«Չինաստանում պաշտպանության նախկին նախարարներին պայմանական մահապատժի են դատապարտել՝ կոռուպցիայի համար»․ #Xinhua

«Չինաստանում պաշտպանության նախկին նախարարներին պայմանական մահապատժի են դատապարտել՝ կոռուպցիայի համար»․ #Xinhua

Չինաստանի պաշտպանության նախկին նախարարներ Վեյ Ֆենհեն և Լի Շանֆուն դատապարտվել են մահապատժի՝ երկու տարվա հետաձգմամբ, հայտնում է Xinhua-ն։ Չինաստանի ռազմական դատարանի որոշմամբ՝ Ֆենհեն մեղավոր է ճանաչվել կաշառք ստանալու, իսկ Շանֆուն՝ կաշառք ստանալու և տալու մեջ։

«Երկամյա պայմանական պատժի ժամկետը լրանալուց հետո, օրենքով սահմանված կարգով, պատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ, և նրանք կդատապարտվեն ցմահ ազատազրկման՝ առանց պատժի մեղմացման կամ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նախկին նախարարները ցմահ զրկվել են քաղաքական իրավունքներից՝ պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, ընտրելու իրավունքից, ինչպես նաև քաղաքական գործունեությանը մասնակցելու իրավունքից։ Բացի այդ, նրանց ամբողջ ունեցվածքը ենթակա է բռնագրավման։

Չինաստանում մահապատժի հետաձգումը յուրահատուկ իրավական միջոց է, այն անմիջապես իրականացվող մահապատժի այլընտրանք է և դատապարտյալին տրամադրում է յուրատեսակ «փորձաշրջան»՝ երկու տարի ժամկետով։ Հետաձգման ժամկետի ավարտից հետո դատավճիռը փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, իսկ հատուկ արժանիքների առկայության դեպքում պատիժը կարող է կրճատվել մինչև 25 տարվա ազատազրկման։

Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Մեդ Փիար Պանացեա» ՍՊԸ-ին (Երևան, Արին Բերդի փողոց) պատկանող կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից:

ՍԱՏՄ–ից NEWS.am–ին հայտնում են, որ լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կարկանդակ պանրով և խոզապուխտով», «Կաթնաշոռ Lactoland 5%» և «Թթվասեր առանց լակտոզա 15%» արտադրատեսակների նմուշները «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով, չեն համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին. արտադրվել է վտանգավոր սննդամթերք:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների այս արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ Lactoland 5%», «Թթվասեր առանց լակտոզա 15%» և «Կարկանդակ պանրով և խոզապուխտով» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: 

Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը

Յունիբանկի աջակցությամբ Երևանում անցկացվեց FINTECH360 միջազգային համաժողովը, որը համախմբեց շուրջ 500 մասնակից ավելի քան 30 երկրներից՝ ներառյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրի…

Շաբաթ օրվանից Իրանի Թեհրան նահանգի բոլոր պետական հիմնարկները կվերսկսեն լիարժեք աշխատանքը

Շաբաթ օրվանից Իրանի Թեհրան նահանգի բոլոր նախարարությունները, պետական կազմակերպություններն ու գործադիր մարմինները կանցնեն լիարժեք աշխատանքային ռեժիմի։ Այս մասին, ըստ Mehr գործակալության, հայտարարել է Թեհրանի նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդիանը։

«Դպրոցներն ու բուհերը նույնպես կվերադառնան բնականոն աշխատանքին՝ կրթության, գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարությունների սահմանած կարգով», — հավելել է Մոթամեդիանը:

Վեդիի միջադեպի վերաբերյալ Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունը սարսափեցնում է․ Էլինար Վարդանյան

Վեդիում տեղի ունեցած միջադեպը սարսափելի է, և էլ ավելի սարսափելի էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարությունը, թե նման դեպքեր լինում են նաև Գեղարքունիքում, Շիրակում և այլ վայրերում։ Նա այնպես է ներկայանում, կարծես անչափահասների բռնաբարությունը նորմալ երևույթ է։ Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը։

Նրա խոսքով՝ նման սարսափելի դեպքերի նկատմամբ իրավապահների անպատասխանատու վերաբերմունքը ստեղծում է նմանատիպ միջադեպերի կրկնվելու հավանականություն։

Նա հավելել է, որ եթե հասարակական ճնշումը չլիներ, ամեն ինչ կարվեր, որպեսզի այս դեպքի մասին ոչինչ չխոսվեր և քննություն չիրականացվեր։

