Հին ու նոր անուններ, խոստումներ. 19 ուժի քարոզարշավի մեկնարկը տրված է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հին ու նոր անուններ, խոստումներ. 19 ուժի քարոզարշավի մեկնարկը տրված է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ կատարվել է…

Ղարաբաղի հարցը լուծված և փակված էր 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի տրամաբանությամբ․ Փաշինյանը կրկին արդարացել է

Նիկոլ Փաշինյանն այսօր Գորիսում իր ելույթում նորից խոսել է Արցախի կորստի մասին ու հայտարարել, թե Արցախը իրենք չեն հանձնել, այլ ստիպված են եղել նման որոշում կայացնել, քանի որ ամեն ինչ արդեն որոշված էր։

«Սա ծանր որոշում է եղել ինձ համար, այդ թվում անձնական առումով, որովհետև ես սկսել եմ քաղաքականությամբ զբաղվել Ղարաբաղյան շարժման բերումով։ Ղարաբաղյան շարժումն է ինձ բերել քաղաքականություն, բայց ես հասկացել եմ, որ մենք թակարդի մեջ ենք։ Երբ ծանոթացել եմ բանակցային թղթերին, հասկացել եմ, որ Ղարաբաղի հարցը լուծված և փակված է 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի տրամաբանությամբ»,–հայտարարել է Փաշինյանը։

Փաշինյանը հայտարարել է, թե Սյունիքի հետ կապված որևէ անվտանգային հարց չկա, բոլոր հարցերը լուծված են։

«Սյունիքի վերաբերյալ միակ հարցն այն է՝ կհասցնե՞ք այնքան հյուրանոցներ կառուցել, որպեսզի այդքան զբոսաշրջիկներ ընդունեք։ Հեսա ճանապարհներն են բացվելու, TRIPP նախագիծն է գործելու, հասցնելու՞ է Սյունիքը էդքան բարեկեցությունից իր բաժինը ստանա։ Սյունիքի հետ ուրիշ որևէ հարց չկա։ Սյունիքի հետ կապված մի հարց էլ կա, որը բայց արդեն լուծված է։ Մենք գիտենք, որ կա տարածքների խնդիր։ Մենք ասում ենք, որ ՀՀ 200 կմ քառակուսի տարածք։ Էս վերջերս լսեցի, որ ընդդիմությունն ասում է, թե այդ տարածքները մեր ժամանակ են օկուպացվել, ո՛չ, այդ 200 կմ–ի մեջ մտնում է Արծվաշենը, Տավուշի հատվածները, որոնք 1990-ականներից այդ կարգավիճակում են։ Բայց ես այդ հարցն էլ եմ համարում լուծված, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում գրված է, որ սահմանազատման հիմքում ընկած է Ալմա–Աթիի հնռչակագիրը, ինչը նշանակում է, որ ՀՀ տարածքը նույնական է խորհրդային Հայաստանի տարածքին։ Էս քարտեզը դրա մասին և դրա համար է»,–ասել է Փաշինյանը՝ ցույց տալով կրծքին փակցրած՝ իր պատկերացրած Հայաստանի քարտեզը։

Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

Վերջին օրերին Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները հոդվածներ են հրապարակում 2019 թվականից երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ալի Ասադովին պատկանող բիզնես-կայսրության վերաբերյալ։ Կայքերից մեկի հրապարակած «Ալի Ասադովի բիզնես և շինարարական կայսրությունը» հոդվածի համաձայն՝ երկրի վարչապետին է պատկանում Բաքվի տարբեր շրջաններում գտնվող 7 շենք, 5 ռեստորան և 1 հյուրանոց։

Ըստ հոդվածագրի՝ նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնյաներից պահանջում է պրոֆեսիոնալիզմ, համեստություն, քաղաքավարի վարքագիծ, օրենքի պահպանում։ Պաշտոնյաները չպետք է կաշառք վերցնեն, չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները՝ անձնական շահի համար: Հոդվածում, սակայն, Ասադովն Ալիևի այս հրահանգներին չհետևող պաշտոնյայի օրինակ է ներկայացված:

Ըստ «Qafqazinfo»-ի՝ նույնիսկ երբ Ասադովը նախագահի աշխատակազմում էր, նրա անունը շրջանառվում էր բիզնես գործունեությանը վերաբերող հարցերում։

«Բաքվի ամենահայտնի ու թանկ գնահատվող վայրերից մեկում՝ Դրոշի հրապարակի դիմաց, գտնվում է «Manqal» ռեստորանը, որը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է Ալի Ասադովին։ Իր մասշտաբով ու շքեղությամբ այն չի կարող ուշադրություն չգրավել»,-ասված է հոդվածում։ Ռեստորանի մոտակայքում է գտնվում «Beer Hall» ռեստորանը։ Նշվում է, որ երկու կառույցների արժեքը հասնում է միլիոնների։

«Manqal» անունով մեկ այլ ռեստորան էլ գործում է Զագուլբա բնակավայրում։

Ասադովին պատկանող բիզնեսներից «Narşərab» ռեստորանային համալիրը գտնվում է Բիբի-Հեյբաթ բնակավայրում, իսկ համալիրին կից՝ «Sapphire» հյուրանոցն է։ Ադրբեջանի վարչապետին է պատկանում նաև Բաիլում գործող «Ocaqbaşı» ռեստորանը։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ «վարչապետի աշխատավարձը բավարար չէր լինի այս ամբողջ անշարժ գույքը ձեռք բերելու համար»։

Ալի Ասադովի անվան հետ կապված անշարժ գույքի ցանկը չի սահմանափակվում վերը թվարկածներով․ դրանում ներառված են նաև՝ Սաբայիլի շրջանում չորսհարկանի գրասենյակային շենք, ոչ բնակելի շենք Խաթայի շրջանում, բնակելի տներ Յասամալիի, Սաբայիլի շրջաններում, բնակելի համալիր Սաբունչիի շրջանում, երեք բազմահարկ շինություններ Բաիլում և այլն։

Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցն Ասադովին մեղադրում է նաև «արտահոսքերի» կազմակերման մեջ։ «Ալի Ասադովն իր «սիրելի» լրագրողների միջոցով հանրային դաշտ է բերում նախարարների կաբինետի փակ նիստերում քննարկվող հարցերը՝ փորձելով ինչ-որ մեկին մեղադրել։ Բարձրաստիճան պաշտոնյան, ըստ երևույթին, չի գիտակցում, որ Ադրբեջանը փոքր երկիր է, և դժվար չէ պարզել, թե ով ինչ է շնչում, և ով ում հետ է շփվում»,- գրում է հոդվածագիրը։

Առհասարակ՝ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները չեն համարձակվում պատրաստել և հրապարակել նման բովանդակության նյութեր` առանց «վերևից եկող» հրահանգների: Ասադովի մասին նման հոդված հրապարակելն, առանց իշխանությունների համաձայնության կամ առնվազն լուռ հաստատման, թվում է՝ անհավանական է:

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում իշխանամետ, վերահսկվող լրատվամիջոցները հրապարակում են հոդվածներ պաշտոնյաների կոռուպցիոն գործողությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ՝ նման նյութերը սովորաբար հրապարակվել են պաշտոնյաների պաշտոնանկություններից հետո: Ասադովն, ի դեպ, դեռ չի հեռացվել ու շարունակում է պաշտոնավարել:

Այդ դեպքում ո՞րն է նման հոդվածի հրապարակման նպատակը:

Ըստ փորձագետների՝ մամուլում տարածված նման հրապարակումները նպատակ ունեն վարչապետին «սպառնալ» կամ «պատժել»։ Միևնույն ժամանակ փորձ է արվում ընդգծել և հասարակական կարծիքում ներդնել «Իլհամ Ալիևը լավն է, շրջապատը՝ վատը» թեզը։

Կասպիական հետազոտությունների և վերլուծության կենտրոնի տնօրեն Էլման Ֆաթթահը կարծում է, որ կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցներում վարչապետի մասին նման հոդվածների հրապարակումը կարող էր թույլատրվել միայն նախագահի վարչակազմի կողմից, սակայն ճիշտ չէ ակնկալել, որ նա անմիջապես կհեռացվի պաշտոնից։

