Սպորտային վերլուծական հեղինակավոր Sportico պորտալը ներկայացրել է 2026 թվականի աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը։
Ցանկը կազմելիս մասնագետները հիմնվել են ակումբների հրապարակային ֆինանսական հաշվետվությունների, Deloitte ընկերության հետազոտական տվյալների (մասնավորապես՝ Football Money League-ի ցուցանիշների), ֆուտբոլային ֆինանսների փորձագետների վերլուծությունների և պարբերականի սեփական հաշվարկների վրա։
Ակումբների եկամուտները գնահատվել և դասակարգվել են երեք հիմնական ուղղություններով՝
- Հեռարձակման իրավունքներ
- Կոմերցիոն գործունեություն
- Հանդիպումների օրվա եկամուտներ (Matchday)
Ուշագրավ է, որ լավագույն 50 ակումբների ցանկում ամենամեծ ներկայացվածությունն ունի ամերիկյան MLS-ը՝ 18 թիմով, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել տեղ գտնել առաջատար տասնյակում։ Վարկանիշային աղյուսակի բացարձակ առաջատարը Մադրիդի «Ռեալն» է, որի շուկայական արժեքը գնահատվում է 7,7 միլիարդ դոլար։ Բացի այդ, ֆինանսական առումով շարունակում է գերիշխել Անգլիայի Պրեմիեր լիգան (ԱՊԼ)՝ զբաղեցնելով լավագույն տասնյակի միանգամից վեց հորիզոնական։
2026 թվականի աշխարհի 10 ամենաթանկ ակումբների ցանկն՝ ըստ Sportico-ի.
- «Ռեալ Մադրիդ» — 7,7 միլիարդ դոլար
- «Բարսելոնա» — 6,65 միլիարդ դոլար
- «Մանչեսթեր Յունայթեդ» — 6,47 միլիարդ դոլար
- «Բավարիա» — 5,78 միլիարդ դոլար
- «Լիվերպուլ» — 5,74 միլիարդ դոլար
- «Մանչեսթեր Սիթի» — 5,7 միլիարդ դոլար
- «Արսենալ» — 5,43 միլիարդ դոլար
- ՊՍԺ — 5 միլիարդ դոլար
- «Չելսի» — 4 միլիարդ դոլար
- «Տոտենհեմ» — 3,5 միլիարդ դոլար