«Տվյալ դեպքում հանրային ճնշումը ձևավորել է արդարության սպասում։ Մենք դեռ չգիտենք, թե ինչպես են ընթանալու նախաքննությունն ու դատավարությունը։ Դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությունը մեզ հիմք է տալիս կասկածի տակ դնել քննության օբյեկտիվությունը», — նշել է Վարդանյանը:

Նա հավելել է, որ ձևավորվել է մի համակարգ, որի պայմաններում ցանկացած մարդ ցանկացած իրավիճակում կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին։

«Վարորդական իրավունքից զրկված բոլոր մարդիկ դիտարկվում են որպես պոտենցիալ հանցագործներ։ Այս ոլորտում գործող մեխանիզմները պետք է փոխվեն։ Մյուս խնդիրն այն կալանքն է, որն այսօր դարձել է պատժի միջոց։ Բավարար հիմքերի բացակայության դեպքում կալանավորում են ընդդիմադիրներին և նույնիսկ հոգևորականներին, իսկ միևնույն ժամանակ Վեդիում երկու անասուն մարդ կատարում են սարսափելի հանցագործություն և երկու ամիս ազատ շրջում են։ Սա ստեղծում է անարդարության մթնոլորտ», — հայտարարել է Վարդանյանը։

Նա նշել է, որ երբ ամբողջ համակարգը զբաղված է քաղաքական գործերի քննությամբ, ընդդիմադիրների դեմ գործեր հարուցելով, մարդկանց կալանավորելով, այդ համակարգի ներկայացուցիչների ռեսուրսը սպառվում է և կորում է այլ գործերով վերականգնողական գործողություններ իրականացնելու ցանկությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վեդիում 58 և 65 տարեկան երկու տղամարդիկ բռնի սեռական գործողություններ են կատարել անչափահասների նկատմամբ։ Քրեական գործ է հարուցվել։

Shell-ը հայտարարել է 6,92 միլիարդ դոլարի ռեկորդային շահույթի մասին

Shell ընկերությունը հայտարարել է ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների շահույթի՝ սպասվածից ավելի բարձր աճի մասին, ինչը պայմանավորված է Իրանում պատերազմի հետևանքով նավթի գների կտրուկ բարձրացմամբ, հայտնում է Reuters-ը:

Նավթային հսկան տեղեկացրել է 6,92 միլիարդ ԱՄՆ դոլարի հիմնական շահույթի մասին, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ երեք ամիսների ցուցանիշը և 24%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ:

Վերլուծաբանների մեծ մասը կանխատեսում էր, որ նավթային հսկան կհայտնի 6,36 միլիարդ ԱՄՆ դոլարի շահույթի մասին։ Ընկերությունը հայտնել է, որ հում նավթի գների թռիչքաձև աճը նպաստել է նավթի առևտրի ոլորտում իր բիզնեսի ընդլայնմանը, իսկ քիմիական նյութերի և արտադրանքի ստորաբաժանման հասույթն աճել է ավելի քան չորս անգամ՝ նախորդ տարվա 449 միլիոն դոլարից հասնելով 1,93 միլիարդ դոլարի։

Ընկերությունների խումբը հայտարարել է բաժնետերերի համար բաժնետոմսերի եկամտաբերության բարձրացման, առաջիկա երեք ամիսների ընթացքում ևս երեք միլիարդ դոլարի բաժնետոմսերի հետգնման և շահութաբաժինների վճարումների 5%-ով ավելացման մասին։

Մրցակից BP ընկերությունը նույնպես հայտնել է նախորդ շաբաթվա սպասումները գերազանցող արդյունքների մասին։ Առաջին եռամսյակի շահույթը կրկնապատկվել է՝ հասնելով 3,2 միլիարդ դոլարի, քանի որ ընկերության թրեյդերներին հաջողվել է օգուտ քաղել նավթի գների բարձր տատանողականությունից։ BP-ն հայտնվել է ակտիվիստների քննադատության թիրախում, ովքեր մեղադրում են ընկերությանը տնային տնտեսությունների հաշվին շահույթ ստանալու մեջ. լցակայաններում վառելիքի գները կտրուկ աճել են, իսկ էլեկտրաէներգիայի վճարներն, ամենայն հավանականությամբ, էլ ավելի կթանկանան հուլիսի 1-ի սահմանաչափերի վերանայումից հետո։

Brent տեսակի հում նավթի, ավիացիոն վառելիքի և գազի գները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ արտադրությունը տուժել է տարածաշրջանում տեղի ունեցող հարձակումներից։ Հորմուզի նեղուցով անցնող կարևոր նավագնացային միջանցքի աշխատանքը դեռևս լուրջ խաթարված է։

Նախորդ շաբաթ հում նավթի գինը հասել էր բարելի դիմաց 126 դոլարի, ինչը վերջին չորս տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ Այնուհետև գները որոշակիորեն նվազել են՝ խաղաղության համաձայնագրի հույսերի ֆոնին, սակայն դեռևս շարունակում են մնալ բարելի դիմաց 100 դոլարից բարձր մակարդակում։

Այնուամենայնիվ, Shell-ի արտադրական հզորությունները խաթարվել են մարտին տեղի ունեցած հարձակումների հետևանքով առաջացած վնասների պատճառով: Տուժել են նաև երկրում գործող հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտադրական օբյեկտները, որոնք մասամբ պատկանում են Shell-ին: Ընկերությունը հայտարարել է, որ առաջին եռամսյակում արժեզրկումից կորուստներ չի գրանցել՝ չնայած «արտադրության կանգառներին և արտահանման սահմանափակումներին»։

Ընկերությունը նաև վերջերս 16,4 միլիարդ դոլարի գործարք է կնքել՝ կանադական ARC Resources էներգետիկ ընկերությունը գնելու համար։

«Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանության համար ո՞վ է պատասխանատու»․ Ռուբեն Վարդանյան

«Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանության համար ո՞վ է պատասխանատու»․ Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է տարածել ՄԻՊ Անահիտ Մանասյանի պատասխանի առնչությամբ, որը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում․ «Ինձ հաջողվեց ծանոթանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ իմ դիմում- խնդրանքի պատասխանին: Հրապարակայնորեն չեմ գնահատի նրա այդ դիրքորոշումը։ Թողնում եմ նրա խղճին։ Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ։ Աստված ձեզ դատավոր։
     Բայց այս պատասխանից հետո կոնկրետ հարցեր են առաջանում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, այլև Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ կապված։
     Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա։ Մեր երկրում ո՞վ է պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակվել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ հասարակությունը։
     Կան մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ նրանց հետ կայուն և հասկանալի կապի մեխանիզմ կազմակերպել ՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքվում այլ պետությունների դեսպանատների, ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով։
     Ինչո՞ւ։
     Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական և այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյո՞ք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ։
     Ինչո՞ւ մինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան մեկ տարի ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն. հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է՝ հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը և պահման կենցաղային պայմանները։
     Փոխարենը, եթե օգնություն ընդհանրապես հասնում է, այն կազմակերպվում է ոչ պաշտոնական, ոչ թափանցիկ եղանակով՝ առանց հաշվի առնելու բանտարկյալների իրական կարիքները։ Մարդիկ ստանում են ոչ թե այն, ինչ իրենց անհրաժեշտ է, այլ այն, ինչ որոշվել է փոխանցել նրանց ինչ-որ մեկի կողմից. սա օգնություն չէ, այլ ողորմություն:
     Այստեղ պահվողների շարքում կան տարեց՝ 70 տարեկանից բարձր մարդիկ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթե ատամ չունեցող մարդուն չորամիրգ են տալիս, դա օգնություն չէ։ Դա նվաստացում է։
     Արդյո՞ք այս ամենը հայտնի է վարչապետին Նիկոլ Փաշինյանին։
     Ո՞վ է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար։ Ինչպիսի՞ն է հաստատված կարգը։ Ինչո՞ւ այն չի պահպանվում։ Չե՞ք ամաչում:
     Ամոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, խաղաղության մասին խոսել և ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ՝ առանց պատշաճ պաշտպանության, առանց սեփական պետության կողմից համակարգային աջակցության, օգնության ու վերահսկողության։
     Հայտարարե՛ք պատասխանատու անձին։ Հրապարակե՛ք աշխատանքի մեխանիզմը։ Բացատրե՛ք՝ վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ է արվել։
     Կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է»:

«Մեր հաշվարկներով շուրջ 60 տոկոսով նվազելու է Ձեր նման ծավալների առևտուր իրականացնողների հարկային բեռը»․ Դավիթ Անանյանը ներկայացրել է հարկային փոփոխությունները

«Մեր հաշվարկներով շուրջ 60 տոկոսով նվազելու է Ձեր նման ծավալների առևտուր իրականացնողների հարկային բեռը»․ Դավիթ Անանյանը Գյումրիում նշել է, որ «Միասնության թև…