«Երբեմն նման տեղեկատվության արտահոսքերը պարզապես հսկողության շրջանակներում փոխանցվող հաղորդագրություններ են և կարող են չհանգեցնել կոնկրետ քայլերի: Սակայն, եթե նման տեղեկատվության հոսքը շարունակական է, դա կարող է հանգեցնել դիրքորոշման փոփոխության կամ ազդեցության ոլորտի սահմանափակման: Հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք բացահայտումները շարունակական կլինեն, թե՞ ժամանակավոր»,-ասել Էլման Ֆաթթահը:

Քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլին, որը նախագահ Հեյդար Ալիևի նախկին խորհրդականն էր, ընդգծել է, որ նման տեղեկությունների տարածումը վկայում է այդ պաշտոնյային «հարվածելու» նախապատրաստության մասին։ «Նման պրակտիկա կար Հեյդար Ալիևի օրոք։ Մարդուն աշխատանքից ազատելիս նախ ձևավորվում էր նրան մերկացնող հասարակական կարծիք, ապա քննարկվում էր նրա գործը․ այս անգամ իրականացվում է ավելի լայնածավալ հակաքարոզչական գործողություն»,-հավելել է նախկին խորհրդականը։

Նախկին դեսպան Արիֆ Մամեդովը նույնպես կարծում է, որ այս ամենն Ասադովին պաշտոնից հեռացնելու ազդանշան է։ «Ընդհանուր առմամբ Ադրբեջանում արդեն իսկ կա նման ավանդույթ. նախքան որևէ մեկին «հարվածելը», նրա ունեցվածքը և նրա դեմ հոդվածները հրապարակվում են կառավարական լրատվամիջոցներում։ Այստեղ բոլորը հասկանում են, որ Ալի Ասադովի գիրքը փակ է»,-ասել է Մամեդովը։

Նրա խոսքով սա կարող է կապված լինել անվերահսկելի բիզնես գործունեության հետ։ «Ադրբեջանում յուրաքանչյուր պաշտոնյա ունի հարստացման որոշակի սահմանաչափ և եթե սահմանաչափը գերազանցում ես, այդ ունեցվածքը կարող է հետ վերցվել կամ վնասի փոխհատուցում պահանջվել։ Կարևոր է, որ իշխանությունները չանցնեն «կարմիր գծերը»»,-հավելել է նախկին դեսպանը։

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Ֆուադ Գահրամանլին էլ հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ Իլհամ Ալիևը չի ազատում Ալի Ասադովին։ Չնայած այն հանգամանքին, որ կառավարական լրատվամիջոցները հրապարակել են հոդվածներ Ալի Ասադովի կոռուպցիոն փաստերի մասին, նա շարունակում է մնալ իր պաշտոնում։ Ըստ գործչի՝ կոռուպցիան արդեն օրինականացվել է երկրի ամենաբարձր մակարդակով։

«Անցյալ անգամ գրել էինք, որ եթե Ալի Ասադովը մնա իր պաշտոնում այս հոդվածներից հետո, դա կնշանակի, որ Իլհամ Ալիևը բացահայտ ընդունել է իր կառավարությունում կոռուպցիայի իրողությունը։ Այդպիսով՝ նա ևս մեկ անգամ ուղերձ է հղել հասարակությանը, որ դուք նույնպես պետք է հաշտվեք այս իրավիճակի հետ։ Ակնհայտ է նաև, որ այս երկրում ոչ թե օրենքներն ու իրավական համակարգն են որոշում, թե ով է հանցագործություն կատարել, այլ ինքը՝ Իլհամ Ալիևը»,-նշել է Գահրամանլին։

Այնուամենայիվ՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական իշխանական լրատվական դաշտում Ասադովի շուրջ օղակը սեղմվում է, չեն բացառվում առաջիկայում նրա անձի շուրջ նոր բացահայտումները, անգամ՝ պաշտոնանկությունը։ Իշխանամետ լրատվամիջոցներում տարածվող նյութերն արտացոլում են Ադրբեջանի իշխող վերնախավի ներսում քաղաքական պայքարը, որն այս դեպքում ուղղված է Ասադովի դեմ։ Այս իրավիճակը փաստում է, որ երկրում կոռուպցիայի դեմ պայքարն ունի ընտրովի և քաղաքականացված բնույթ, իսկ որոշումները պայմանավորված են ոչ թե օրենքով, այլ՝ իշխանության ներսում ուժերի հարաբերակցությամբ։

«Բաքուն համակերպվելու է ԼՂ կարգավիճակի միջազգային լեգիտիմության դեֆորմացիայի հետ»․ Արա Պողոսյան

«Բաքուն համակերպվելու է ԼՂ կարգավիճակի միջազգային լեգիտիմության դեֆորմացիայի հետ»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գալու է մի պահ, երբ Բաքուն էլ չի հասցնելու աջ ու ձախ բողոքի նոտաներ հղել:
     Գալու է մի պահ, երբ Բաքուն համակերպվելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միջազգային լեգիտիմության դեֆորմացիայի հետ:
     Դա օբյեկտիվ է, հաշվի առնելով աշխարհում շահերի, ազդեցության գոտիների, լոգիստիկ անցումների համար անհաշտ պայքարը:
     Գալու է մի պահ, երբ Ադրբեջանն ինքն է ձգտելու լեզու գտնել արցախցիների հետ, ու ողջամիտ կասկած ունեմ, որ նաև հենց այդ նպատակով են Բաքվում որպես պատանդ պահվում Արցախի նախկին ռազմա-քաղաքական ղեկավարները:
     Երբ այդ պահը գա, առաջ կգա նոր տեսություն, որը շախմատային լեզվով կարելի է ասել` «Ցուգցվանգ» (գերմ.՝ Zugzwang, ցուգ՝ քայլ, ցվանգ՝ հարկադրված), որը այնպիսի դիրքն է շախմատում, որտեղ կողմերից մեկը օգտակար քայլ չունի, և ցանկացած քայլ հանգեցնելու է մատի, կամ առավել վատթարացնելու է իրավիճակը։
     Ինչպես վարպետ Սուն Ցզին կասեր. «Խաղաղությունն ու պատերազմը նույն մեդալի երկու դեմքն են, և նրանք միշտ փոխարինում են միմյանց»

«Բաքուն համակերպվելու է ԼՂ կարգավիճակի միջազգային լեգիտիմության դեֆորմացիայի հետ»․ Արա Պողոսյան

«Բաքուն համակերպվելու է ԼՂ կարգավիճակի միջազգային լեգիտիմության դեֆորմացիայի հետ»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գալու է մի պահ, երբ Բաքուն էլ չի հասցնելու աջ ու ձախ բողոքի նոտաներ հղել:
     Գալու է մի պահ, երբ Բաքուն համակերպվելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միջազգային լեգիտիմության դեֆորմացիայի հետ:
     Դա օբյեկտիվ է, հաշվի առնելով աշխարհում շահերի, ազդեցության գոտիների, լոգիստիկ անցումների համար անհաշտ պայքարը:
     Գալու է մի պահ, երբ Ադրբեջանն ինքն է ձգտելու լեզու գտնել արցախցիների հետ, ու ողջամիտ կասկած ունեմ, որ նաև հենց այդ նպատակով են Բաքվում որպես պատանդ պահվում Արցախի նախկին ռազմա-քաղաքական ղեկավարները:
     Երբ այդ պահը գա, առաջ կգա նոր տեսություն, որը շախմատային լեզվով կարելի է ասել` «Ցուգցվանգ» (գերմ.՝ Zugzwang, ցուգ՝ քայլ, ցվանգ՝ հարկադրված), որը այնպիսի դիրքն է շախմատում, որտեղ կողմերից մեկը օգտակար քայլ չունի, և ցանկացած քայլ հանգեցնելու է մատի, կամ առավել վատթարացնելու է իրավիճակը։
     Ինչպես վարպետ Սուն Ցզին կասեր. «Խաղաղությունն ու պատերազմը նույն մեդալի երկու դեմքն են, և նրանք միշտ փոխարինում են միմյանց»

«Մենք տասն անգամ ավելին կստանայինք մեր ժողովրդի համար Սպիտակ տանը». «Լուսավոր Հայաստան»

Արևմտյան ինստիտուտների խոր իմացության վրա հիմնված պրոֆեսիոնալ դիվանագիտությունն ի վիճակի է Հայաստանի համար ապահովել շատ ավելի շահավետ պայմաններ, քան նրանք, որոնք առաջարկում է ներկայիս ղեկավարությունը, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով արևմտյան հարթակներում անցկացվող բանակցությունների ընթացքը։ Նա ընդգծել է, որ «միջազգային իրավունքի լեզվի» իմացությունը պարզապես ձևականություն չէ, այլ անվտանգության առանցքային գործիք, որն այժմ օգտագործվում է ծայրահեղ անարդյունավետ կերպով։

Մարուքյանը որպես օրինակ բերել է Վաշինգտոնյան համաձայնությունները՝ կառավարությանը մեղադրելով քաղաքացիներին միտումնավոր խաբելու մեջ։ «Նրանք փորձում էին ցանկալին մատուցել իրականի փոխարեն՝ պաշտոնական հաշվետվություններից հեռացնելով անգամ եզրույթները, որպեսզի թաքցնեն իրերի իրական վիճակը։ Եթե մարդիկ սեփական ժողովրդի համար կեղծում են ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, ինչպե՞ս կարելի է նրանց հավատալ որևէ այլ հարցում»,- հարց է հնչեցրել քաղաքական գործիչը։ Նա նշել է, որ իր թիմը, ունենալով աշխարհի առաջատար բուհերի (Հարվարդ, Սթենֆորդ, Մինեսոտա) կրթություն, ներսից է հասկանում Վաշինգտոնի աշխատանքի տրամաբանությունը։ «Եթե մենք հայտնվեինք Օվալաձև աշխատասենյակում կամ Բրյուսելում, մենք Հայաստանի համար տասն անգամ ավելի շատ արտոնություններ և երաշխիքներ կստանայինք, քան նրանք, ովքեր այսօր թղթեր են ստորագրում»,- ընդգծել է նա։

Կուսակցության առաջնորդն անդրադարձել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի դերին և զարգացման երկարաժամկետ ռազմավարություններին։ Նա նշել է, որ «Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որն ունի ուղղակի ազդեցության լծակներ Եվրախորհրդարանում ALDE կուսակցության միջոցով։ «Մենք պարզապես խոսքով «արևմտամետ» ուժ չենք։ Մենք ունենք Եվրոպայի երրորդ խոշորագույն խմբակցության ռեսուրսները, որոնք օգտագործել ենք երկրի համար՝ նույնիսկ չլինելով խորհրդարանում։ Մեր նպատակն է Հայաստանը վերածել եվրոպական մոդելի լիարժեք ազգային պետության, որտեղ արտաքին քաղաքականությունը ծառայում է քաղաքացիների շահերին, այլ ոչ թե դառնում նրանց վախեցնելու գործիք»,- ամփոփել է Մարուքյանը։

Ալիևի մարզպետին ծնկի ենք բերելու հայ ժողովրդի առջև

«Ալիևի մարզպետը հանձնեց մեր հողերը, Ալիևի մարզպետը ութ տարի կերակրեց մեր ժողովրդին իր ստերով, Ալիևի մարզպետը խայտառակեց մեր երկիրը ամբողջ աշխարհի առջև, և միայն մեր ուժը կարող է Ալիևի մարզպետին ծնկի բերել հայ ժողովրդի առջև»,- այս մասին քիչ առաջ իր տան դիմաց հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ, հիշեցնենք, ամփոփել են քարոզարշավի առաջին օրը, որից հետո քայլերթով շարժվել են դեպի Սամվել Կարապետյանի առանձնատուն:

Որքան արժե 1 կգ տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ

Հայաստանում 1 կգ տավարի մսի միջին գինը կազմում է 12,30 դոլար։ Դրա մասին են վկայում Numbeo միջազգային հետազոտական կազմակերպության տվյալները։

Վրաստանում 1 կգ տավարի մսի միջին գինը 10,03 դոլար է, Թուրքիայում՝ 19,97 դոլար, Ռուսաստանում՝ 10,98 դոլար, Ադրբեջանում՝ 10,53 դոլար։