծախսերը գնահատվում են մոտավորապես 100 միլիոն դոլար:

Առանձին ռիսկի գործոն է մնում աշխատանքային միգրացիայի կանոնակարգերի հնարավոր խստացումը։

ԵԱՏՄ-ին Հայաստանի ապագա մասնակցության վերաբերյալ քննարկումները սրվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից հետո, որ Երևանը պետք է որոշում կայացնի՝ խորացնե՞լ համագործակցությունը Եվրամիության հետ, թե՞ պահպանել ներկայիս ինտեգրացիոն կապերը:

Ձեր համայնքի ղեկավարների կոռուպցիայի մասին իմացեք. քաղաքացին` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ձեր համայնքի ղեկավարների կոռուպցիայի մասին իմացեք. քաղաքացին` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ

24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել շենքի տանիքից. մեկ օր առաջ տաքսու վարորդը սեքսուալ բռնի գործողություն է կատարել

Մայիսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շենքերից մեկի տանիքից մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել, հաղորդում է Shamshyan.com-ը։

Իրավապահները դեպքի վայրում պարզվել են, որ տեղեկությունը հավաստի է, իսկ նշված քաղաքացին Երևանի 24-ամյա բնակիչ է։

Նա ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 2-ին ժամը 16։00-ի սահմաններում Սևանա լճի ափամերձ տարածքում որպես «Յանդեքս տաքսի» ծառայություն պատվիրած «Toyota» մակնիշի ավտոմեքենայի սրահում նշված ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Ա․ Բ․-ն իր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որից հետո ինքը փախել է և վերադարձել իր բնակության հասցե, որտեղ մայիսի 3-ին ժամը 04։30-ի սահմաններում նշված արարքի պատճառով ցանկացել և տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Ա․ Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։