Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 11։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց, բախվել են «Mercedes GLE 53» և «BYD» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Երբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Մարուքյան

Վերլուծում ենք Երևանի քաղաքային կառավարման մի շարք խնդիրներ՝ երթևեկության կազմակերպում, խցանումներ, ինչպես նաև շինարարական թույլտվությունների մեծ ծավալը (ավելի քան 20,000) և դրա հետևանքները։

Գերմանիան նշում է Բուխենվալդի ազատագրման 81-ամյակը

Կիրակի՝ ապրիլի 12-ին, Վայմարում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 81-ամյակին: Հիշատակի արարողության մասնակիցները խոսեցին ոչ միայն անցյալի, այլև այսօրվա իրենց մտահոգությունների՝ հակասեմականության և ծայրահեղական ​​տրամադրությունների աճի մասին: Գրում է DW-ն։

Այս տարի Վայմար եկան երկու նախկին ճամբարային բանտարկյալներ՝ 98-ամյա Ալոյզի Մաչյակը Լեհաստանից և 99-ամյա Անդրեյ Մոիսեենկոն Բելառուսից: Իսրայելի պատվիրակությունը չկարողացավ մասնակցել Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով :

Գերմանացի հեռուստահաղորդավար Հապե Կերկելինգը, որի պապը Բուխենվալդի բանտարկյալ էր, ներկա էր արարողությանը: Ինչպես իր ելույթում ընդգծեց Կերկելինգը, նա «շատ անհանգստացած է» այսօր աշխարհում տեղի ունեցողից, քանի որ նացիզմի հիշատակը արժեզրկելու փորձերը «հարված են զոհերին և նրանց սերունդներին»: Վտանգը սկսվում է ոչ թե բռնությունից, այլ անտարբերությունից, ասաց Կերկելինգը՝ հավելելով, որ «պատմությունը չի կարող փակվել»: Հապեի պապը՝ Հերման Կերկելինգը, ձերբակալվել է 1933 թվականին նացիստների դեմ ​​թռուցիկների տարածման համար և գրեթե 3 տարի անցկացրել է Բուխենվալդում: Նա ողջ է մնացել:

Գերմանիայի մշակույթի և լրատվամիջոցների հարցերով պետական ​​նախարար Վոլֆրամ Վայմերը նույնպես ներկա էր արարողությանը։ Նա նաև խոսեց հիշողության մասին՝ թե որքան կարևոր է դրա պահպանումը հատկապես այն աշխարհում, որտեղ հուշարձանները պղծվում են, և հակասեմիտիզմը կրկին աճում է։ Ելույթ ունեցավ նաև Բուխենվալդի և Միտելբաու-Դորայի հիշատակի հիմնադրամի ղեկավար Յենս-Քրիստիան Վագները։ Նա կոչ արեց բացահայտորեն հակադրվել և հակազդել հասարակության մեջ առկա ծայրահեղական տրամադրություններին, ընդգծելով, որ «ազատ հասարակությունը պետք է պաշտպանվի»։

Օրբանը և նրա կինը քվեարկել են խորհրդարանական ընտրություններում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և նրա կինը՝ Անիկո Լևայը, ժամանել են ընտրատեղամաս և քվեարկել խորհրդարանական ընտրություններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Օրբանը և նրա կինը ժամանել են Բուդապեշտի ընտրատեղամաս, որը գտնվում է 12-րդ շրջանի հանրակրթական դպրոցում։

Նրանք քվեարկել են, որից հետո վարչապետը զրուցել է լրագրողների հետ։

Շենքերի մուտքերում հայտնվել ա մի մուրախումբ, մատաղի ձայն ա մուրում ընտրությունների համար. Ամալյան

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Առաջ հիշում ե՞ք, որ մատաղի փող հավաքողները մտնում էին տները…

Հիմա Հայաստանի տարբեր քաղաքների շենքերի մուտքերում հայտնվել ա մի մուրախումբ, մատաղի ձայնա մուրում ընտրությունների համար, փակեք ձեր դռները ներս չմտնեն, ձեր տունը կհանձնեն իրանց հերանցը` ադրբեջանին:

Իրանում հակամարտության ընթացքում ավելի քան 400 բժշկական կենտրոն է վնասվել

Իրանում ավելի քան 400 բժշկական կենտրոն է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով:

Այս մասին հայտարարել է Իրանի շտապ օգնության կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարը։

«Ինչ վերաբերում է առողջարարական ենթակառուցվածքին հասցված վնասին, թվերը գերազանցում են 400 (բժշկական-խմբ.) կենտրոնները»,- նրա խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը:

Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը հայտնել էր, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի սկզբից ի վեր Իրանում վնասվել է ավելի քան 20,000 առևտրային օբյեկտ և ձեռնարկություն, 338 բժշկական կենտրոն և 857 կրթական հաստատություն։

Ես կորցրի երեխայիս, բայց ներել եմ բոլորին. Մարգարիտա Սիմոնյանի անկեղծ խոստովանությունը

