ՈւՂԻՂ. Մամուլի ասուլիս՝ Մասյացոտնի թեմի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել 2026 թվականի մայիսի 11-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը և Ազգային ժողովի խորհրդի 2026 թվականի մայիսի 11-ի որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` մայիսի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով:

Նիկոլի Հայաստանը կարող է դառնալ այս պահին աշխարհի միակ երկիրը, որը Ռուսաստանի հետ մտնում է սուր հակամարտության փուլ։ Այս պարզ բանը պետք է բացատրել մեր ժողովրդին, պետք է օգտագործել քարոզարշավի բոլոր հնարավորությունները և, անկախ թիմային ու այլ պայմանական բաժանումներից, սա դարձնել միասնական գործ։
Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին, Եվրոպան ընդունելի միջնորդ և ձևաչափ է փնտրում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը սկսելու համար, ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ ձևավորել է փոխհարգալից և փոխշահավետ աշխատանքային հարաբերությունների համակարգ։
Եվրոպայի լիդերները եկան Երևան, մեր փոքր երկիրը սարքեցինք հակառուսական պլացդարմ, բոլորը վերադարձան իրենց երկրները ու սկսեցին Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները կարգավորելու գործընթացը։
Այս պրոցեսը վտանգավոր էր, բայց նաև դրական։ Մարդիկ իրենց աչքերով տեսան թե´ եվրոպական լիդերների ֆորումը, թե´ Մոսկվայի անմիջական արձագանքը։ Քաղաքական ուժերը ստիպված են արդեն պարզ, ուղիղ խոսել Հայաստանը շրջապատող իրականության մասին, պիտի ընտրողի հետ վարեն անկեղծ, ուղիղ զրույց։ Ընտրողն էլ վերջապես ավելի սթափ կնայի պրոցեսներին։
Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը, սակայն պետք չէ նաև թերագնահատել քարոզչական մանիպուլյացիայի և տեղեկատվական հիստերիկ տեռորի ազդեցությունը։ Սրանց հակազդելու համար պետք է հաշվարկված և ազնիվ արշավ տանել՝ երկիրը աղետալի զարգացումներից ապահովագրելու համար։
Այս պահի դինամիկան ցույց է տալիս, որ հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան։
Հետևաբար, մենք բոլորս ընտրելու ենք կա´մ Նիկոլ, կա´մ Հայաստան։
Վահե Հովհաննիսյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ պաշտոնանկ արված ու կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ աշխարհիկ անունով Արման Սարոյանը, բանկային հաշիվներով գործարքներ է կատարում։ Եվ հարկադիր կատարողն իրեն դրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղը՝ իրավունք է տվել, և Արման Սարոյանը հաշիվներից 15 մլն դրամ է դուրս գրել․ Մասյացոտնի թեմի շուրջ իրավիճակի ու կատարվող անօրինությունների վերաբերյալ այսօր հրավիրած ասուլիսում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Մենք մտավախություն ունենք, որ կարող է գանձումները շարունակվեն։ Հարկադիր կատարողը կատարել է Սարոյանի քմահաճույքներն ու դարձել է նրա անհատական աշխատակիցը»,- ասաց նա։
Արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է երկրում ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը, մայիսի 11-ին նախընտրական քարոզարշավ է իրականացրել Երևանի մետրոպոլիտենում՝ բաժանելով բուկլետներ:
Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներից մեկը, ում Փաշինյանը բուկլետ է մեկնել, հրաժարվել է վերցնել այն, ինչից հետո Հայաստանի վարչապետը նստել է նրա կողքին և հարցրել քաղաքացու վատ տրամադրության պատճառների մասին: Վերջինս պատասխանել է, թե այլ տրամադրության համար առիթ չկա:
Ի պատասխան սրա՝ Փաշինյանը վստահեցրել է, որ նման առիթ կա, քանի որ կենսաթոշակների չափն ավելացել է, թոշակառուները դարձել են պարտադիր համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի շահառուներ, կառուցվում են դպրոցներ ու մանկապարտեզներ, հաստատվել է խաղաղություն, իսկ տնտեսությունը, աշխատավարձերն ու պետական ծախսերն աճում են:
«Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞», – պատասախանել է տղամարդը։
«Էդ սաղ արժի մի հատ հայրեինք։ Երկիրը չի փոքրանում։ Հայաստանի Հանրապետությունը, որքան եղել է իր միջազգայնորեն ճանաչված տարածքով, հիմա այդքան էլ կա, և սահմանազատման արդյունքում բոլոր այն հատվածներում, որոնց հետ խնդիր կա, այդ բոլոր հատվածներում հարցերը կլուծվեն», – պատասխանել է Փաշինյանը։
Դրանից հետո տղամարդն ասել է, որ ինքն ու Փաշինյանը վաղուց են ճանաչում միմյանց, իսկ Հայաստանի վարչապետը հաստատել է, որ տղամարդու դեմքն իրեն ծանոթ է։
Վերջինս հայտարարել, որ իրենց ընդհանուր ծանոթը Ալեքսանդր Արզումանյանն է, ով, նրա խոսքով, անձամբ է ամեն ինչ «սովորացրել» Փաշինյանին:
«Ինքը ինձ չի սովորացրել, ինձ համալսարանում են սովորացրել, ինձ աշխատանքի մեջ են սովորացրել։ Հիմա էլ ինքը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Լեհաստանում», – եզրափակել է Փաշինյանը և հեռացել տղամարդուց։

Նիկոլ Փաշինյանի վերջին ադրբեջանական թեզը Արցախի մասին շատերիս է զայրացրել։ Շատերն իրավացիորեն ցույց են տալիս, թե ինչպիսի վտանգավոր ստախոս է նա, փաստերով հիշեցնում են, որ Արցախը հայկական հող է, ինչպես ժամանակին պնդում էր հենց ինքը՝ Փաշինյանը։
Ինձ համար, սակայն, ոչ միայն պայքար է Արցախի հայկական լինելու դեմ, այլ նաև պարզ ու շատ ուղիղ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետությանը, մեր՝ այստեղ ապրելու իրավունքին։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ՀՀ քաղաքացիներ, եթե այսքանից հետո դուք թույլ տվեցիք, որ ադրբեջանական թեզերով սնվող փոքրամասնությունը հունիսի 7-ին գնա ընտրատեղամաս ու մի ողջ պետության համար ձայն տա Ալիևի թեկնածուին, ապա ես շատ հանգիստ, կես տարի հետո, նույն խանդավառությամբ կասեմ՝ իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանը հայերի երկիրն է, իսկ ո՞վ ասաց, որ սա միշտ Հայաստան է կոչվել, իսկ ո՞վ ասաց, որ մենք չենք եկել այլոց հողում տեղավորվել, իսկ ո՞վ ասեց, որ այլոք իրավունքներ չունեն այս հողի վրա․․․
Սա է ինձ համար այս ուղերձի ողջ իմաստը։ Հենց դրա համար եմ ասում, որ հունիսի 7-ին պետք է առնվազն 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ՈՉ ասի Ալիևի թեկնածուին, եթե, իհարկե, ուզում է ազգային պետություն և պետականություն ունենալ ու մեկ տարի անց նույն բառերը չլսել արդեն Հայաստանի Հանրապետության մասին։
Տաթևիկ Հայրապետյանի էջից