Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են ավելի քան 300 գերիների փոխանակման շուրջ

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել 314 բանտարկյալների փոխանակման շուրջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը լուծելու համար դեռ շատ աշխատանք կա անելու, սակայն բանակցություններն արդեն արդյունք են տալիս։

«Այսօր Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները, հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ, համաձայնեցին փոխանակել 314 գերիների։ Սա ձեռք է բերվել մանրամասն և արդյունավետ բանակցությունների միջոցով»,- X սոցիալական ցանցում գրառում է արել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը՝ հավելելով, որ չնայած դեռևս զգալի աշխատանք է պահանջվում, բայց այսպիսի քայլերը ցույց են տալիս, որ կայուն դիվանագիտական ներգրավվածությունը շոշափելի արդյունքներ է տալիս և արագացնում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը։

Փլեյ-օֆֆի բոլոր արդյունքներն ու սպասվող հանդիպումները

Սպորտ

2026 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլում պայքարը սկսեցին 32 հավաքականներ։ Խմբային փուլի արդյունքներով ձևավորված մրցաշարային ցանցով թիմերը շարունակում են իրենց ուղին դեպի բաղձալի եզրափակիչ։

Ներկայացնում ենք փլեյ-օֆֆի բոլոր արդյունքներն ու սպասվող հանդիպումները։

1/16 եզրափակիչ (Հանդիպումները՝ հունիսի 28-ից հուլիսի 4-ը)

  • Գերմանիա — Պարագվայ՝ 1:1 (11մ՝ 3:4)
  • Ֆրանսիա — Շվեդիա՝ 3:0
  • ՀԱՀ — Կանադա՝ 0:1
  • Նիդերլանդներ — Մարոկկո՝ 1:1 (11մ՝ 2:3)
  • Պորտուգալիա — Խորվաթիա՝ 2:1
  • Իսպանիա — Ավստրիա՝ 3:0
  • ԱՄՆ — Բոսնիա և Հերցեգովինա՝ 2:0
  • Բելգիա — Սենեգալ՝ 3:2 (լր․ ժ․)
  • Բրազիլիա — Ճապոնիա՝ 2:1
  • Կոտ դ’Իվուար — Նորվեգիա՝ 1:2
  • Մեքսիկա — Էկվադոր՝ 2:0
  • Անգլիա — ԿԴՀ (Կոնգոյի ԴՀ)՝ 2:1
  • Արգենտինա — Կաբո-Վերդե՝ 3:2 (լր․ ժ․)
  • Ավստրալիա — Եգիպտոս՝ 1:1 (11մ՝ 2:4)
  • Շվեյցարիա — Ալժիր՝ 2:0
  • Կոլումբիա — Գանա՝ 1:0

1/8 եզրափակիչ (Հանդիպումները՝ հուլիսի 4-ից 8-ը)

  • Պարագվայ — Ֆրանսիա՝ 0:1
  • Կանադա — Մարոկկո՝ 0:3
  • Պորտուգալիա — Իսպանիա
  • ԱՄՆ — Բելգիա
  • Բրազիլիա — Նորվեգիա՝ 1:2
  • Մեքսիկա — Անգլիա
  • Արգենտինա — Եգիպտոս
  • Շվեյցարիա — Կոլումբիա

1/4 եզրափակիչ (Հանդիպումները՝ հուլիսի 9-ից 12-ը)

  • Ֆրանսիա — Մարոկկո
  • Պորտուգալիա / Իսպանիա — ԱՄՆ / Բելգիա
  • Նորվեգիա — Մեքսիկա / Անգլիա
  • Արգենտինա / Եգիպտոս — Շվեյցարիա / Կոլումբիա

Կիսաեզրափակիչ (Հանդիպումները՝ հուլիսի 14-ին և 15-ին)

  • (Ֆրանսիա / Մարոկկո) — (Պորտուգալիա / Իսպանիա / ԱՄՆ / Բելգիա)
  • (Նորվեգիա / Մեքսիկա / Անգլիա) — (Արգենտինա / Եգիպտոս / Շվեյցարիա / Կոլումբիա)

Երրորդ տեղի հանդիպում և Եզրափակիչ

Հանդիպումները կկայանան հուլիսի 19-ին:

armsport.am

ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը

Սպորտ

Այսօր՝ հունիսի 26-ին, ավարտվեցին ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության E, F և D խմբերի հանդիպումները։ Այսպիսով, խմբային փուլի հանդիպումներն ավարտվել են 12 խմբերից 6-ում։

Այս պահի դրությամբ ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը.

1/16 եզրափակիչի զույգերը.

  • Գերմանիա — Պարագվայ
  • Ֆրանսիա — Շվեդիա
  • ՀԱՀ — Կանադա
  • Նիդերլանդներ — Մարոկկո
  • Պորտուգալիա — Գանա
  • Իսպանիա — Ավստրիա
  • ԱՄՆ — Բոսնիա և Հերցեգովինա
  • Եգիպտոս — Հարավային Կորեա
  • Բրազիլիա — Ճապոնիա
  • Կոտ դ’Իվուար — Նորվեգիա
  • Մեքսիկա — Շոտլանդիա
  • Անգլիա — Էկվադոր
  • Արգենտինա — Ուրուգվայ
  • Ավստրալիա — Իրան
  • Շվեյցարիա — Ալժիր
  • Կոլումբիա — Խորվաթիա

Հիշեցնենք, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Մրցաշարի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2022 թվականին Կատարում կայացած եզրափակիչում դրամատիկ պայքարում՝ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային (3:3, 11մ.՝ 4:2):

OpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպը

Գիտություն

OpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են արհեստական բանականության (ԱԲ) համար համատեղ մշակված առաջին չիպը՝ Jalapeño («Հալապենյո») անվամբ։ Սա OpenAI-ի առաջին սեփական ԱԲ պրոցեսորն է և կարևոր քայլ ընկերության արտադրանքների ու մոդելների համար ամբողջական տեխնոլոգիական հենք ձևավորելու ռազմավարության մեջ։

Նոր չիպն արտադրվելու է Broadcom-ի կողմից և օգտագործվելու է OpenAI-ի մոդելների ինֆերենսի (եզրահանգման)՝ ChatGPT-ի և ընկերության մյուս ծառայությունների օգտատերերի հարցումների մշակման ռեսուրսատար գործընթացում։ Jalapeño-ն պատկանում է մասնագիտացված ASIC չիպերի դասին։ Այսպիսի լուծումները NVIDIA-ի գրաֆիկական պրոցեսորների համեմատ պակաս ունիվերսալ են, սակայն ավելի մատչելի են և կարող են օպտիմալացվել ԱԲ-ի կոնկրետ խնդիրների համար։ OpenAI-ում նշել են, որ չիպը մշակվել է ընդամենը ինը ամսում, ինչպես նաև ընկերությունն ինքնուրույն ստեղծել է այն հաշվարկային համակարգի «զգալի մասը», որտեղ այն կիրառվելու է։

Ընկերությունները նորույթն անվանում են «ինտելեկտի պրոցեսոր» և նոր հարթակի առաջին ԱԲ արագացուցիչ, որը նախատեսված է ժամանակակից ԱԲ ծառայությունների արագությունը, հուսալիությունն ու հասանելիությունը բարձրացնելու համար։

Դա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը

Քաղաքականություն

Դա ընդունելի չէ, բայց ես դրա պատճառահետևանքային կապերը գիտեմ: Նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը Հայաստանի Հանրապետությունում:

Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ գնահատական կտա օրերս Օրդուբադում տեղի ունեցած՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին փառատոնին, որի ժամանակ պահանջներ են հնչել՝ ուղղված Հայաստանին: ՀՀ ԱԳՆ-ն տեղի ունեցածին չի արձագանքել:

«Քայլը ռազմավարական գործարքն է, պետք է դադարեցվի երկկողմ: Պե՛տք է դադարեցվի:

Հայաստանում էլ պետք է դադարեցվեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը»,- ասաց նա:

Հունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվի

Հայաստան

Հունիսի 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկը առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հունիսի 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ին՝ օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Հարեվաններ

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սոցցանցի իր էջում արված հրապարակմամբ անդրադարձել է Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելուն։

«Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորում եմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, որի հետ չորս տարվա ընթացքում ձեւավորել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ եւ անկեղծ բարեկամություն։ Նրան մաղթում եմ շարունակական հաջողություններ նաեւ իր նոր պաշտոնում»,- X-ում գրել է թուրք դիվանագետը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին։