ԱՄՆ-ում Թրամփի պատկերով անձնագրեր կթողարկվեն

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով անձնագրեր կթողարկվեն

ԱՄՆ Պետդեպարտամենտը կթողարկի սահմանափակ քանակությամբ անձնագրեր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով։ Անձնագրի դիզայնը նվիրված է երկրի անկախության 250-ամյակին, որը կնշվի 2026 թվականի հուլիսին։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով գերատեսչության ներկայացուցիչ Թոմի Պիգոթին։

Մակետի համաձայն՝ անձնագրի շապիկի ներքևի հատվածում կտեղադրվի Դոնալդ Թրամփի նկարը՝ զուգորդված Անկախության հռչակագրի տեքստի, ինչպես նաև նրա ոսկեգույն ստորագրության հետ։ Շապիկի մյուս հատվածում կտեղադրվի Ջոն Թրամբուլի «Անկախության հռչակագիրը» նկարից մի հատված։

Հատուկ դիզայնով անձնագրերը կտրամադրվեն միայն Վաշինգթոնի անձնագրային գործակալությունում՝ անձամբ դիմելու դեպքում, հայտնում է CNN-ը։

Քաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա․ Նաիրի Սարգսյան


«Քաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա։ Օրինակ, չի կարելի հայտարարել «քանի հնարավոր է համատեղել»։ Միգուց…

ՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվել


Բիզնես


ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՎԱԶԳԵՆ ԱՄՅԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ» Ա/Ձ-ում։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։

 

«Իրականացվել է խաղալիքի նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Դինոզավր» անվանմամբ վաճառվող խաղալիքի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր (թունավոր) նյութեր։

 

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նշված անվանմամբ խաղալիքի հետկանչման, և ոչնչացման վերաբերյալ։

 

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքից, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Ադրբեջանական ինքնաթիռ է այսօր վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում

Ադրբեջանական ինքնաթիռ է այսօր վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում

Դու կփոխե՛ս աշխարհը․ մենք այստեղ ենք դա իրականություն դարձնելու համար․ «Ուժեղ Հայաստան»


Դու կփոխե՛ս աշխարհը․ մենք այստեղ ենք դա իրականություն դարձնելու համար․ «Ուժեղ Հայաստան»

Խոշոր չափով թմրամիջոցների ապօրինի իրացում, մինչև 93 մլն-ի փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է

Խոշոր չափով թմրամիջոցների ապօրինի իրացում, մինչև 93 մլն-ի փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է

Ադրբեջանական ինքնաթիռ՝ «Զվարթնոց» օդանավակայանում | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Ադրբեջանական ինքնաթիռ՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։
     ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են, որ ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել։