ՆԳՆ Արագածոտնի մարզի հաշվառման-քննական ստորաբաժանումը նոր վարչական շենք ունի. ՆԳ նախարարն է այցելել

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 13-ին այցելել է ՆԳՆ Արագածոտնի մարզի հաշվառման-քննական ստորաբաժանում, հետևել՝ վարորդական իրավունքի վկայականի ստացման տեսական և գործնական քննությունների կազմակերպման և անցկացման ընթացքին:

ՆԳՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ նախարարը շրջել է ստորաբաժանման նոր վարչական շենքի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և տեխնիկական համալրվածությանը:

Արփինե Սարգսյանը զրուցել է քաղաքացիների հետ, հետաքրքրվել հերթագրման համակարգի, սպասարկման արագության, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակից:

Քաղաքացիները կիսվել են կարծիքներով, ներկայացրել առաջարկություններ։ Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել մատուցվող ծառայությունների որակի և պայմանների բարելավման համար։

Նախարար Սարգսյանն աշխատանքային գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիների սպասարկման որակի շարունակական բարելավման ուղղությամբ ստորաբաժանման ղեկավար կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *