Ինչ պատժի պիտի ենթարկվի պետական գաղտնիք հրապարակած ՔՊ-ականը 

Կա առաջին աստիճանի պետական գաղտնիք, երկրորդ աստիճանի, երրորդ։ ԱԺ պատգամավորը երրորդ աստիճանի գաղտնիքի է տիրապետում, ԱԽ անդամը՝ առաջին։ Պետական բարձր պաշտոնյաները, որոնք պաշտոնի բերումով առնչվում են պետական գաղտնիքի, պաշտոն ստանձնելուց առաջ հատուկ ձևաթղթի վրա գրում ու ստորագրում են, որ եթե պետական գաղտնիք հրապարակեն, ապա կենթարկվեն պատասխանատվության։

ՊՆ-ն երեկ, ապրիլի 7-ին, հրապարակավ մեղադրեց պատգամավոր Հայկ Սարգսյանին ՊՆ-ի մասին ապատեղեկատվություն տարածելու և պետական գաղտնիք հրապարակելու մեջ։

«… Պատգամավորը հնչեցրել է զորակոչի և զորահավաքի վերաբերյալ ենթադրյալ թվեր, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների շարքին:

Առիթ ենք ունեցել նաև նշելու, որ 2022 թվականի համեմատ՝ 2025 թվականին զորակոչվածների թվաքանակն ավելացել է 25,3 %:

Նմանատիպ ապատեղեկատվությունը կարող է հասարակության մեջ առաջացնել անհարկի անհանգստություն և ձևավորել թյուր պատկերացում զինված ուժերում առկա պայմանների վերաբերյալ»,- գրված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Այսպիսով՝ ՊՆ-ն հերքում է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ ապրիլի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարությունները բանակում տիրող իրավիճակի, զինվորների առողջության, հիգիենայի հետ կապված խնդիրների, զորակոչի թվերի վերաբերյալ և բաց հանդիմանում վերջինիս պետական գաղտնիք հրապարակելու մեջ։

Սակայն ՊՆ-ի այս հաղորդագրությունը բավարար չէ։ Խոսքը վերաբերվում է բանակին և պետական գաղտնիքին։ Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված այս պարագայում, երբ պատգամավորը պետական գաղտնիք է հանրայնացնում։

Բանակին ուղղված քննադատությամբ սովորաբար հանդես են գալիս արտախորհրդարանական գործիչներն ու իրավապաշտպանները։ Միշտ էլ այդպես է եղել։ Իսկ իշխանությունները նրանց հանդիմանել են, որ չի կարելի բանակին քննադատել։ Չնայած՝ այս խումբ գործիչները պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ու հնարավորություն չունեն, սակայն նրանց պարբերաբար զգուշացնում են, որ բանակի մասին տվյալներ չհրապարակեն։ Նրանց ուղղակի ասում են, որ նույնիսկ եթե անզգուշաբար հրապարակեն պետական գաղտնիք, ապա պատասխանատվության կենթարկվեն։ Բանակային դիրքեր կամ զորամասեր այցելող լրագրողներին նույնպես պարտադիր զգուշացնում են, որ չհրապարակեն դիրքերին, թվակազմին, սպառազինությանն առնչվող տվյալներ, քանի որ դրանք պաշտպանական գաղտնիք են։

Այլ է պատգամավորի պարագայում։ Նա նախքան մանդատ ստանալը ստորագրություն է տալիս, որ պետական գաղտնիք չի հրապարակելու, հակառակ պարագայում ենթարկվելու է պատասխանատվության։ ՔՊ-ականները երբեմն թույլ են տալիս ընդդիմադիր գործընկերներին ծանոթանալու պետական գաղտնիք պարունակող տվյալներին, փաստաթղթերին։ Բայց դրանից առաջ հիշեցնում են, որ գաղտնիքը հրապարակելու պարագայում պատասխանատվության կենթարկվեն։ Իսկ հետո, երբ գաղտնիք իմացած ընդդիմադիրն ինչ-որ հեռավոր կամ ընդհանրական բան է ասում, նրան միանգամից սաստում են, կրկին հիշեցնելով, որ գաղտնիք հանրայնացնելը պատասխանատվություն է ենթադրում։

Գուցե սկսնակ լրագրողը, անփորձ հասարակական գործիչը չիմանան կամ չհասկանան՝ ինչ է պետական գաղտնիքը։ Սակայն Հայկ Սարգսյանը պարտավոր էր իմանալ, քանի որ փորձառու պատգամավոր է։ Նա սոսկ կոճակ սեղմող չէ, ինչպես պատգամավորների մի մասը, այլ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ակտիվ անդամ է, օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալիս։

Ուստի՝ այն կառույցը, որը պատգամավորից ստորագրություն է վերցրել, զգուշացրել պատասխանատվության մասին, հետո թույլ տվել գաղտնի տվյալների հետ առնչվել, պարտավոր է հանրությանը բացատրություն տալ, թե ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու պետական գաղտնիք հանրայնացնող ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Սա կարող է խրատ լինել նաև մյուսներին, որոնք գործի կամ հանգամանքների բերումով պետական գաղտնիքի են առնչվոիւմ։ Իսկ եթե ծածկադմբոց անեն ու ժողովրդին բան չասեն, ապա կարելի է ենթադրել, որ ՔՊ-ն լուրջ չի վերաբերվում պետությանը, պաշտպանությանը, պետական գաղտնիքին, հետևաբար՝ նրան կրկին ընտրելը ռիսկային է, նույնիսկ կարող է աղետալի լինել։

Թաթուլ Մկրտչյան

Առաջ գնա՝ առանց հետ նայելու. Սոնայի ծննդյան օրը Գրիգը սիրո խոստովանություն է արել

Այսօր հայկական շոուբիզնեսի ամենասիրված պարուհիներից մեկը՝ Սոնա Եսայանը տոնում է ծննդյան տարեդարձը:

Ինչպես և սպասվում էր, օրվա ամենատպավորիչ շնորհավորանքը հասցեագրված էր ամուսնուց՝ հումորիստ, սցենարիստ Գրիգ Գևորգյանից։

Գրիգը սոցցանցերի իր էջերում հրապարակել է ջերմ լուսանկար և կից գրել. «Happy birthday, ամենաս: Առաջ գնա՝ առանց հետ նայելու: Հետևդ մենակ ես եմ»։

Այս տողերով հումորիստը ևս մեկ անգամ փաստել է, որ պատրաստ է լինել կնոջ ամուր թիկունքն ու աջակիցը ցանկացած նախաձեռնության մեջ:

Դուբայի ավանդույթը շարունակվում է

Զույգն այս տարի ևս հավատարիմ է մնացել իր գեղեցիկ սովորույթին: Արդեն 4-րդ տարին անընդմեջ Սոնան իր ծննդյան տոնը դիմավորում է շքեղ Դուբայում։

Պարուհին իր հետևորդների հետ կիսվել է տոնական տրամադրությամբ՝ նշելով, որ այս ավանդույթն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի և տարեցտարի ավելի սպասված է դառնում:

Առաջ գնա՝ առանց հետ նայելու. Սոնայի ծննդյան օրը Գրիգը սիրո խոստովանություն է արել

Այսօր հայկական շոուբիզնեսի ամենասիրված պարուհիներից մեկը՝ Սոնա Եսայանը տոնում է ծննդյան տարեդարձը:

Ինչպես և սպասվում էր, օրվա ամենատպավորիչ շնորհավորանքը հասցեագրված էր ամուսնուց՝ հումորիստ, սցենարիստ Գրիգ Գևորգյանից։

Գրիգը սոցցանցերի իր էջերում հրապարակել է ջերմ լուսանկար և կից գրել. «Happy birthday, ամենաս: Առաջ գնա՝ առանց հետ նայելու: Հետևդ մենակ ես եմ»։

Այս տողերով հումորիստը ևս մեկ անգամ փաստել է, որ պատրաստ է լինել կնոջ ամուր թիկունքն ու աջակիցը ցանկացած նախաձեռնության մեջ:

Դուբայի ավանդույթը շարունակվում է

Զույգն այս տարի ևս հավատարիմ է մնացել իր գեղեցիկ սովորույթին: Արդեն 4-րդ տարին անընդմեջ Սոնան իր ծննդյան տոնը դիմավորում է շքեղ Դուբայում։

Պարուհին իր հետևորդների հետ կիսվել է տոնական տրամադրությամբ՝ նշելով, որ այս ավանդույթն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի և տարեցտարի ավելի սպասված է դառնում:

«Թրամփը Հորմուզի նեղուցը բացելու վերջնագիր է ներկայացրել Իրանին՝ հրադադարի ձեռք բերման համար». Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ողջունել է Իրանի հետ
«փխրուն հրադադարի» ձեռք բերումը՝ Իրանի իշխանություններին «բարեխիղճ բանակցությունների»
կոչ անելով՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար։

«Եթե իրանցիները պատրաստ են մեզ հետ բարեխղճորեն
համագործակցել, կարծում եմ՝ մենք կարող ենք համաձայնության գալ»,- ասել է Վենսը Բուդապեշտ
կատարած այցի ժամանակ։

ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ եթե իրանցիները չնստեն
բանակցությունների սեղանի շուրջ, «նրանք կիմանան, որ Միացյալ Նահանգների նախագահը նրանցից
չէ, ով կատակ է անում»։ «Նա (Թրամփը) անհամբեր է։ Նա անհամբեր է առաջընթացի ձգտման
հարցում»,- հայտարարել է Վենսը։

«Միացյալ Նահանգների նախագահն ինձ ասաց… գնացեք
և բարեխղճորեն աշխատեք համաձայնության ձեռք բերման վրա»,- ասել է Վենսը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները
պայմանավորվել են դադարեցնել Իրանի վրա հարձակումները, ինչը հիմք է հանդիսացել հրադադարի
համար, և որ Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը. Միացյալ Նահանգները
համաձայնել է հրադադարի այն բանից հետո, երբ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել
բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար։

«Նախագահը [Դոնալդ Թրամփը], ըստ էության, իրանցիներին
վերջնագիր է ներկայացրել։ Նա ասել է. «Բացեք նեղուցը։ Դադարեցրեք համաշխարհային տնտեսությունը
պատանդ պահելը, և մենք կպայմանավորվենք հրադադարի շուրջ»։ Եվ հենց այսպիսի համաձայնության
ենք եկել գիշերը։ Իրանցիները համաձայնել են բացել նեղուցը»,- ասել է Վենսը։

 

 

 

 

 

«ԱՄՆ-ը ծախսեց ռեսուրսներ և կորցրեց հեղինակություն, իսկ շահեց Իրանը». Նեդ Փրայս

ԱՄՆ-ը ծախսեց
ռեսուրսներ, կորցրեց կյանքեր և հեղինակություն, իսկ Իրանը հայտնվեց շահեկան
վիճակում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԿՀՎ նախկին աշխատակից Նեդ
Փրայսը։

«Կարծես
թե պատերազմը մոտենում է ավարտին. Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ
պատժամիջոցները իրանական նավթի նկատմամբ վերացվել են։ Եթե սա է նոր իրողությունը,
ապա մենք կորցրել ենք հսկայական ռեսուրսներ՝ կյանքեր, ֆինանսական միջոցներ և
հեղինակություն՝ միայն այն բանի համար, որ իրանական ռեժիմը հայտնվի ռազմավարական
առումով ավելի շահեկան վիճակում հիմնական ուղղություններում»,- Х սոցցանցում գրել
է նախկին պաշտոնյան։

 

 

«ԱՄՆ-ը ծախսեց ռեսուրսներ և կորցրեց հեղինակություն, իսկ շահեց Իրանը». Նեդ Փրայս

ԱՄՆ-ը ծախսեց
ռեսուրսներ, կորցրեց կյանքեր և հեղինակություն, իսկ Իրանը հայտնվեց շահեկան
վիճակում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԿՀՎ նախկին աշխատակից Նեդ
Փրայսը։

«Կարծես
թե պատերազմը մոտենում է ավարտին. Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ
պատժամիջոցները իրանական նավթի նկատմամբ վերացվել են։ Եթե սա է նոր իրողությունը,
ապա մենք կորցրել ենք հսկայական ռեսուրսներ՝ կյանքեր, ֆինանսական միջոցներ և
հեղինակություն՝ միայն այն բանի համար, որ իրանական ռեժիմը հայտնվի ռազմավարական
առումով ավելի շահեկան վիճակում հիմնական ուղղություններում»,- Х սոցցանցում գրել
է նախկին պաշտոնյան։

 

 

Մեկ օրում երեք երկրաշարժ՝ Կասպից ծովում

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը
հայտարարություն է տարածել Կասպից ծովում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է, որ «ըստ տեղեկությունների,
որ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական ​​սեյսմոլոգիական կենտրոնից,
2026 թվականի ապրիլի 8-ին, տեղական ժամանակով ժամը 13:05-ին, Կասպից ծովի ջրային ավազանում՝
Լենքորան քաղաքից 50 կմ արևելք, 70 կմ խորության վրա գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրաշարժը զգացվել է Ադրբեջանի հարավային շրջաններում՝ 3-4 մագնիտուդ ուժգնությամբ։
Այս պահին ԱԻ նախարարությունը որևէ տեղեկություն չի ստացել ավերածությունների կամ տուժածների
մասին»։

Սա Կասպից ծովում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած
երրորդ երկրաշարժն է։

 

 

 

 

 

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Երևանում ապրիլի 8-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում ապրիլի 8-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Ապրիլի 9-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ին, 12-13-ին ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-ի ցերեկը, 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանով։