«Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք ներնետված փաթեթներում հայտնաբերվել են մեծ թվով բջջային հեռախոսներ

«Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք ներնետված փաթեթներում հայտնաբերվել են մեծ թվով բջջային հեռախոսներ

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը


Սպորտ


Սպորտային վերլուծական հեղինակավոր Sportico պորտալը ներկայացրել է 2026 թվականի աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը։

​Ցանկը կազմելիս մասնագետները հիմնվել են ակումբների հրապարակային ֆինանսական հաշվետվությունների, Deloitte ընկերության հետազոտական տվյալների (մասնավորապես՝ Football Money League-ի ցուցանիշների), ֆուտբոլային ֆինանսների փորձագետների վերլուծությունների և պարբերականի սեփական հաշվարկների վրա։

​Ակումբների եկամուտները գնահատվել և դասակարգվել են երեք հիմնական ուղղություններով՝

  • Հեռարձակման իրավունքներ
  • Կոմերցիոն գործունեություն
  • Հանդիպումների օրվա եկամուտներ (Matchday)

​Ուշագրավ է, որ լավագույն 50 ակումբների ցանկում ամենամեծ ներկայացվածությունն ունի ամերիկյան MLS-ը՝ 18 թիմով, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել տեղ գտնել առաջատար տասնյակում։ Վարկանիշային աղյուսակի բացարձակ առաջատարը Մադրիդի «Ռեալն» է, որի շուկայական արժեքը գնահատվում է 7,7 միլիարդ դոլար։ Բացի այդ, ֆինանսական առումով շարունակում է գերիշխել Անգլիայի Պրեմիեր լիգան (ԱՊԼ)՝ զբաղեցնելով լավագույն տասնյակի միանգամից վեց հորիզոնական։

2026 թվականի աշխարհի 10 ամենաթանկ ակումբների ցանկն՝ ըստ Sportico-ի.

  1. «Ռեալ Մադրիդ» — 7,7 միլիարդ դոլար
  2. «Բարսելոնա» — 6,65 միլիարդ դոլար
  3. «Մանչեսթեր Յունայթեդ» — 6,47 միլիարդ դոլար
  4. «Բավարիա» — 5,78 միլիարդ դոլար
  5. «Լիվերպուլ» — 5,74 միլիարդ դոլար
  6. «Մանչեսթեր Սիթի» — 5,7 միլիարդ դոլար
  7. «Արսենալ» — 5,43 միլիարդ դոլար
  8. ՊՍԺ — 5 միլիարդ դոլար
  9. «Չելսի» — 4 միլիարդ դոլար
  10. «Տոտենհեմ» — 3,5 միլիարդ դոլար



Ռուսաստանի Պետդումայում առաջարկում են փակել «նալիվայկաներն» ամբողջ երկրում

Գոսդումայում հնչել է առաջարկ փակել «նալիվայկաները»՝ ալկոհոլի վաճառքով զբաղվող փոքր կետերը, ամբողջ Ռուսաստանում։

Պատգամավոր Ալեքսեյ Օգուլը որպես օրինակ նշել է Վոլոգդայի մարզը, որտեղ, ըստ նրա, արդեն փակվել են նմանատիպ բոլոր ալկոհոլային կետերը։

«Այսպես մենք կպաշտպանենք քաղաքացիներին ցանկացած պահին ալկոհոլ օգտագործելու կամ վնասակար արտադրանք գնելու հնարավորությունից», — հայտարարել է պատգամավորը։

Նախաձեռնությունը ներկայացվում է որպես առողջապահական և սոցիալական խնդիրների նվազեցման միջոց, սակայն փորձագետները նշում են, որ նման սահմանափակումները կարող են առաջացնել նաև տնտեսական և սպառողական վարքագծի փոփոխություններ։

Ռուսաստանի Պետդումայում առաջարկում են փակել «նալիվայկաներն» ամբողջ երկրում

Գոսդումայում հնչել է առաջարկ փակել «նալիվայկաները»՝ ալկոհոլի վաճառքով զբաղվող փոքր կետերը, ամբողջ Ռուսաստանում։

Պատգամավոր Ալեքսեյ Օգուլը որպես օրինակ նշել է Վոլոգդայի մարզը, որտեղ, ըստ նրա, արդեն փակվել են նմանատիպ բոլոր ալկոհոլային կետերը։

«Այսպես մենք կպաշտպանենք քաղաքացիներին ցանկացած պահին ալկոհոլ օգտագործելու կամ վնասակար արտադրանք գնելու հնարավորությունից», — հայտարարել է պատգամավորը։

Նախաձեռնությունը ներկայացվում է որպես առողջապահական և սոցիալական խնդիրների նվազեցման միջոց, սակայն փորձագետները նշում են, որ նման սահմանափակումները կարող են առաջացնել նաև տնտեսական և սպառողական վարքագծի փոփոխություններ։

Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Դեռևս 2020 թվականին փակվեց Տավուշի մարզի Աչաջուր գյուղի ծննդատունը, որը համարվում էր առաջատար…

Ընդդիմության հաղթանակի պարագայում առաջին բանը, որ պետք է արվի, պետք է ստեղծվի ներքին աուդիտ․ Արա Այվազյան

Հայաստանն ունի ներքին լրջագույն խնդիրներ, բախվում է արտաքին կոշտ մարտահրավերների, բայց սա հիասթափության պատճառ չէ, մենք չենք կարող նստել ձեռքներս ծալած․ այսօր հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։

Ընդդիմության հաղթանակի պարագայում, ըստ նրա, առաջին բանը, որ պետք է արվի, պետք է ստեղծվի ներքին աուդիտ, որը կուսումնասիրի ինչպես ստորագրված փաստաթղթերը, այնպես էլ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Եթե այդ աուդիտի արդյունքում բացահայտվի, որ ՀՀ ինքնիշխանությունը,

Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը


Ապրիլի 27-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել եվրոպական տարածաշրջանի երկրներում և կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանն իր բացման խոսքում նշել է. «Վերջին անգամ բոլորս, իհարկե, ավելի ընդլայնված կազմով, հանդիպել ենք օգոստոսի վերջին, որից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել հատկապես եվրոպական աշխարհամասում և Եվրոպական միության ու առանձին երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններում։ Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում։ Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը։ 

Մինչ այս՝ վերջին ամիսներին, իհարկե, առանձին երկրների հետ արդեն դա տեղի է ունեցել, օրինակ` Գերմանիայի հետ։ Իհարկե, անվանումները փաստաթղթից փաստաթուղթ մի փոքր տարբերվում են. մի դեպքում դա ռազմավարական գործընկերության հաստատում է, մի դեպքում դա գործընկերության ռազմավարական օրակարգ է։ Օրինակ` Եվրոպական միության հետ ստորագրեցինք «Գործընկերության ռազմավարական օրակարգ» և այսպես շարունակ»։ 

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել մայիսի 4-6-ը Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի ու ՀՀ-ԵՄ գագաթնաժողովներին և «Երևանյան երկխոսություն» միջոցառմանը։ 

Եվրոպական երկրների հետ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձ է կատարել ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների հիմնական օրակարգին, ստորագրվելիք փաստաթղթերին։    

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն անդրադարձ է կատարել «Երևանյան երկխոսության» նախապատրաստական աշխատանքներին, քննարկումների հիմնական ուղղություններին: 

Դեսպանահավաքի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության, եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության՝ Հայաստանի ներգրավածությամբ ծրագրերի իրականացման ընթացքը, տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ցանցի զարգացման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման գործընթացներին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ քայլերին։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։ 

Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև դիվանագիտական ծառայության կատարելագործմանն ուղղված նախաձեռնություններին, այդ նպատակով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում առաջարկված փոփոխություններին։



ԱՄՆ դեսպանատան անդրադարձը Կարսում տեղի ունեցած հայ և թուրք պաշտոնյաների հանդիպմանը


Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ «Այսօր Կարսում տեղի…

«Սմբո՛, մկանս խի՞ եմ փրթել, Սմբո». ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը ձախ ձեռքով բարևում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Սմբո՛, մկանս խի՞ եմ փրթել, Սմբո». ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը ձախ ձեռքով բարևում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