«Ես որ տուն եմ առել Կինոհայրենիք, գնացել եմ, վարկ եմ վերցրել, 10-15 տարի փակել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Ես որ տուն եմ առել Կինոհայրենիք, գնացել եմ, վարկ եմ վերցրել, 10-15 տարի փակել». Նիկոլ Փաշինյան

«Մի կտոր հող եմ ուզում, շուկայական գնով եկան, հաշվարկ արին, ավելի քան յոթ մլն դրամ կազմեց»,- Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրում դիմելով վարչապետին՝ ասաց բնակիչներից մեկը: Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ժողովո՛ւրդ ջան, էն ժամանակ գյուղեր էինք գալիս, մարդիկ բողոքում էին, ասում՝ գյուղերի հողերը կոպեկներով են վաճառվում, հիմա փոխել ենք, որ հողերն իրենց օբյեկտիվ գներով վաճառվեն… Իմ օրինակը բերեմ. ես որ տուն եմ առել Կինոհայրենիք, գնացել եմ, բանկից վարկ եմ վերցրել, աշխատել եմ, 10-15 տարի փակել եմ. հիմա նույն տրամաբանությունն էլ այստեղ պետք է գործի, որ հողերը ցաքուցրիվ չլինեն»:

Red Bull Armenia-ն առաջին անգամ Հայաստան է բերում լեգենդար Wings for Life World Run–ը

Red Bull-ն առաջին անգամ Հայաստան է բերում աշխարհահռչակ բարեգործական վազքը՝ լեգենդար Wings for Life World Run–ը։ Այն մեկնարկելու է մայիսի 10-ին՝ ժամը 15։00-ին,…

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված 3 քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ.Ե.-ն, Հ.Մ.-ն և Դ.Հ.-ն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և հանցակիցների կողմից կառավարվող «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում տարբեր անվանումներով նույնականացված թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մի շարք այլ առցանց խանութ-հարթակների միջոցով փոխանցվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային հաշիվներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց:

Այնուհետև, հանցավոր գործունեությունից ստացված գույքի՝ մի դեպքում՝ 583 հզր 303 ՀՀ դրամի, մյուս դեպքում՝ 19 մլն 420 հզր 703 ՀՀ դրամի, իսկ երրորդ վարույթով՝ առանձնապես խոշոր չափերով՝ 93 մլն 890 հզր 436 ՀՀ դրամի հանցավոր ծագումը և իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու նպատակով՝ փոխանցվել են տարբեր էլեկտրոնային հաշիվների,  փոխակերպվել, ինչպես նաև կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են Հ.Ե.-ի, Հ.Մ.-ի և Դ.Հ.-ի կողմից:

Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և փողերի լվացում կատարելու համար:

Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավը կառուցում է՝ շահագործելով «հանրային հոգնածությունը» և խաղաղության հայեցակարգը․ МК

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը զգուշացրել է, որ հայերը կարող են նույն ճակատագրին արժանանալ, ինչ քրդերը՝ դառնալով «պետություն չունեցող ժողովուրդ»:

«Նման սցենարը բացարձակապես չի կարելի բացառել», – նշել է նա:

Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբի» 7-րդ համաժողովի մասնակիցներն այս մռայլ եզրակացություններն արել են՝ հիմնվելով Հայաստանի ներկայիս կառավարության, առաջին հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վերլուծության վրա: Ելույթ ունեցողների մեծ մասը կարծում է, որ դա սպառնում է ռուս-հայկական ռազմավարական գործընկերությանը, ինչը կհանգեցնի նրան, որ Հայաստանը ոչ միայն կբախվի նոր անվտանգային սպառնալիքների, այլև զգալի տնտեսական կորուստների:

Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն ընդգծել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից անկախ՝ Հայաստանը կմնա շատ կարևոր երկիր Ռուսաստանի համար, առաջին հերթին՝ այն պատճառով, որ Ռուսաստանում է ապրում ամենամեծ հայկական սփյուռքը: Նա նշել է, որ առաջիկա ընտրություններն առաջինն են Հայաստանում՝ Ղարաբաղի կորստից հետո, և դրանք կփորձարկեն 2018 թվականից հետո Հայաստանում ստեղծված համակարգը։

Ինչպես գրում է «Московский Комсомолец»-ը, իշխանության գալուց ի վեր Փաշինյանը հետևողականորեն վարել է «ախտահանման»՝ քաղաքական տարածքի մաքրման քաղաքականություն։ Հետևաբար, այսօր մնացել է միայն երկու ինքնավար, կառավարության վերահսկողությունից դուրս կառույց՝ Եկեղեցին և սփյուռքը։

Փաշինյանը շահագործում է «հանրային հոգնածությունը» և խաղաղության հայեցակարգը՝ բոլորին համոզելով, որ եթե ինքը չմնա իշխանության, պատերազմ կլինի։ Իսկ եթե պատերազմ լինի, պետություն չի լինի։ Նա համոզում է ընտրողներին, որ բոլոր նրանք, ովքեր դեմ են իրեն, ենթադրաբար կողմ են պատերազմին։ Ահա թե ինչի վրա է նա կառուցում իր նախընտրական քարոզարշավը։

Ըստ պարբերականի՝ հայկական ընտրություններն ունեն նաև աշխարհաքաղաքական չափում։ Դրանք կարող են դառնալ իրադարձություն, որը կփոխի Հարավային Կովկասի ամբողջ քաղաքական լանդշաֆտը։

Հայաստանը վաղուց Ռուսաստանի դաշնակիցն է, նույնիսկ միակ դաշնակիցը տարածաշրջանում։ Եթե այստեղ գերակշռի Ռուսաստանից հեռանալու միտումը, դա կտրուկ կփոխի իրավիճակը։

Երթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցում | Top-News.am


Ավտո


Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անտառային փողոցում:

Մասնավորապես` Անտառային և Լեռ Կամսարի փողոցների խաչմերուկից մինչև Անտառային 190 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:



Դոնալդ Թրամփի դիմանկարը կհայտնվի Միացյալ Նահանգների անձնագրերի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարը կհայտնվի Միացյալ Նահանգների նոր, սահմանափակ քանակությամբ թողարկվող անձնագրերի վրա։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։…

Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է


Տեսանյութեր


Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մշտադիտարկվում և գնահատվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական հաստատությունների գործունեությունը։ Նպատակը դպրոցների կարիքները բացահայտելն ու դրանց զարգացման ռազմավարությունը մշակելն է։

Մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը վերահսկողական միջոցառումներ են նախատեսված քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 50 կրթօջախում, որոնցից 28-ում գործընթացն արդեն ավարտվել է։ 
Կրթության որակից բացի վերահսկվում է նաև դպրոցների վարչատնտեսական գործունեությունը:





«Կասկադից Երևանը լուսանկարելիս՝ զգույշ եղեք»․ Հակոբ Բադալյան

«Կասկադից Երևանը լուսանկարելիս՝ զգույշ եղեք»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կասկադից Երևանը լուսանկարելիս՝ զգույշ եղեք, մեկ էլ տեսար մինչև անգամ քրեական վարույթ հարուցեն՝ հայ-թուրքական կոնֆլիկտ սադրելու համար»:

«Հրապարակ». Նա մրցակցության մեջ է մտել Տեր-Պետրոսյանի հետ


Նիկոլ Փաշինյանն իր էջում տեսանյութ է հրապարակել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ՝ ՀՀ նոր կենսաչափական անձնագրի մասին։ «Նոր կենսաչափական անձնագիրն ա…