Պատգամավորը առաջարկել է զգալիորեն խստացնել Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժները

Սարգսյանն առաջարկել է նաև խստացնել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց նմանակների ապօրինի շրջանառության համար նախատեսված պատժաչափը․․․

Երեք հիմնական ընդդիմադիր ուժերն ունեն Հայաստանի վարչապետի մեկ թեկնածու․ «ՔՊ»

Նա ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համարը Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն է․․․

Հայաստանից Թուրքիա մաքսանենգ ներկրված 4000 տուփ սիգարետ եւ հեռախոսներ են բռնագրավել. Anadolu

Իգդիրի ժանդարմերիայի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ծառայողները Հայաստանի հետ սահմանակից վայրում ձերբակալել են…

«Վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը». «Ուժեղ Հայաստան» | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը». «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարություն է տարածել. «Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը։
     Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը` «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։
     Փաշինյան, Հայաստանը չի՛ դառնալու Ադրբեջան»։

«Քաղաքական հետապնդումների ենթարկվածների իրավունքների խախտումը պետությունը պետք է ճանաչի և վերականգնի»․ Վարազդատ Հարությունյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Քաղաքական հետապնդումների ենթարկվածների իրավունքների խախտումը պետությունը պետք է ճանաչի և վերականգնի»․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դեռևս իշխանության հավակնող որևէ ընդդիմադիր ուժ չի հայտարարել իշխանության գալու պարագայում քաղաքական հետապնդումների ենթարկվածներին ռեաբիլիտացնող (իրավունքների վերականգնման) օրենքի ընդունման խոստման մասին:
     Քաղաքական հետապնդումների ենթարկված մեր հարյուրավոր քաղաքացիների իրավունքների խախտումը պետությունը պետք է ճանաչի և վերականգնի օրենքով, նախատեսվի սոցիալական երաշխիքներ ու փոխհատուցումներ:
     Պետությունն ունի պոզիտիվ պարտականություն կրելու պատասխանատվություն, վերականգնելու մարդկանց արժանապատվությունը, ստեղծելու իրական ներհասարակական համերաշխություն: Ընդ որում` ապագայում ռեպրեսիաներից հրաժարվելու միակ գործուն երաշխիքը դա կարող է լինել:
     Իսկ մինչ այդ` ազատություն 18-ամյա Դավիթ Մինասյանին և մյուս քաղբանտարկյալներին…»։

ՀՀ Կենտրոնական բանկի կայքը և բանկային հաշիվների ռեեստրը 4 ժամով հասանելի չեն լինի

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ից մինչև ժամը 23:00-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքը (https://www.cba.am) և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ-ն։

ԿԲ-ն հայտնում է, որ Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը: