Արաբա-իրանական հարաբերությունները չեն կարող «կառուցվել առճակատման վրա. ԱՄԷ-ի նախագահի խորհրդական

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդական Անվար Գարգաշը խստորեն քննադատել է Իրանի և նրա արաբ հարևանների հարաբերություններում առկա «առճակատումներն ու հակամարտությունները» և վերստին կոչ է արել բանակցությունների միջոցով հասնել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի «քաղաքական լուծմանը»։

Գարգաշն այդ հայտարարություններն արել է X հարթակում կատարած հրապարակման մեջ՝ այն բանից քիչ անց, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնեց պատերազմի ժամանակ նրա դեպի Արաբական Միացյալ Էմիրությունների կատարած գաղտնի այցի մասին։

«Մենք չենք ձգտել այս պատերազմին և անկեղծորեն աշխատել ենք դրանից խուսափելու համար,- X-ում գրել է Գարգաշը։ -Պարսից ծոցի տարածաշրջանում արաբա-իրանական հարաբերությունները չեն կարող կառուցվել առճակատման և հակամարտությունների վրա մի տարածաշրջանում, որի ժողովուրդները կապված են աշխարհագրական և պատմական խոր կապերով»։  

Նա հավելել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանությունը «սրբազան պարտք է», և որ երկիրը «պաշտպանելու է իր ինքնիշխանությունը»։ Սակայն, ըստ նրա, Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնահերթությունը մնում է քաղաքական լուծումների ձեռքբերումը։ «Մինչ աշխարհը հետևում է ԱՄՆ նախագահի՝ Չինաստան կատարած առանցքային այցին և թե ինչ կարող է այն նշանակել տարածաշրջանային հետևանքների տեսանկյունից, Արաբական Միացյալ Էմիրություններն այս համատեքստում շարունակում են վերահաստատել բանակցությունների միջոցով քաղաքական լուծման կարևորությունը, որին նրանք հավատարիմ են իրենց բոլոր շփումներում»,- գրել է Գարգաշը։  

Նրա հրապարակումից քիչ առաջ Իսրայելն առաջին անգամ հրապարակավ խոստովանեց Նեթանյահուի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ։ Իրանի հետ պատերազմի ընթացքում տեղի ունեցած «գաղտնի այցի» ժամանակ նա հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բին Զայիդ Ալ Նահյանի հետ, հայտնել են Նեթանյահուի գրասենյակից։ Ըստ գրասենյակի՝ այցը «հանգեցրել է պատմական բեկման» երկու երկրների հարաբերություններում, սակայն չի հստակեցվել, թե հատկապես երբ է այն տեղի ունեցել և որն է այդ բեկումը։

Քրեական ոստիկանները զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ են բացահայտել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բացահայտել են բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հերթական հանցավոր գործունեությունը:

Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը նշելով, որ ըստ օպերատիվ տվյալների՝ մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա և հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ:

Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներն ամբողջացվել են, և հաղորդումը ներկայացվել է Քննչական կոմիտե:

Գերատեսչությունից նշում են, որ ապրիլի 29-ին, դատարանի որոշմամբ, Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները նշված առանձնատանը իրականացրել են խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են հանցանքի գործիք տեխնիկական միջոցները, այդ թվում՝ համակարգչային տեխնիկան, բջջային հեռախոսներն ու ենթադրյալ հանցավոր գործունեության մեջ օգտագործվող այլ սարքավորումներ։

Խմբի գործունեության ուղղություններից մեկը եղել է զանգերի անօրինական տերմինացիան: Այն հեռահաղորդակցության ոլորտում տարածված հանցագործություն է, որը կոչվում նաև GSM-ֆրոդ կամ SIM-բոքսինգ:

Օգտագործվել են բարձր տեխնոլոգիական լուծումներ. օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք են բերվել համապատասխան ծառայություններ և VoIP (Voice over IP) հարթակներ, որոնց միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր՝ ձևակերպելով որպես տեղական զանգերի: Իրականացվել են տարբեր որակի տրաֆիկների միախառնում և արհեստական րոպեների գեներացում՝ ստվերային եկամուտների ապահովման համար:

Խմբավորման հանցավոր սխեման ներառել է նաև հեռահաղորդակցության համակարգերում վնասաբեր ծրագրակազմերի կիրառումը: Օգտագործելով արհեստական բանականության և ծրագրավորման տարբեր լեզուներով հատուկ հրահանգներ՝ հանցագործները թիրախավորել են անհատական օգտահաշիվները, ինչը հնարավորություն է տվել մուտք գործել քաղաքացիների անձնական հաշիվներին և իրականացնել ֆինանսական միջոցների ուղղակի հափշտակություն:

Թվային հետքերը վերացնելու և բացահայտման ռիսկը նվազեցնելու նպատակով կիրառվել են քողարկման հատուկ մեթոդներ, իսկ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտոարժույթի:

Ներկայումս իրականացվում են լայնածավալ փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է:

ԿԸՀ-ն ստիպված հանդես եկավ նախազգուշացումով Փաշինյանի կուսակցության հետ կապված սկանդալի պատճառով. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

NEWS.am-ը ներկայացնում է ռուսերեն լրատվական թողարկում՝ «Итоги дня» («Օրվա ամփոփում»)։ Այս ժամին Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին բոլոր կարևոր տեղեկությունները` արագ, հակիրճ և օբյեկտիվ:

ԿԸՀ-ն ստիպված հանդես եկավ նախազգուշացումով Փաշինյանի կուսակցության հետ կապված սկանդալի պատճառով. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

NEWS.am-ը ներկայացնում է ռուսերեն լրատվական թողարկում՝ «Итоги дня» («Օրվա ամփոփում»)։ Այս ժամին Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին բոլոր կարևոր տեղեկությունները` արագ, հակիրճ և օբյեկտիվ:

ԿԸՀ-ն ստիպված հանդես եկավ նախազգուշացումով Փաշինյանի կուսակցության հետ կապված սկանդալի պատճառով. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

NEWS.am-ը ներկայացնում է ռուսերեն լրատվական թողարկում՝ «Итоги дня» («Օրվա ամփոփում»)։ Այս ժամին Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին բոլոր կարևոր տեղեկությունները` արագ, հակիրճ և օբյեկտիվ:

Վենսը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը «առաջընթաց է գրանցում» Իրանի հետ բանակցություններում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հավաստիացրել է, որ ամերիկացի բանակցողները շարունակում են «առաջընթաց գրանցել» Իրանի հետ խաղաղության բանակցություններում:

«Այս առավոտ ես զգալի ժամանակ եմ անցկացրել հեռախոսազրույցների մեջ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի, ինչպես նաև արաբական աշխարհի մեր մի շարք ընկերների հետ»,- ասել է Վենսը լրագրողներին՝ նկատի ունենալով Իրանի հետ բանակցություններում վարչակազմի երկու գլխավոր ներկայացուցիչներին:- «Կարծում եմ՝ մենք առաջընթաց ենք գրանցում: Հիմնարար հարցն այն է՝ արդյոք մենք հասնո՞ւմ ենք բավարար առաջընթացի՝ նախագահի «կարմիր գիծը» բավարարելու համար»:

Վենսը հայտարարել է, որ վարչակազմը նախկինի պես լիովին կենտրոնացած է նրա վրա, որ Իրանը երբեք չկարողանա միջուկային զենք ստանալ, և դա անվանել է ցանկացած համաձայնագրի առանցքային չափանիշ:

«Կարմիր գիծը շատ պարզ է»,- ասել է նա՝ հավելելով, որ նախագահը «պետք է վստահ լինի, որ մենք ներդրել ենք բավարար քանակությամբ պաշտպանիչ միջոցներ, որպեսզի Իրանը երբեք միջուկային զենք չստանա»:

«Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիքինգի զոհ»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

«Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիքինգի զոհ»․ Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈՀ
     Տինին Անդրեասյան, բնականաբար, հիշեցնում եմ կրթական համակարգը ապակուսակցականացնելու և ապաքաղաքականացնելու ձեր բազմաթիվ խոստումները, որոնք տասնյակ այլ խոստումների կողքին, հեռու են իրականությունից։ Սա մանկավարժական և դպրոցական ռեսուրսի, նաև աշակերների չարաշահման խայտառակ պատկեր է։
     Այս մանկավարժները միաժամանակ թե՜ շահագործվում են, թե՝ դեմ գնում իրենց խղճին։ Շատերը կուզենային նախընտրական գործիք չդառնալ, բայց ելնելով Հայաստանում տիրող ֆեոդալական բարքերից եւ համակարգից, աշխատանք չկորցնելու և սև ցուցակներում չհայտնվելու վախից, ենթարկվել են Արագածոտնի մարզպետարանի հրահանգին։
     Ըստ էության, Արագածի, Ապարանի, Քուչակի դպրոցները քաղաքական թրաֆիքինգի են ենթարկվում․․․
     Սրանք հազվադեպ դեպքեր չեն․ օրերս Կոջոյանի դպրոցի խանդավառ քպ-ական տնօրենի վարքն էր քննարկման առարկա․․․
     Սա նաև անձամբ ձեր բացթողումն է, տիկին Անդրեասյան»։

Իրանի խորհրդարանն ավարտել է Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման ծրագրի նախապատրաստումը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովն ավարտել է Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգության ու զարգացման համալիր ծրագրի մշակումը:

Ըստ հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզիի՝ «Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգության և զարգացման ծրագիր» անվանումը կրող փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի աշխատանքների վերսկսումից հետո, հայտնում է Mehr-ը:

Նա տեղեկացրել է, որ նախնական համաձայնեցումներն արդեն իրականացվել են Սահմանադրական խորհրդի և Արտաքին գործերի նախարարության հետ, ինչպես նաև առաջարկներ են ստացվել Զինված ուժերի գլխավոր շտաբից:

Ըստ հայտարարության՝ ծրագիրը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին և կառավարության կողմից այլ երկրների հետ Հորմուզի նեղուցին առնչվող հարցերով համաձայնագրեր կնքելու հնարավորություն է նախատեսում:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Հորմուզի նեղուցը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը և համաշխարհային ռազմավարական ծովային 14 «նեղուցներից» մեկն է, որն ունի բացառիկ աշխարհագրական նշանակություն, և որի ներուժը մինչ այժմ բավարար չափով չի օգտագործվել:

Իրանն, ըստ ծրագրի, մտադիր է այդ ներուժն օգտագործել էներգետիկայի, տնտեսական զարգացման, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ծովային ծառայությունների նպատակով:

Առանձին նախատեսվում է արգելել «թշնամական» ճանաչված երկրների նավերի, ինչպես նաև ցանկացած ռազմանավի մուտքը նեղուց՝ «որևէ պատրվակով»:

Կից նյութերում պնդվում է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են «չհրահրված ագրեսիվ պատերազմ Իրանի դեմ», որի ընթացքում, ինչպես նշվում է, սպանվել է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և հարվածներ են հասցվել քաղաքացիական ու միջուկային ենթակառուցվածքներին:

Իրանը պատասխանել է 100 ալիքից բաղկացած հարվածների շարքով՝ «Ճշմարիտ խոստում 4» գործողության շրջանակում:

Նշվում է նաև, որ գործում է Պակիստանի միջնորդությամբ ձեռք բերված փխրուն հրադադար, սակայն ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը պահպանվում է, իսկ բանակցությունները մտել են փակուղի այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հրաժարվել է ընդունել Թեհրանի պայմանները:

Պարսից ծոցի երկրները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանան

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը ծրագրում է Անկարայում անցկացվելիք գագաթնաժողովին հրավիրել Պարսից ծոցի չորս պետությունների ներկայացուցիչների։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, բանակցությունների կենտրոնական թեմաները, հավանաբար, կլինեն Իրանի հետ պատերազմը և անդրատլանտյան պառակտումը։

