ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս Պետրոսյան

ՀԾԿՀ կողմից հաստատված՝ ՀԷՑ-ի 2026 թվականի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ ՀՀ դրամ (առանց՝ ԱԱՀ-ի), որի մոտ 75-80%-ը կազմում են աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներն ու տարատեսակ նյութերը։ Այդ մասին ասված է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում:

«Այս պահին ինտենսիվ ընթանում են կապալի (շինարարական) աշխատանքների ձեռքբերման մրցույթների ամփոփման և պայմանագրերի կնքման գործընթացները, և բառացիորեն օրեր անց կմեկնարկեն բուն աշխատանքները։

Անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ձեռքբերման գործընթացները ևս իրականացվում են բացառապես բաց, թափանցիկ, մրցութային եղանակով, որոնց 35-40%-ն արդեն իրականացվել է, և հսկայածավալ մատակարարումներն ընթացքի մեջ են։

Ընթացիկ փուլում ՀԾԿՀ կողմից սահմանված՝ ՀԷՑ-ում գնումների կարգավորումներին խիստ համապատասխան և ՀՀ հանրային գնումների օրենսդրությանը առավելագույնս մոտարկված ընթացակարգերով ձեռք են բերվել ավելի քան 12,2 մլրդ ՀՀ դրամի ապրանքանյութական արժեքներ, որոնց համար ՀԷՑ-ի 2026 թ. գնումների պլանում նախատեսված էր շուրջ 16,7 մլրդ ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ։

Ըստ այդմ՝ այս փուլի համար՝ միայն 2026 թվականի Ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում, բացառապես մրցության և ներառական գնումների արդյունքում ՀԷՑ-ում ունենք ավելի քան 4,5 մլրդ ՀՀ դրամի խնայված ֆինանսական միջոցներ, որոնք ամբողջովին ուղղվելու են բաշխման ցանցի ենթակառուցվածքների արդիականացմանը։

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է նա։

ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի

Քաղաքականություն

Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը հայտարարել է, որ անդամ երկրները կարող են արդեն այսօր համաձայնության գալ Հորդանան գետի արևմտյան ափին բռնություններ իրականացնող հրեա բնակիչների դեմ պատժամիջոցների հարցում։ Թեև վերջնական որոշման համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը դեռ հաստատված չէ, սակայն Հունգարիայում կառավարության վերջին փոփոխությունը կարող է վճռորոշ լինել նախագծի առաջխաղացման համար։

«Ես ակնկալում եմ քաղաքական համաձայնություն բռնություն կիրառող բնակիչների դեմ պատժամիջոցների վերաբերյալ, հուսով եմ՝ մենք կհասնենք դրան»,- ասել է Կալասը

Այս քայլը պատասխան է տարածաշրջանում ծայրահեղական հարձակումների կտրուկ աճին։ Միաժամանակ, ԵՄ որոշ երկրներ ավելի կոշտ միջոցների են ձգտում՝ առաջարկելով կասեցնել Իսրայելի հետ գործընկերության համաձայնագիրը կամ անհատական պատժամիջոցներ կիրառել Իսրայելի կառավարության աջակողմյան նախարարներ Իտամար Բեն Գվիրի և Բեցալել Սմոտրիչի նկատմամբ։

Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար

Մասնավորապես՝

  • 87 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 27 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 22 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 19 դեպք՝ խարդախության,
  • 18 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 13 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 12 դեպք՝ սառը զենք կրելու,
  • 9 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 8 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
  • 5 դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,
  • 4-ական դեպք՝ խուլիգանութան, շորթման,
  • 3-ական դեպք՝  թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
  • 2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, գույքին տիրանալու, երեխայի կյանքի կամ առողջության պահպանման պարտականությունները չկատարելու։

Բացահայտվել են մարդու առևանգման, կաշառք տալու, ստանալու միջնորդության, ավազակության, պետական ունեցվածքի գողության, խոշտանգման, պաշտոնատար անձի ծառայողական գործուեությանը միջամտելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, հողը փչացնելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, խտրականության, ինքիրավչության, հետամտելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

  • 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։

Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 9 դեպք։

Անցած 3 օրում գրանցվել է 39 ավտովթար․1 մարդ զոհվել է, 53-ը՝  ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

«Չեմ ուզում բուկլետն ու քարտեզը». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին

«Ձեզ բուկլետ ու քարտեզ նվիրե՞մ»,- քարոզարշավի շրջանակներում դիմելով քաղաքացիներից մեկին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Քաղաքացին հրաժարվեց վերցնել:

Ռուսական ԶԼՄ-ները նշել են Հայաստանի հետ մեղմ բաժանման գլխավոր բացասական կողմը

Եթե Հայաստանն ընտրի Եվրոպական միության (ԵՄ) զարգացման ուղին, ապա շատ ընտանիքներ կկորցնեն միմյանց հետ կապը։ Այս մասին «Lenta.ru»-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին:

Պատգամավորը նշել է, որ Հայաստանի հետ «մեղմ բաժանումը» Ռուսաստանի համար գրեթե բացասական կողմեր չունի։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանին էներգակիրներ է մատակարարում արտոնյալ գներով, ինչը վնասում է ռուսական տնտեսությանը։ Բացի այդ, ըստ Վոդոլացկու, կան սննդամթերքի խմբեր, որոնք նույնպես «եղբայրական հանրապետությանը» տրվում են արտոնյալ սակագներով՝ լրացուցիչ եկամուտներ ապահովելով տեղի գործարարների համար։

«Մեր միակ կորուստն այն է, որ մեր համատեղ հարյուրամյա պատմության ընթացքում հայերի 50 տոկոսը բնակվում է Ռուսաստանի տարածքում։ Հայ ժողովուրդը մեզ համար եղբայրական է։ Ռուս և հայ ժողովուրդների համար կարևոր է բարեկամական հարաբերությունների պահպանումը, քանի որ դա նշանակում է մշտական շփում, մշտական կապեր և ազատ տեղաշարժ», — ասել է խորհրդարանականը։

Վոդոլացկին հավելել է, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի փակեկ Ռուսաստանի հետ սահմանը, ինչի պատճառով շատ ընտանիքներ կկորցնեն միմյանց հետ կապը։ Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ երկրում դեռ կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք հավատարիմ կմնան պետականության գաղափարին և թույլ չեն տա խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները։

«Московский комсомолец»-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախընտրական արշավի ժամանակ արված հայտարարությունները լայն հասարակական արձագանք են առաջացրել։

Ադրբեջանի հետ սահմանակից Սյունիքի մարզում իր ելույթի ժամանակ նա հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հանրապետության մաս չի կազմել՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով բազմամյա տարածքային վեճի իմաստը։ Ըստ Փաշինյանի՝ տարածաշրջանը չէր կարելի հայկական համարել, քանի որ այնտեղ չէր ստեղծվել կայուն ենթակառուցվածք, օրինակ՝ դպրոցներ, մանկապարտեզներ կամ գործարաններ, իսկ վերահսկողությունն իրականացնում էին միայն առանձին զինվորականներ։

Այս հայտարարությունները ընկալվել են որպես հակասական։ Սոցիալական ցանցերում արագ տարածվել է 2018 թվականի մի տեսանյութ, որտեղ Փաշինյանը, իշխանության գալուց անմիջապես հետո, պնդում էր լրիվ հակառակը՝ հայտարարելով, որ «Արցախը՝ Հայաստան է, և վերջ»: Քննադատները վարչապետին մեղադրել են երկերեսանիության և անհետևողականության մեջ։

Իրադարձությունները զարգանում են չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը դադարեցնելու ֆոնին։ Դրանից հետո ավելի քան հարյուր հազար հայեր լքել են տարածաշրջանը, իսկ Փաշինյանը ստորագրել է հռչակագիր, որով նա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը։

Կառավարությունն առաջարկում է փոխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը

Կառավարությունն առաջարկում է փոխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը