Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալ


Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը պաշտոնական հաղորդագրությամբ տարածված բաց նամակով https://ennhri.org/…/ENNHRI-letter-in-support-of-the… մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալ։

 

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ միջազգային կառույցը մտահոգություն է հայտնել առ այն, որ Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները կարգավորող օրենսդրությունը չի համապատասխանում ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սահմանադրական և օրենսդրական երաշխիքներին, այնպես էլ ոլորտին վերաբերելի միջազգային չափանիշներին։

 

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն ընդգծել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ստացել է անկախության և վստահելիության հանգամանքը հավաստող A կարգավիճակ՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների հավատարմագրումն իրականացնող միջազգային մարմնի կողմից, ինչը վկայում է ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին՝ ՄԻՊ հաստատությունների համար սահմանված միջազգային չափանիշներին կառույցի համապատասխանության մասին։

 

Հաղորդագրությունում ընդգծվել է, որ ՄԻՊ հաստատության մանդատի և անկախության նկատմամբ անհարկի միջամտությունները կարող են վտանգ ներկայացնել իրավունքի գերակայության համար։

 

Անդրադառնալով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքին՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը նշել է, որ թեև օրենքի՝ վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումների և շահերի բախման դեպքերի առնչությամբ ուսումնասիրություններ իրականացնելու լիազորության շրջանակից նախատեսված բացառությունների թվում ուղղակիորեն նշված չէ Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի ՄԻՊ հաստատության անկախությունը, այնուամենայնիվ, երաշխավորվում է սահմանադրական և քրեական օրենսդրության միջոցով։ Մասնավորապես, ՀՀ օրենսդրությունը ամրագրում է Պաշտպանի անկախության, գործունեությանը միջամտության անթույլատրելիության, գործառութային անձեռնմխելիության, ՄԻՊ հաստատության տարածքի և նամակագրության անձեռնմխելիության, Պաշտպանից բացատրություններ պահանջելու կամ վերջինիս հարցաքննելու անթույլատրելիության, Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների և այլ հաղորդումների խորհրդապահության, ինչպես նաև Պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության երաշխիքները։

 

Միջազգային կառույցն ընդգծել է, որ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների վերաբերյալ միջազգային չափանիշները պահանջում են, որպեսզի այդ հաստատությունները կարողանան գործել քաղաքական միջամտությունից անկախ, հնարավորություն ունենան ազատորեն քննարկելու իրենց իրավասությանը վերաբերող ցանկացած հարց, իսկ հաստատության անդամներն ու աշխատակիցները պաշտպանված լինեն հաստատության անկախ գործունեությանը միջամտելու ցանկացած փորձից։

 

Ավելին, պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՄԻՊ հաստատությունները ցանկացած տեսակի սպառնալիքներից պաշտպանելու նպատակով, ինչը ենթադրում է նաև, որ ՄԻՊ հաստատությունների կողմից իրենց լիազորությունների իրականացման ընթացքում հավաքագրված խորհրդապահական տեղեկատվությունը պետք է ունենա արտոնյալ պաշտպանության կարգավիճակ և անհարկի կերպով չհրապարակվի։

 

Նշվածի լույսի ներքո Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել առ այն, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ ԿԿՀ-ին քննություն իրականացնելու լիազորություններ վերապահող օրենսդրական դրույթները հակասում են ներպետական, տարածաշրջանային և միջազգային չափանիշներին և սպառնում են թուլացնել հաստատության՝ որպես ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին լիարժեք համապատասխանող անկախ կառույցի միջազգային ճանաչումը։

 

Հաղորդագրությամբ ընդգծվել է, որ Պաշտպանի գործունեությունը արտաքին վերահսկողության ենթարկելը անհամատեղելի է հաստատության աշխատանքի խորհրդապահական բնույթի հետ, իսկ ՄԻՊ հաստատության անկախությունը՝ անհատների կողմից խորհրդապահական եղանակով Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքի երաշխավորման անքակտելի տարր է։

 

Նշվածի լույսի ներքո՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին և մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ուղղությամբ նրա աշխատանքին՝ կոչ անելով Հայաստանի պետական իշխանություններին քայլեր ձեռնարկել՝ հստակեցնելու Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախության իրավական երաշխիքները՝ ԿԿՀ օրենքի դիտանկյունից, և այդպիսով պահպանելու մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախությանն առնչվող միջազգային չափանիշները։

 

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի ամբողջական հաղորդագրության ոչ պաշտոնական թարգմանությունը հասանելի է այստեղ:


«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են


Տեսանյութեր


«Թուրքական ավիաուղիներ»-ի Ստամբուլ-Կատմանդու չվերթ իրականացնող «Airbus A330» ինքնաթիռի անվադողերը բռնկվել են Կատմանդուում վայրէջքից հետո, հայտնում է Reuters-ը: Բոլոր 277 ուղևորներն ու անձնակազմի 11 անդամներն անվտանգ տարհանվել են, տուժածներ չկան։

Նեպալի իշխանությունների տվյալներով՝ հրդեհն արագ մարվել է, իսկ օդանավակայանը դեպքից հետո մոտ մեկ ժամ դադարեցրել է աշխատանքը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը կարող էր առաջանալ հիդրավլիկ համակարգի տեխնիկական անսարքության հետևանքով։



«Հայրենիքս աչքիս առաջ փոքրանում է». թոշակառուն՝ Նիկոլ Փաշինյանին

«Հայրենիքս աչքիս առաջ փոքրանում է». թոշակառուն՝ Նիկոլ Փաշինյանին

Մետրոյում, մոտենալով ուղևորներից մեկին, Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է անտրամադիր: Տղամարդն ասաց՝ «ինչի՞ց լավ լինի»: «Օրինակ, թոշակները բարձրացել են, մանկապարտեզներ, դպրոցներ են կառուցվում, խաղաղություն է»,- թվեց Փաշինյանը: Ի պատասխան՝ թոշակառուն նշեց. «Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի, հա՞: Աչքիս առաջ փոքրանում ա»: Փաշինյանն ասաց՝ չի փոքրանում. «ՀՀ-ն ինչքան եղել է իր՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, էդքան էլ կա ու սահմանազատման արդյունքում, բոլոր էն հատվածները, որոնց հետ կապված խնդիր կա, կլուծվեն»:

Հայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ


Մայիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը։

Ստորև ներկայացված է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ամբողջական ելույթը։

«Ձերդ գերազանցություններ,
Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ հյուրեր,
Սիրելի՛ քաղաքացիներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրոպայի օրվա կապակցությամբ կազմակերպված այս միջոցառմանը։

Եվրոպայի օրը խաղաղության, միասնության, համերաշխության և ընդհանուր արժեքների տոնն է։ Այն հիշեցում է, որ Եվրոպան միայն աշխարհագրական տարածք չէ. այն առաջին հերթին արժեքների և սկզբունքների շուրջ ձևավորված համայնք է, որտեղ մարդու արժանապատվությունը, ժողովրդավարությունը, ազատությունն ու համագործակցությունը հանդիսանում են համատեղ ապագայի հիմք։

Խորհրդանշական է, որ այս տարի Եվրոպայի օրը Հայաստանում նշվում է «Հայաստան-ԵՄ. ավելի մոտ, քան երբևէ» խորագրի ներքո։ Եվ իսկապես, այսօր Հայաստանը և Եվրոպական միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ՝ թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ տնտեսական համագործակցության, և թե՛ մարդկանց միջև ձևավորվող և առավել զարգացող կապերի առումով։

Այս տարվա տոնակատարությունը Հայաստանի համար ունի առանձնահատուկ խորհուրդ, քանի որ տեղի է ունենում Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից և Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր անց։ Այդ օրերին Երևանը դարձավ Եվրոպական քաղաքական երկխոսության կարևոր կենտրոն՝ ի ցույց դնելով Հայաստանի աճող դերակատարությունը որպես երկխոսության և գործընկերության վստահելի հարթակ։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը վերահաստատեց խաղաղության, համագործակցության և համերաշխության շուրջ ձևավորված ընդհանուր տեսլականը։ Իսկ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը նշանավորեց մեր հարաբերությունների պատմության կարևոր հանգրվաններից մեկը՝ արտացոլելով գործընկերության աննախադեպ խորությունը և ապագային միտված համատեղ օրակարգը։

Այսօր Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում խաղաղության և փոխկապակցվածության իր տեսլականը։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն, ինչպես նաև «ԹՐԻՓՓ» ծրագիրը միտված են տարածաշրջանում նոր հնարավորությունների ստեղծմանը՝ տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման միջոցով։ Ուրախալի է, որ այս ուղղությամբ ևս նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման համար, ինչի վկայությունն է ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված փոխկապակցվածության գործընկերության վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Կարևոր առաջընթաց է արձանագրվել նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում։ Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված առաջին գնահատման զեկույցը վերահաստատեց Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների լրջությունն ու քաղաքական հանձնառությունը։ Այն, որ գնահատումն իրականացվել է աննախադեպ կարճ ժամկետում, խոսում է թե՛ ընթացող բարեփոխումների ինտենսիվության, թե՛ արդեն իսկ ձեռք բերված շոշափելի արդյունքների մասին։

Թերևս, Հայաստան-ԵՄ հարաբերությունների կարևորագույն հիմքը մարդիկ են։ Կրթության, մշակույթի, երիտասարդական փոխանակումների, գիտության, նորարարության և գործարարության ոլորտներում ձևավորվող կապերը մեր գործընկերությունը դարձնում են իրական, շոշափելի և մարդկանց առօրյայում զգալի։

Հայաստանի և հայ ժողովրդի համար Եվրոպական միությունը լոկ գործընկեր չէ։ Այն նաև խաղաղության, ժողովրդավարության, համագործակցության և հնարավորությունների տարածք է։

Սիրելի՛ ներկաներ,

Այսօր, երբ աշխարհը շարունակում է բախվել բազմաթիվ մարտահրավերների, առավել կարևոր է պահպանել այն արժեքներն ու սկզբունքները, որոնք միավորում են մեզ։ Համոզված եմ, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունը շարունակելու է զարգանալ՝ նպաստելով խաղաղության, կայունության և բարօրության ամրապնդմանը թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Եվրոպայի օրվա կապակցությամբ:

Շնորհակալություն»։




Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ․ Sputnik Արմենիա

Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ․ Sputnik Արմենիա

Նեթանյահուն ցանկանում է առաջիկա տարիներին հրաժարվել ԱՄՆ ռազմական աջակցությունից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս ունի, որ Իսրայելը հաջորդ 10 տարիների ընթացքում կկարողանա հրաժարվել ԱՄՆ ռազմական աջակցությունից, քանի որ երկիրը ձգտում է ամրապնդել կապերը Պարսից ծոցի երկրների հետ․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Նեթանյահուին։

«Ցանկանում եմ զրոյի հասցնել ամերիկյան ֆինանսական աջակցությունը՝ մեր ունեցած ռազմական համագործակցության ֆինանսական բաղադրիչը», – ասել է Նեթանյահուն CBS News-ի «60 րոպե» հաղորդման եթերում։

Նա նշել է, որ Իսրայելն ԱՄՆ-ից տարեկան ստանում է մոտ 3.8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։

ԱՄՆ-ն համաձայնել է 2018-2028 թվականներին Իսրայելին տրամադրել ընդհանուր առմամբ 38 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Նեթանյահուն, սակայն, նշել է, որ ԱՄՆ-Իսրայել ֆինանսական հարաբերությունների վերագործարկման համար ճիշտ ժամանակն է։

«Չեմ ցանկանում սպասել հաջորդ Կոնգրեսին․ ցանկանում եմ հիմա սկսել»,- ասել է նա։

Իրանը «խաղեր էր խաղում», բայց․․․ Թրամփը սպառնում է

Իրանը «խաղեր էր խաղում» ԱՄՆ-ի և մնացած աշխարհի հետ Իսլամական հեղափոխությունից ի վեր՝ ձգձգելով կարևոր հարցերի վերաբերյալ բանաձևերը, բայց դա այլևս այդպես չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում։

«47 տարի շարունակ իրանցիները մեզ քթից բռնել են, սպասեցնելով, մեր ժողովրդին սպանելով ճանապարհեզրային ռումբերով, ճնշելով բողոքի ցույցերը և վերջերս սպանելով 42,000 անմեղ, անզեն ցուցարարների՝ այդ ամենը միաժամանակ ծիծաղելով մեր այժմ արդեն ԿՐԿԻՆ ՄԵԾ երկրի վրա։ Հիմա նրանք այլևս չեն ծիծաղի», – գրել է նա։

Ըստ Թրամփի, Իրանը «հարվածել է ջեքփոթին», երբ Բարաք Օբաման ընտրվեց ԱՄՆ նախագահ՝ շնորհիվ իր գործողությունների, որոնց արդյունքում Թեհրանի հետ կնքվեց պատժամիջոցների մեղմացման համաձայնագիր. «Նա (Օբաման) ոչ միայն բարի էր նրանց նկատմամբ, այլև հիանալի էր. նա, ըստ էության, անցավ նրանց կողմը՝ լքելով Իսրայելը և նրանց մյուս բոլոր դաշնակիցներին և Իրանին տալով կյանքի նոր, հզոր սկիզբ»։

«Որպես «առաջնորդ», նա (Օբաման) աղետ էր, բայց նույնիսկ նա այնքան վատը չէ, որքան քնկոտ Ջո Բայդենը», – պնդում է Թրամփը։

Արարատում «Opel»-ը բախվել է հողաթմբերին, ապա գազատար խողովակի հենասյուներին․ կա վիրավոր

Արարատում «Opel»-ը բախվել է հողաթմբերին, ապա գազատար խողովակի հենասյուներին․ կա վիրավոր