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Գաղտնիք միլիոնի համար» (Секрет на миллион) հաղորդման շրջանակներում առաջին անգամ մանրամասն անդրադարձել է իր կյանքի ամենադժվար փուլերից մեկին՝ չորրորդ հղիության ընդհատմանը։

2020 թվականի մարտին տեղի ունեցած ողբերգությունը լրագրողը դիմավորել է բացառիկ տոկունությամբ, ինչը զարմացրել է նույնիսկ նրա ամուսնուն՝ Տիգրան Քեոսայանին։ Հղիության կորստից անմիջապես հետո Սիմոնյանն իր անձնական բլոգում հայտնել էր ցավալի լուրը՝ խնդրելով հարգել իր լռությունը։ Սակայն այդ պահին իսկ նա որոշել էր իր էներգիան ուղղել բարեգործությանը։

Նա հայտարարել էր, որ պատրաստ է ֆինանսապես օգնել այն հղի կանանց և նորաթուխ մայրերին, ովքեր ունեն դրա կարիքը՝ փոխանցելով անհրաժեշտ գումար երեխայի կյանքի առաջին ամիսների ծախսերը հոգալու համար։

Հաղորդման ընթացքում Մարգարիտան խոստովանել է, որ արցունքներ չի թափել։ Նրա խոսքով՝ լինելով երեք երեխաների մայր, նա մեղք էր համարում ողբալ իր վիճակը, երբ կան կանայք, ովքեր տասնամյակներ շարունակ չեն կարողանում մայրանալ։

«Ես ինքս ինձ ասացի՝ մի քիչ խիղճ ունեցիր։ Դու 40 տարեկան ես, ունես երեք փոքրիկ, իսկ կրտսերդ ընդամենը չորս ամսական է։ Ինչպե՞ս կարող ես ամբողջ ընտանիքը ներքաշել այս հիստերիայի մեջ»,- հիշում է նա։ Սիմոնյանը պնդում է, որ իր չորրորդ հղիության ձախողման պատճառը եղել են քաղաքական հակառակորդների կողմից իրականացված հետապնդումները։

Ըստ նրա՝ թիրախավորված հարձակումները սկսվել էին դեռևս երրորդ հղիության ժամանակ, երբ նա հազիվ էր կարողացել փրկել դստերը՝ Մարոյին։ Ցավոք, չորրորդ դեպքում օրգանիզմը չի դիմացել լարվածությանը։

Չնայած Տիգրան Քեոսայանի զայրույթին և «բոլորին ոչնչացնելու» ցանկությանը, Մարգարիտան ընտրել է ներման ճանապարհը. Նա վստահեցնում է, որ վաղուց ներել է իրեն հետապնդողներին։

Լրագրողը հավատացած է, որ «դատաստանը կգա վերևից», և մարդու գործը միայն ներելն է։ Նա ընդունել է կատարվածը որպես կյանքի դաս և փորձություն։

Հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան չի կարողացել զսպել արցունքները՝ լսելով Սիմոնյանի սառնասիրտ, բայց միևնույն ժամանակ խոր հուզական պատմությունը, որը ևս մեկ անգամ ապացուցեց նրա ուժեղ բնավորությունն ու հավատարմությունը սեփական սկզբունքներին։

Իսպանիայում այրել են Նեթանյահուի խրտվիլակը

Իսրայելը բողոք է հղել Իսպանիայի Էլ Բուրգո քաղաքում տեղի ունեցած միջադեպը դարձել է միջազգային դիվանագիտական լարվածության նոր առիթ։ Տեղի բնակիչների և զբոսաշրջիկների ներկայությամբ իրականացվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խրտվիլակի հրապարակային այրումը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ խրտվիլակը պարունակել է մոտ 13.9 կիլոգրամ պայթուցիկ նյութ, որը գործի է դրվել արարողության ժամանակ։ Միջադեպին անմիջապես արձագանքել է պաշտոնական Թել Ավիվը։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է ներկայացրել Իսպանիայի դեսպանատան ավագ դիվանագետին՝ կատարվածը որակելով որպես «սարսափելի հակասեմական ատելության» դրսևորում։ Իսրայելական կողմը պահանջում է պատշաճ գնահատական տալ տեղի ունեցածին, որն արդեն իսկ մեծ արձագանք է գտել միջազգային մամուլում։

Այս իրադարձությունը տեղի է ունենում երկու երկրների միջև առկա բարդ հարաբերությունների ֆոնին և էլ ավելի է սրում քաղաքական մթնոլորտը։ Իսպանական կողմը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տվել՝ կապված քաղաքային միջոցառման շրջանակներում տեղի ունեցած այս ակցիայի հետ։

Տեսանյութը՝ այստեղ:

Պուտինն ու Լուկաշենկոն մտքեր են փոխանակել մի շարք միջազգային հարցերի շուրջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել մի շարք միջազգային հարցերի շուրջ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«(Պետությունների ղեկավարների կողմից – խմբ.) քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում», – ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Լուկաշենկոն հաստատել է իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին, հաղորդում է Կրեմլը։