ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Քևին Համիլթոնը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։

Վարչապետը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունն ու սերտ երկխոսությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Վարչապետ Փաշինյանը խոսել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին և ընդգծել միջազգային գործընկերների հետ հետևողական համագործակցության կարևորությունը՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրի, առկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ։

Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանը և երկկողմ կապերին վերաբերող թեմաները, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, պահվող անձանց և անհետ կորած համարվողների խնդրին:

17-ամյա TikTok-յան աստղը սպանված է հայտնաբերվել Հոնդուրասում․ ձերբակալված կա, երկուսը՝ որոնվում են

Տրագիկ դեպք է տեղի ունեցել Հոնդուրասում․ 17-ամյա TikTok-յան աստղ
Կատերին Մեխիա Արգետան ապրիլի 17-ին հայտնաբերվել է մահացած։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա մարմինը հայտնաբերվել
է Տոկոա տարածաշրջանի աֆրիկյան արմավենու պլանտացիաներից մեկում։ Հայտնաբերման պահին
նրա դեմքին նկատվել են կապտուկներ։

Դեպքի առթիվ Հոնդուրասի ազգային ոստիկանությունը ձերբակալել է
21-ամյա կասկածյալի, մինչդեռ ևս երկու անձի որոնումները շարունակվում են։ Տեղական
El Heraldo լրատվամիջոցի տվյալներով՝ նախնական վարկածով սպանության դրդապատճառը կարող
էր լինել վրեժխնդրությունը։

Աղջկա մայրը El Heraldo-ին հայտնել է, որ դուստրը իրեն ասել էր,
թե պատրաստվում է հանդիպել ընկերուհու հետ։ Նրա խոսքով՝ դստեր ընկերներից մեկը, ով
եղել է նրա հետ անհետացման գիշերը, պատմել է, որ երեք զինված տղամարդիկ բռնել են աղջկան,
քարշ տվել և նստեցրել մոխրագույն ավտոմեքենայի մեջ։

ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու վճարը կնվազի 40 տոկոսով

Civic.am-ի տեղեկություններով՝
վաղը ՀԾԿՀ-ում նախատեսվում է կարևոր նիստ՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի
նախաձեռնությամբ։ Օրակարգում ընդգրկված են սպառողների համար նշանակալի փոփոխություններ։

Մասնավորապես, ՀԷՑ-ը
առաջարկում է մինչև 40 տոկոսով նվազեցնել  նոր
բաժանորդ դառնալու վճարը, ինչպես նաև մինչև 50 տոկոսով կրճատել  էլեկտրամատակարարման հզորության ավելացման գործակիցը։

Այս նախաձեռնությունը
միտված է ծառայությունները դարձնելու առավել հասանելի լայն շրջանակի քաղաքացիների համար։
Միաժամանակ, այն զգալի աջակցություն կարող է լինել նոր բնակարան կառուցողների համար՝
էականորեն նվազեցնելով միացման հետ կապված ծախսերը և թեթևացնելով ֆինանսական բեռը։

Որ վստահաբար Ամիրյան փողոցը ինչ-որ փուլում պետք է անվանափոխվի՝ դրանում կասկած չունեմ. Տիգրան Ավինյան

21.04.2026

Հասարակություն

Որ վստահաբար Ամիրյան փողոցը ինչ-որ փուլում պետք է անվանափոխվի՝ դրանում կասկած չունեմ. Տիգրան Ավինյան

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Թատերական փողոց թիվ 18/2 հասցեում գտնվող՝ 0․0012 հա մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։ Այս մասին հայտնում են  Գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 24-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է Իջևանի Թատերական փողոց 18/2 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:

Հակակոռուպցիոն դատարանի վճիռը ստացել է օրինական ուժ:

Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2026 թվականի ապրիլի 21-ին դադարեցրել է հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծին

«Փոփոխությունները հնարավորություն կտան ընտրելու առավել որակյալ, բանիմաց կադրեր, որոնց նշանակումն առողջապահական կազմակերպությունների տնօրենների պաշտոնում կբարձրացնի կազմակերպությունների ղեկավարման և ընդհանուր գործունեության արդյունավետությունը»։

Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 21-ին գումարված նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախարարը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո եղել է առաջարկ Կառավարության կողմից, որը ենթաօրենսդրական ակտի շրջանակում ներառվել է օրենքի նախագծում:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: