
Ումի՞ց է իմացել Նիկոլ Փաշինյանը Մուստաֆաեւի այցի մասին: Չեմ կարծում, թե նա էլ մեզ նման առավոտյան բացել է ադրբեջանական մամուլն ու իմացել, որ «Զվարթնոցում» վայ…
«Շիրակ» ակումբի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանը հրաժարական է տվել. հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հովհաննիսյանը «Շիրակի» գլխավոր մարզչի պաշտոնում վերանշանակվել էր 2025-ի հունիսին։
Մինչև գլխավոր թիմ վերադառնալը, Հովհաննիսյանն աշխատում էր ակումբի կառույցում։ Նախքան գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելը համակարգում էր մանկապատանեկան ֆուտբոլը՝ զբաղեցնելով «Շիրակի» ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը»,- ասված է հաղորդագրությունում:
Չեխիայի վարչապետը հայտնել է Երևանում Զելենսկու հետ բանակցությունների մասին
Մերցը Հայաստան չի գա – ABCMEDIA
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մայիսի 4-ին չի այցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, ինչին մասնակցում է շուրջ 50 երկիր․ գրում է DPA գործակալությունը։
«Կանցլերը չի կարող մասնակցել գագաթնաժողովի աշխատանքներին՝ այլ պարտավորությունների պատճառով»,- գործակալությանն ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնյան։
«Այսպիսով, գագաթնաժողովն առաջին անգամ կանցկացվի առանց պաշտոնական Բեռլինի»,- ընդգծել է գործակալությունը։
«Նիկոլը հանձնեց ու հայաթափեց Ղարաբաղը․ սա Հայաստանի 3-րդ Հանրապետության փաստացի մահն է»․ Սամվել Ֆարմանյան
ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո արցախցի կնոջ բուժումը վճարովի է դարձել․ Անժելիկան օգնության կարիք ունի

Արցախցի 43-ամյա Անժելիկա Սարգսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ զորամասում է աշխատելիս եղել և ներգրավված է եղել պատերազմական գործողություններին, նաև զոհերի դիեր…
Աղվերանում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի մասնակիցների հանդիպումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աղվերանում այսօր հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Խարույկի շուրջ հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին ակտիվության և ներգրավվածության համար՝ նրանց մաղթելով մարտական ոգի և հաջող մրցելույթներ եզրափակչում:
Նա վստահություն է հայտնել, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մրցաշարի հաղթողները հայտնի կդառնան ազնիվ և արդար պայքարում։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է նաև, թե արդյոք դպրոցականների համար սա առաջի՞ն մասնակցությունն է մրցաշարին, և թե ինչպե՞ս է անցել նրանց ճանապարհը դեպի եզրափակիչ փուլ։ Նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ փորձառու թիմերի կողքին եզրափակիչ փուլում հանդես կգան նաև նոր թիմեր:
Մասնակիցներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նմանօրինակ միջոցառումների կազմակերպման համար և կիսվել մրցումների անցկացման վերաբերյալ իրենց տպավորություններով։ Նշվել է, որ դպրոցականների շրջանում մեծ հետաքրքրություն կա սեղանի թենիսի մասսայականացմանն ուղղված այս նախաձեռնության նկատմամբ։
Հանդիպման ընթացքում տարբեր մարզերի ներկայացուցիչները հանդես են եկել նաև մշակութային կատարումներով: 2026 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 607 դպրոցի 3276 աշակերտ:
Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍՆ հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսի 3-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում: Եզրափակիչ փուլին կմասնակցեն մարզային փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղեր գրաված թիմերը:
««Նախկիների» ժամանակ՝ 2 անկախ պետականություն, «ներկաների» ժամանակ՝ արհեստական շնչառությամբ ապրող հարենիք»․ Սենոր Հասրաթյան
Մահացել է դերասանուհի Ելենա Ռիբալկոն

Սոչիում վրաերթի հետևանքով մահացել է դերասանուհի Ելենա Ռիբալկոն։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ «Դերասանուհին փողոցն անցել է սխալ տեղով։ Արագ ընթացող «Տոյոտա…
Պարսից ծոցում կառավարման նոր կանոնակարգը կորոշի Մոջթաբա Խամենեին․ հայտարարություն

Պարսից ծոցում կառավարման նոր կարգը կսահմանի Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպո…

