
Միացյալ Նահանգների Թրամփի վարչակազմում չեն բացառել, որ Կուբայում հնարավոր է իրականացվի ռազմական գործողություն։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Վերջինս ասել է, որ Կուբայի հետ կապված հետագա գործողությունների մասով տարբեր սցենարներ են քննարկվում, այդ թվում նաեւ՝ ռազմական սցենար։ Նա նկատել է, որ Հավանան պետք է հաշվի առնի այն, որ նախագահ Դոնալդ թրամփը պատրաստ է ամեն գնով պաշտպանել ամերիկյան առանցքային ռազմավարական շահերը եւ Կուբայի մասով ԱՄՆ-ն հնարավոր գործողություններ իրականացնելու շատ տարբերակներ ունի։