Խոսքը, մասնավորապես՝ Բահրեյնի, Քուվեյթի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների մասին է։ Բոլորն էլ Համագործակցության ստամբուլյան նախաձեռնության (ICI) մասնակիցներ են. սա գործընկերային ծրագիր է ՆԱՏՕ-ի և Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի՝ դաշինքի մեջ չմտնող երկրների միջև։

Ըստ աղբյուրների՝ ակնկալվում է, որ այդ պետությունների արտգործնախարարները կհրավիրվեն հուլիսի 7–8-ը Թուրքիայի մայրաքաղաքում անցկացվելիք հանդիպմանը։

Հանդիպումն անցկացվում է Իրանի պատերազմով պայմանավորված աճող անդրատլանտյան լարվածության ֆոնին։ Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում օգնություն ցուցաբերել չկարողանալու համար, իսկ ավելի ուշ հայտարարել էր Գերմանիայից շուրջ 5000 զինծառայող դուրս բերելու մասին։

Ըստ աղբյուրներից մեկի՝ այս նախաձեռնությունը մասնակիորեն պայմանավորված է ՆԱՏՕ-ի՝ այսպես կոչված «հարավային թևն» ամրապնդելու ծրագրով, ինչը հատկապես արդիական է իրանական հակամարտության համատեքստում։

Զելենսկին Ռուսաստանի զանգվածային հարձակումը կապում է Պեկին Թրամփի այցի հետ

Զելենսկին Ռուսաստանի զանգվածային հարձակումը կապում է Պեկին Թրամփի այցի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի վերջին զանգվածային հարձակումը կապված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի` Չինաստան կատարած այցի հետ։ Պետության ղեկավարը այս մասին հայտարարել է Telegram-ում։
     Նա նշել է, որ պատահական չէ, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ամենաերկարատև զանգվածային հարձակումներից մեկը տեղի է ունենում ԱՄՆ-ի նախագահի Չինաստան կատարած այցի ժամանակ, որից մեծ սպասելիքներ կան։ Նա կարծում է, որ այս դժվարին աշխարհաքաղաքական պահին Ռուսաստանը փորձում է խաթարել ընդհանուր քաղաքական մթնոլորտը և ուշադրություն գրավել ուկրաինացիների կյանքի և ենթակառուցվածքների հաշվին։

Ըստ նրա՝ ամբողջ օրվա ընթացքում ռուսները անօդաչու թռչող սարքերի ալիքներ են արձակել ուկրաինական տարածքների ուղղությամբ, մասնավորապես՝ թիրախավորելով ՆԱՏՕ-ի երկրների սահմաններին ավելի մոտ գտնվող տարածաշրջանները։ Արդեն հարվածներ են հասցվել Զակարպատիայի, Լվովի, Վոլինի, Իվանո-Ֆրանկովսկի և Ռովնոյի մարզերում։ Հարվածներ են գրանցվել նաև շատ այլ տարածաշրջաններում՝ Վիննիցայում, Չեռնովցիում, Խմելնիցկիում, Դնեպրում, Կիրովոգրադում, Զապորոժիեում, Ժիտոմիրում, Կիևում, Նիկոլաևում, Օդեսայում, Սումիում, Չերկասիում, Խարկովում և Խերսոնում։

«Այս պահի դրությամբ հայտնի է տասնյակ մարդկանց վիրավորվելու մասին, այդ թվում՝ երեխաների: Ցավոք, վեց մարդ մահացել է: … Օրվա սկզբից ի վեր առնվազն 800 ռուսական անօդաչու թռչող սարք է գործել, և հարձակումը շարունակվում է», – ասել է Զելենսկին:

Նախագահը, հղում անելով հետախուզական տվյալներին, զգուշացրել է Ուկրաինայի դեմ հրթիռային արձակումների սպառնալիքի մասին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է գերբեռնել օդային պաշտպանությունը և հնարավորինս շատ ավերածություններ պատճառել: