ԱՄՆ-ն Կուրիլյան կղզիների հարցում աջակցում է Ճապոնիային

Միացյալ Նահանգները մնում են անսասան իրենց կարևորագույն դաշնակցին աջակցելու և Հյուսիսային տարածքների (Կուրիլյան կղզիներ – խմբ.) նկատմամբ Ճապոնիայի ինքնիշխանությունը ճանաչելու հարցում։ Դրա մասին հայտարարել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Ջորջ Գլասը։

«Ամերիկա-ճապոնական դաշինքը ձգտում է բարգավաճման Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, և մենք վճռականորեն դեմ ենք հանդես գալիս ցանկացած գործողության, որը խաթարում է այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»,- հավելել է դեսպանը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ անձամբ այցելել էր կղզիներ, ինչը զայրույթ էր առաջացրել Ճապոնիայում։

Պուտինի այցի ֆոնին Ճապոնիայի իշխանությունները Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Նոզդրյովին կանչել ԱԳՆ։

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ-ի բռնազավթել է Ճապոնիային պատկանող Կուրիլյան կղզիներից 4-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և մինչ օրս դուրս չի գալիս այդտեղից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *