ԶՈՒ ԳՇ պետ Ասրյանը մեկնել է Հնդկաստան․ քննարկվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը

ԶՈՒ ԳՇ պետ Ասրյանը մեկնել է Հնդկաստան․ քննարկվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը

Վրաց եկեղեցին ընտրել է պատրիարքի թեկնածուներին


Վրաց Ուղղափառ եկեղեցում ավարտվել է Սրբազան Սինոդի ժողովը։ Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքում ընտրվել են Վրացական Պատրիարքական Աթոռի երեք հիմնական…

«Կանդազի անունը դարձավ լեգենդ, բայց ինքը մնաց նույն մարդը՝ գործով խոսող». Ալլա Ներսիսյան

«Կանդազի անունը դարձավ լեգենդ, բայց ինքը մնաց նույն մարդը՝ գործով խոսող». Ալլա Ներսիսյան

Օգտատեր Ալլա Ներսիսյանը գրել է. «Կանդազը պարզապես մականուն չէ։ Դա մի ամբողջ կյանք է՝ անցած պատերազմի, ցավի ու պայքարի միջով։
     Արթուր Ավանեսյանը ծնվել է Մաղավուզում։ Երիտասարդ տարիներին երազում էր դառնալ ֆուտբոլիստ, նույնիսկ մեկնել էր Մոսկվա՝ ուսման։ Բայց կյանքը լրիվ այլ ճանապարհ ընտրեց նրա համար։
     1990-ականներին, երբ Արցախում սկսվեցին ծանր օրերը, նա վերադարձավ տուն ու միացավ ինքնապաշտպանական ուժերին։ Առաջին մեծ հարվածը ստացավ, երբ սեփական աչքերով տեսավ պատերազմի սարսափը՝ սպանված իր տատիկին։ Այդ պահից նրա կյանքը փոխվեց։
     Նա ընտրեց հետախույզի ճանապարհը։
     Տարիների ընթացքում Կանդազը դարձավ այն մարդկանցից մեկը, ով բազմիցս անցել է հակառակորդի թիկունք, իրականացրել վտանգավոր գործողություններ ու միշտ վերադարձել։ Նրա անունը դարձավ լեգենդ, բայց ինքը մնաց նույն մարդը՝ գործով խոսող։
     1992-ին մարտի դաշտում ստացավ իր մականունը՝ «Կանդազ»։ Այն նշանակում է մաշել, հյուծել, ուժասպառ անել կամ նեղել՝ հաճախ վերաբերվելով թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան վիճակին Դե տեսեք թուրքին ինչ է արել։
     Նա մասնակցել է Արցախի բոլոր պատերազմներին։ 2020-ին՝ արդեն ծառայությունից դուրս լինելով, կրկին վերադարձավ դիրքեր։ 2023-ին իր 35 հոգանոց ջոկատով մինչև վերջ պաշտպանեց Պուշկեն յալը։
     Նրա կյանքն ապացույց է մի պարզ բանի՝ կան մարդիկ, որոնց համար հայրենիքը ընտրություն չէ, այլ ճակատագիր։
     Կանդազը լեգենդ է»:

«Հնարավոր չէ ինքնությունից մաշկազերծ արվող մարդուց ստանալ իրավագիտակից քաղաքացի». Տարոն Սիմոնյան

«Հնարավոր չէ ինքնությունից մաշկազերծ արվող մարդուց ստանալ իրավագիտակից քաղաքացի». Տարոն Սիմոնյան

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հնարավոր չէ ինքնությունից մաշկազերծ արվող մարդուց ստանալ իրավագիտակից քաղաքացի, անգամ եթե նրան շրջապատես օր ու մեջ կալանավորման որոշումներով։
     Նա, ի վերջո, վերածվում է անհոգի սպառողի։
     Հնարավոր չէ նվաստացվող մարդու մեջ սերմանել բարոյականություն, անգամ եթե նրա անձնագրի մեջ հոգեցունց նկարներ դնես և բազմաթիվ վիզաներ։
     Այդ բարոյականությունն, ի վերջո, վերածվում է բարու, գեղեցիկի և ճշմարտության նկատմամբ կույր ատելության, և, ըստ էության, ստրուկի բարոյականության։
     Հնարավոր չէ ինքնության հոգի, արժանապատվության զգացում և շարունակ ազգային նվաստացում ապրող քաղաքացիների միջոցով ստեղծել առաջադեմ, դիմակայուն և հանրության ներուժը բացահայտող պետականություն, եթե անգամ ամեն օր պետականությունը բարձրագույն արժեք հռչակես։
     Այն ի վերջո դադարում է գոյություն ունենալ ոչ թե արտաքին մարտահրավերների, այլ պետություն ունենալու ներքին պահանջարկի պատճառով ․․․
     Հ․Գ․ #սկզբիցպետքէսկսենք, ամենասկզբից՝ մարդ անհատի ձևավորումից, որպեսզի ամեն անգամ չապշենք, թե ինչու այսպես եղավ»:

Սահմանամերձ գյուղերի զինանոցները փակել են


Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ մի քանի գյուղում` հենց գյուղապետարանների շենքում զինանոցներ կային, որտեղ մի քանի տասնյակ հրազենային զենքեր էին պահվում` այդ…

«Նախատեսում եք, որ ՀՀ-ն թողարկելու է «Հայկական աշխարհի պարտատոմսեր»․ Արման Աբովյան (տեսանյութ)

«Նախատեսում եք, որ ՀՀ-ն թողարկելու է «Հայկական աշխարհի պարտատոմսեր»․ Արման Աբովյան

Իր նախընտրական ծրագրի՝ երիտասարդությանը նվիրված հատվածում ԲՀԿ-ն առաջարկում է ստեղծել Սփյուռքի տաղանդների և գիտելիքի փոխանցման ցանց, նաև պետական մակարդակով ստեղծել վերադարձի աջակցության փաթեթ, որի մեջ ներառվելու է նաև բնակարանային ապահովման ծրագիր։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսնում նշեց ԲՀԿ անդամ, «Առաջարկ Հայաստանին» միավորման նախընտրական ցուցակում ընդգրկված Արման Աբովյանը։
     «Նախատեսում ենք նաև, որ ՀՀ-ն թողարկելու է «Հայկական աշխարհի պարտատոմսեր», ինչը կարող է միլիարդավոր դոլարների ներդրում ապահովել Հայաստանում»,- հայտարարեց Աբովյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ստեղծել այդ մեխանիզմը, և մարդիկ ոչ միայն լոկ բարեգործություն կանեն, այլ նաև լուրջ ներդրումներ՝ ՀՀ տնտեսության մեջ։