Փաշինյանը չի նախատեսում Բաքվի գերիների հարցը քննարկել ԵՄ գործընկերների հետ

Երբ է լուծվելու հեղուկ գազի խնդիրը, երբ է էժանանալու պահանջված վառելիքը
Բիբլոս Բանկ Արմենիան կֆինանսավորի 2 երիտասարդ շախմատիստի՝ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանի և FIDE-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանի մասնակցությունը 4 հեղինակավոր միջազգային մրցաշարի։
2026 թ․ ընթացքում Մամիկոն Ղարիբյանը, որը Եվրոպայի քառակի չեմպիոն է երիտասարդների և պատանիների շրջանում, կմասնակցի երկու միջազգային մրցաշարի։
Մայիսի 3-10-ը Ղարիբյանը կմեկնի Իտալիա, որտեղ ուժերը կփորձի Սարդինիայի շախմատի միջազգային մրցաշարին, իսկ տարվա երկրորդ կեսին կմասնակցի մեկ այլ միջազգային մրցաշարի։
Հայաստանի եռակի չեմպիոն Ռուդոլֆ Փաշիկյանը նույնպես երկու միջազգային մրցաշարի կմասնակցի Բիբլոս Բանկ Արմենիայի ֆինանսավորմամբ։
Ռուդոլֆը կխաղա 2026 թ․ Շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում Իտալիայում հունիսի 14-27-ը և Մոնտենեգրոյում կայանալիք Շախմատի Եվրոպայի Մ20 տարեկան պատանիների առաջնությունում օգոստոսի 5-16-ը։
Երիտասարդ շախմատիստների մասնակցությունը միջազգային հեղինակավոր մրցաշարերին կարևոր ձեռքբերում է նրանց շախմատային կարիերայում և առանցքային տարր՝ Բանկի կրթական ԿՍՊ ծրագրերի շարքում։ Կրթությունը Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղությունն է։ Երրորդ տարին անընդմեջ Բանկը ներդրում է կատարում տաղանդավոր և հեռանկարային շախմատիստների հմտությունների զարգացման մեջ։

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որը նախատեսվում է անցկացնել 2029 թվականին։ Սա տարածաշրջանի հ…
Իրանը միջուկային և հրթիռային տեխնոլոգիաները համարում է իր ազգային հարստությունը և թույլ չի տա դրսի ոտնձգություններ այդ ոլորտներում։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ Պարսից ծոցի օրվա առթիվ հղված գրավոր ուղերձում:
«Իննսուն միլիոն արի և ազնվական իրանցի հայրենակիցները՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, իրենց բոլոր անհատական, հոգևոր, մարդկային, գիտական, արդյունաբերական ռեսուրսները և բազային ու առաջադեմ տեխնոլոգիաները՝ նանո և բիոտեխնոլոգիաներից մինչև միջուկային ու հրթիռային, համարում են իրենց ազգային հարստությունը և կպահպանեն դրանք այնպես, ինչպես ծովային, ցամաքային և օդային սահմանները»,- հայտարարել է Խամենեին:

Երկրաշարժից հետո, երբ ասում էին Գյումրի, աչքերիս առաջ կանգնում էր աղետը՝ փլատակներ, ցավ, կորուստ։ Հեղափոխությունից հետո, երբ ասում էին Գյումրի, հիշում եմ Մար…